Արարատի մարզի Պարույր Սեւակ հայանքի տարածքում ապրիլի 5-ին ականի պայթյունից երիտասարդ կին է վիրավորվել:
Դեպքը ապրիլի 5-ին է տեղի ունեցել, նա բանջար հավաքելու է գնացել կիսուրի հետ: Կնոջը տեղափոխել են «Աստղիկ» հիվանդանոց, ամենայն հավանականությամբ, ոտքը կանդամահատեն:
Ոստիկանությունում էլ ապրիլի 5-ին ժամը 14.50-ին հիվանդանոցից Արարատի բաժին հաղորդում է ստացվել, որ «ձախ ստորին վերջույթի, ստորին ս/3-ի մակարդակի վնասվածքային ամպուտացիա, հեմորակիկ և վնասվածքային շոկ 4-րդ աստիճանի կոմոստրոս վիճակ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Պ.Սևակ գյուղի 1987թ.ծնված բնակչուհի:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը ժ.13.20-ի սահմաններում, սկեսրոջ հետ՝ Պ.Սևակ գյուղի վարչական տարածքում բանջար հավաքելու ժամանակ, նրա ոտքը պատահաբար դիպչել է ականի, որի հետևանքով տեղի է ունեցել պայթյուն և վերջինս ստացել է նշված վնասվածքը: Հանգամանքները պարզվում են: Նախապատրաստվում են նյութեր: