f

Անկախ

Ցանկացած իրեն հարգող պետություն պարզապես պարտավոր է ամեն գնով իր միջոցներով իր իսկ քաղաքացիներին բերի հասցնի հայրենիք


Հիշու՞մ եք՝ Փաշինյանը ոնց էր կանչում ՀՀ քաղաքացիներին, որ գան ու «Այո» քվեարկեն իրենց մշակած սահմանադրական փոփոխությունների փաթեթին։ Այդ մարդիկ հենց այսօր պետք է Երևանում լինեին ու քվեարկեին։ Այդ մարդիկ Փաշինյանին ու իր կառավարությանը հենց դրա համար էին պետք։ Բայց երբ, իրենց լեզվով ասած, «խիյարը թարս բուսնեց», Նիկոլն ու կառավարությունը ցույց տվեցին, որ թքած ունեցան այդ նույն քաղաքացիների վրա։ Որովհետև Հայաստանի հազարավոր քաղաքացիներ անտեր են մնացել աշխարհի տարբեր երկրներում։

Ուրեմն տեսեք, թե ինչ է կատարվում։ Վաղը Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից չարտերային թռիչք է լինելու դեպի Երևան։ Հայրենիք վերադառնալ ցանկացող ավելի քան 2000 քաղաքացիներից (ըստ պաշտոնական տվյալների) դա կկարողանան անել միայն 220-ը։ Այն էլ՝ իրենք իրենց գումարով են տոմս գնում։ Մնացածը մնում են անորոշության մեջ։ Մինչդեռ ցանկացած իրեն հարգող պետություն պարզապես պարտավոր է ամեն գնով իր միջոցներով իր իսկ քաղաքացիներին բերի հասցնի հայրենիք։ Չե՞ք կարողանում չարտերների հարց լուծել, ուրեմն ավտոբուսներով բերեք։ Գնացեք պայմանավորվեք Ռուսաստանի ու Վրաստանի իշխանությունների հետ ու պարետային ոստիկանության ուղեկցությամբ մեր քաղաքացիներին Հայրենիք վերադարձրեք։ Դա ձեր պարտավորությունն է, հպարտ իշխանություններ։ Ընդ որում, պարտավոր եք փոխադրումը պատշաճ կարգով իրականացնել՝ ճանապարհին մեր քաղաքացիների համար սնունդ ու իզոլացված կեցավայրեր ապահովելով։

Սա ի՞նչ խայտառակ վիճակ է։ Մարդիկ դժվար վիճակում են՝ առանց օթևան ու գրպանի գումար։ Հացի փող տվեք բոլոր այն քաղաքացիներին, ում վերադարձը դեռ ձգձգվում է։ Էլ չեմ ասում, որ սանիտարա-հիգիենիկ ոչ մի պայման գրեթե չի պահպանվում։ Նայում էի Մոսկվայի օդանավակայանում տարբեր տեղերից եկած ու մի տեղում կուտակված մեր քաղաքացիներին, Աստված չանի, բա որ նրանցից մեկնումեկը վարակակիր լինի։ Բա որ ուրիշ մեկը հիվանդանա, մահանա։ Հասկանում եք չէ՞, որ դրա պատասխանատուն դուք եք, հպարտ իշխանություններ։ Դրա տակից ո՞նց եք դուրս գալու։

P.S. Այսքանը գրում եմ, ցավոք լավ հասկանալով, որ ՀՀ իշխանությունները ոչ միայն ոչինչ չեն անելու մեր քաղաքացիներին վերադարձնելու համար, այլև ամեն ինչ անում են, որ մարդիկ Հայաստան չգան։ Մի հատ դրանց հաղորդաֆրությունները նայեք՝ ամեն տեղ որպես հիմնական ինֆո այն են նշում, որ հայրենիք վերադառնալուց հետո 14 օր պահվելու են մեկուսացման հատուկ վայրերում։ Փոխանակ քաղաքացիներին տեր կանգնեն, ամեն ինչ անում են, որ մարդիկ զզվեն ու էլ այս կողմ չնայեն։

 

Հրանտ Մելիք-Շահնազարյան ՖԲ Գրառում Հայաստան Նիկոլ Փաշինյան

Այլ հոդվածներ հեղինակից

Դուք մեր ասելով չեք ձախողել, դուք ձեր ասելով չեք հաջողել։ ԼՀԿ պատգամավոր
Հատվել է վեց բարդի
«Մշակույթների երկխոսությունը» համավարակի պայմաններում
Ճանապարհային ոստիկանության Թեժ գծի 1-77 հեռախոսահամարը անհասանելի է
ԱՄՀ-ից 315 մլն դոլարի վարկային միջոցներ կներգրավվեն բյուջեի ծրագրերի ֆինանսավորման համար
«Բարգավաճ Հայաստան»-ը կողմ կքվեարկի մեկուսացման նպաստ սահմանող օրենքի նախագծին
Սա քաղաքապետարանի կողմից մայթի զավթում է. Խաժակյան
Տիգրան Ավինյանը նոր որոշում է ստորագրել
ՀՀ նախագահի մրցանակաբաշխությունը հետաձգվում է մինչև սեպտեմբեր
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
Այն ինչ փաստեցինք, տհաճ է, ավելին չեմ բարձրաձայնի. «5-րդ ալիք» Հ/Ը-ի տնօրեն
Արցախում հայկական ոչ մի հեռուստաալիք չի փակվել. ԱՀ նախագահի խոսնակ
Սևանից 170 մլն խմ ջուր բաց կթողնվի. 50 մլն խմ-ի խնդիրը դեռ բաց է
Իշխանությունները սովորության համաձայն իրենց ձախողումները փորձում են բարդել նախորդ իշխանությունների վրա․ Արտակ Զաքարյան
Եթե կարողանայինք համաճարակի դեմ պայքարել նույնպիսի եռանդով, ինչպես իրար ենք հոշոտում, որքա՜ն լավ կլիներ. Թևան Պողոսյան
Կառավարության որոշմամբ ընդլայնվեց ութերորդ միջոցառման շրջանակը. ո՞ր ոլորտները ներգրավվեցին
Արմավիրի մարզում հունիսի 4-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 717 դեպք. մարզպետ
Արցախում կորոնավիրուսային հիվանդությունից ապաքինվել է 28 քաղաքացի
Կամ կառավարության համաձայնությունը չի եղել, կամ կեսից փոխվել է. Զեյնալյանը կոչ արեց չընդունել իր իսկ հեղինակած նախագիծը
Հունիսի 3-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման 870 դեպք․ Ոստիկանություն
Վերաքննիչ քրեական դատարանը վերացրել է Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ որոշումը. պաշտպան
ԱՀ ոստիկանության կողմից բացատրական աշխատանքներ են իրականացվում փողոցներում
Երևանում 345 հանրային ծառայողների համար շենք է կառուցվում. Կանխավճարը 10 %
Ըստ ԿԲ նախագահի՝ բանկերում հիմա լրիվ կառավարելի իրավիճակ է
Փաշինյանը հավաստիացրեց՝ դիմակների գների որոշակի անկում է գրանցվել, հնարավոր է ավելի իջնի
Ավելին
Ավելին