Քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հնարավոր է՝ լավ լուր ունենք կորոնավիրուսի հաղթահարման մասով։ Նախորդ օրվա 263 թեստերից դրական է ընդամենը 11-ը, այսինքն՝ միայն 11 մարդու մոտ է կորոնավիրուսը հաստատվել:
Փաշինյանը հայտարարեց, որ եթե քաղաքացիները խիս ռեժիմը պահպանեն հետևողականորեն, ապա հնարավոր կլինի երկուշաբթի օրը ռեժիմի թուլացումներ մտցնել:
Նա նաև հայտնեց, որ երեկ մեկ քաղաքացի է մահացել կորոնավիրուսից՝ 68 տարեկան: