f

Անկախ

Արցախում կորոնավիրուսով վարակվածներին մեկուսացնելու նպատակով ամրագրվել է հյուրանոցային ավելի քան 80 համար


Արցախում կորոնավիրուսով վարակվածներին մեկուսացնելու նպատակով ամրագրվել է հյուրանոցային ավելի քան 80 համար։ Այս մասին ասվում է նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի ընթացիկ ամփոփման մեջ, հայտնում է Արցախ տեղեկատվական շտաբը։ 

«Նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի ընթացիկ ամփոփումներ
Ավարտական մաս
 Միջգերատեսչական հանձնաժողովն ապահովում է աշխատանքի թափանցիկության առավելագույն մակարդակ: Ստեղծվել է միասնական տեղեկատվական հարթակ` օպերատիվ և ճշգրիտ տեղեկատվություն հաղորդելու և հանրությանը ապատեղեկատվությունից զերծ պահելու, անհարկի խուճապի տարածումը կանխելու նպատակով: Միասնական տեղեկատվական հարթակի աշխատանքները համակարգում է Հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը:
 Համապետական ընտրությունները պատշաճ մակարդակով անցկացնելու նկատառումներով, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, միջգերատեսչական հանձնաժողովի համագործակցությամբ ձեռնարկել է կանխարգելիչ միջոցառումներ: Մասնավորապես՝ Համապետական ընտրությունների օրը ընտրատեղամասերում բնակչության անվտանգությունը առավելագույնս ապահովելու նպատակով բոլոր ընտրատեղամասերում նախապես իրականացվել են ախտահանման աշխատանքներ:
 Նոր կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման ուղղությամբ իրականացված աշխատանքների թվում են առողջապահական համակարգի հնարավորությունների ընդլայնման և պատրաստականության աստիճանի բարձրացման ապահովմանը, կորոնավիրուսի տարածման հնարավորությունը նվազագույնի հասցնելուն, մարդկային շփումները հնարավորինս քչացնելու միջոցով վարակի տարածմանը, կանխարգելմանն, ինչպես նաև սոցիալական աջակցությանն ուղղված միջոցառումները: Մասնավորապես՝
1️⃣ Կառավարության 2020 թվականի մարտի 26-ին ընդունված որոշմամբ ավելի է խստացվել ու սահմանափակվել պետական կառավարման մարմինների աշխատանքը: Ընդլայնվում են հեռավար աշխատանքների հնարավորությունները, շարունակում է գործել ՀՀ պարետատան հետ օպերատիվ կապը:
2️⃣ Հանրապետությունում կենսաթոշակների և նպաստների նշանակման, տրամադրման, վերահաշվարկման հետ կապված գործողությունների իրականացման ժամկետը երկարաձգվել է մինչև մայիսի 27-ը:
3️⃣ Մշակվել է կազմակերպություններում սանիտարահամաճարակային աշխատանքների կազմակերպման ուղեցույց, և այն ի կատար ածելու համար ուղարկվել է հանրապետական ու տարածքային մարմիններ.
4️⃣ Ճշգրտվել են մեկուսացման համար տարածքները և տարբեր բնակավայրերում այդ նպատակով ամրագրել են հյուրանոցային ավելի քան 80 համարներ.
5️⃣ Ստեղծվել է աշխատանքային խումբ` հնարավոր տնտեսական ռիսկերի նախանշման, սոցիալ-տնտեսական հետևանքների կանխատեսման և դրանց հնարավոր մեղմանն ու չեղարկմանն ուղղված անելիքները ճշգրտելու նպատակով.
6️⃣ Կառավարության կողմից կազմակերպվող աշխատանքներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար բացվել և հրապարակվել են մարդասիրական օգնության արտաբյուջետային հաշիվներ:
Նախորդ մասերի հղումները՝ մեկնաբանություններով»,- ասվում է հայտարարությունում։ 

նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով ՖԲ Գրառում հայտարարություն նոր կորոնավիրուս

Այլ հոդվածներ հեղինակից

Աշխատելու թույլտվություն ստանալու դեպքում ի՞նչ են առաջարկում հանդիսությունների սրահների աշխատողները
Հրդեհ է բռնկվել Գորիս քաղաքում
ԲԴԽ-ն կաշկանդված չէ իշխանության ներկայացուցիչների կողմից արտահայտված տրամադրություններով. դատավոր Ազարյան
Բարձրագույն դատական խորհուրդն այսօր բարձրության վրա է. Ռուբեն Մելիքյան
Սովորաբար երկար տեւող գործ չի լինելու. ՄԻԵԴ-ը այս գործը կքննի առաջնահերության կարգով. Արփինե Հովհաննիսյան
ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը բացահայտել է փոստային առաքանիներով թմրամիջոցի տեղափոխման փոխկապակցված դեպքեր
Նոր կարգավորում. Առողջապահության նախարարն արտակարգ դրության պայմաններում նոր լիազորություններ է ստանում
Միասին ստեղծենք մեր հեքիաթը․․․
Մենք ունենք մի ճգնաժամային իրավիճակ, որ արտակարգ դրությունը՝ որպես գործիք, մեզ այլեւս չի օգնում. Անի Սամսոնյան
Կրթական ոլորտի այսօրվա բացերը մի օր կարտացոլվեն մեր պետական կառավարման համակարգում, բանակում. Արմեն Գևորգյան
ՍԴ դատավորների գործը ՄԻԵԴ-ում ներկայումս գտնվում է քննության փուլում. Դիմումատուների ներկայացուցիչ
ԲԴԽ-ն մերժեց դատավոր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը
Արման Բաբաջանյանը իշխանության 89-րդ պատգամավորն է և իշխանությունը պաշտպանում է նրա մանդատը. Անի Սամսոնյան
Ucom-ում շարունակվում են ցանցի վերականգնման աշխատանքները
Ուզում ենք հասկանանլ՝ կառավարության տնտեսական բլոկը բացի դիմակ կրելուց ինչ-որ գործողություն պլանավորում է, թե ոչ. ռեստորանային բիզնեսի աշխատողների ակցիան
Աշխարհի որևէ երկրում եթերային տաղավարներում դիմակներ չեն կրում. ԶԼՄ ղեկավարների պահանջն՝ ուղղված Տիգրան Ավինյանին
ԲԴԽ-ն հրապարակում է դատավոր Ազարյանի վերաբերյալ որոշումը. ուղիղ
Մի քանի օրվա ընթացքում կկազմակերպվի ինքնամեկուսացած/մեկուսացած քաղաքացիների ընդունելության քննությունների հանձնման գործընթացը
Հուլիսի 10-ին Սևան քաղաքի մի շարք հասցեների գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
Հուլիսի 9-13-ը հատկապես երեկոյան ժամերին հանրապետության առանձին շրջաններում սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ, տեղ-տեղ կարկուտ
Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով Շիրակի մարզի 76 բնակիչ է բուժվում
Միքայել Մինասյանը պետք է զբաղվի իրեն վերագրվող քրեական գործերով, այլ ոչ թե զբաղվի 89 պատգամավորներով. Սիմոնյան
Ընթանում է Արսեն Բաբայանի և Արա Բաբլոյանի գործով դատական նիստը. ուղիղ
Տասնամյակներ շարունակ համամարդկային արժեքներ քարոզող, այդ արժեքների համար պայքարող իմ Եվրոպան այսօր վերածվել է «он сукин сын, но наш сукин сын»
Ուրախ եմ, որ ծառայողական մեքենան ենք թեմա սարքում, չենք քննարկում, որ ես ինչ-որ շենքում 50 տոկոս փայ ունեմ.ԱԺ փոխխոսնակ
Ավելին
Ավելին