Մյունխենի «Բավարիայի» և Գերմանիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Միրոսլավ Քլոզեն կարող է առաջիկայում զբաղեցնել «Բավարիայի» գլխավոր մարզչի օգնականի պաշտոնը:
Bild-ի հաղորդմամբ՝ «Բավարիայի» ղեկավարությունը գոհ է Կլոզեի աշխատանքից, որն այժմ «Բավարիայի» Մ17 թիմի գլխավոր մարզիչն է և քննարկում է նրան Հանս-Դիտեր Ֆլիկի մարզչական շտաբում ընդգրկելու հնարավորությունը:
41-ամյա Կլոզեն 2021 թվականին ՈւԵՖԱ-ի կողմից կստանա մարզչական Pro արտոնագիր:
Հիշեցնենք, որ Միրոսլավ Քլոզեն «Բավարիայում» հանդես է եկել 2007-2011 թվականներին, իսկ Գերմանիայի հավաքականիում՝ 2001-2014 թվականներին: