f

Անկախ

Դատախազության հայտարարությունը միանշանակ պետք է վերաբերի նաև Ռոբերտ Քոչարյանին. փաստաբան


Այս պահին կարող եմ առնվազն հույս հայտնել, որ ընտրովի վերաբերմունք չի լինի, և այն կվերաբերի բոլոր այն անձանց, ովքեր կալանավորված են և համապատասխանում են դատախազության կողմից հրապարակված չափանիշներին: Այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում ասել է սահմանադրագետ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով ՀՀ գլխավոր դատախազության այն հայտարարությանը, ըստ որի՝ կդիտարկվի կալանավորված անձանց այլընտրանքային խափանման միջոցի հարցը:

«Դատախազությունն առաջարկում է, որ բոլոր այն անձանց վերաբերյալ, ովքեր գտնվում են կորոնավիրուսային վարակի խոցելի խմբում, այսինքն, 60 տարեկանից բարձր են, ունեն համակցված հիվանդություններ, դատախազները պետք է անհապաղ դատական նիստեր նախաձեռնեն և դիրքորոշում ներկայացնեն խափանման միջոց կալանավորման փոփոխման համար: Առաջիկա օրերին շատ բան պարզ կլինի՝ արդյո՞ք այն օբյեկտիվ չափանիշների, ոչ խտրական և միատեսակ պրակտիկայի տրամաբանության մեջ է, այսինքն, իրավունքից է բխո՞ւմ, թե՞ որոշակի կամայական գործընթաց է: Հույս ունեմ, որ սա իրականում իրավունքի պաշտպանության գործընթաց է, այսինքն , դրանից է բխում կամ այդպիսի նպատակ է հետապնդում, բայց եթե հավասարությունը չպահպանվի, այս նախաձեռնությունը կվերածվի իրավունքի կոպտագույն խախտման»,- նշել է փաստաբանը:

Արամ Վարդևանյանը, շարունակելով խոսել դատախազության նախաձեռնությունից, նաև ընդգծեց, որ դատախազության հայտարարության լույսի ներքո այն միանշանակ պետք է վերաբերի նաև ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին. «Անկախ նրանից Ռոբերտ Քոչարյանը կգտնվի՞ բժշկական հաստատությունում, թե՝ ոչ, ըստ հաղորդագրության՝ այն վերաբերում է խոցելի խմբին, ովքեր ունեն համակցված հիվանդություններ, իսկ Ռոբերտ Քոչարյանն հենց այդ խմբի մեջ է գտնվում՝ ըստ առողջապահության համաշխարհային կազմակերպության, ոչ թե իմ կամ դատախազության դիրքորոշմամբ: Եվ թեև Էրեբունի բժշկական հաստատությունից Ռոբերտ Քոչարյանը դուրս է գրվել, հստակ արձանագրված է, որ նրա մոտ առկա են համակցված հիվանդություններ, և բժշկական հսկողության անհրաժեշտություն կա»:

Փաստաբանը նշել է. «Անկախ ամեն ինչից, դատախազությունը մեր դատավարական հակառակորդն է, բայց նաև դատավարության կողմ է, և տեղյակ եք, որ մարտի 17-ից ի վեր մենք դատական նիստեր չենք ունենում, ոչ մի տեղեկություն չունենք վարույթ իրականացնող մարմնից, այսինքն՝ դատավոր Աննա Դանիբեկյանից: Մեր համառ ջանքերի արդյունքում կարողացանք պարզել, որ մարտի 13-ից դատավոր Դանիբեկյանը գտնվում է անաշխատունակության մեջ: Այստեղ հարց է առաջանում՝ արդյո՞ք ստեղծված իրավիճակով նույն դատախազությունն անհանգստացած չէ այնպես, ինչպես մեր կողմը, քանի որ քրեական գործի մեղադրանքը պաշտպանող կողմը դատախազությունն է: Որքան մենք ենք մտահոգված այս իրավիճակով, նույնչափ պետք է դատախազությունը մտահոգված լիներ:

Մենք մեկ դատական նիստի չէինք մասնակցել, դատախազությունը հայտարարությամբ էր հանդես գալիս, մեղադրանքը պաշտպանող դատախազներն իրենց ճեպազրույցներում էին ընդգծում, թե սա ինչպիսի բացասական վարքագիծ է և այլն: Այժմ մենք ունենք իրավիճակ, երբ դատավոր Դանիբեկյանը կարծես թե չորս դատական նիստի առանց որևէ հիմանվորման չի մասնակցում, չի ներկայանում և ոչ մի տեղեկություն չի տալիս: Հիմա նույն դատախազությունն արդյո՞ք դիրքորոշում չունի այս, ինչպես նաև կորոնավիրուսային վարակով պայմանավորված՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ… Շատ հետաքրքիր կլիներ լսել դատախազության դիրքորոշումը»:

Ինչ վերաբերում է հանգամանքին, որ նշվել է, թե Աննա Դանիբեկյանը վատառողջ է, Արամ Վարդևանյանն ասել է․ «Եթե ասում են, որ մարտի 13-ից դատավորը անաշխատունակության մեջ է, այսօր արդեն ապրիլի 6-ն է, և ես միայն առողջություն եմ մաղթում դատավոր Դանիբեկյանին: Մենք երկուսս էլ, ի վերջո, իրավաբանական համայնքի ներկայացուցիչներ ենք, և դրականը կարող եմ մաղթել, բայց նա հանդիսանում է այն գործով դատավոր՝ վարույթ իրականացնող մարմին, որտեղ իմ պաշտպանյալը՝ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, տարուց ավելի է՝ ապօրինի կալանավորման մեջ է գտնվում: Ավելին՝ մարտի 16-ին մենք ներկայացրել ենք միջնորդություն խափանման միջոցի վերաբերյալ, որը ենթակա է անհապաղ քննության: Եթե դատավոր Դանիբեկյանը չի կարողանում նշվածն ապահովել, ապա վերջինս կարող էր ելնելով պատասխանատվության զգացումից, քանի որ, ի վերջո, խոսքը գնում է ՀՀ-ում արտակարգ դրության պայմաններում ծայրահեղ վտանգավոր համաճարակի տարածման միջավայրում, և մենք արդեն ունենք 800-ից ավելի վարակման հաստատված, 8 ցավալի մահվան դեպք, ինչպե՞ս կարող է դատավորը նման կերպ մոտենալ իր վարույթում գտնվող գործին, որտեղ բոլոր ամբաստանյալներից միայն մեկն է կալանավորված: Եվ այս պայմաններում իր վատառողջ լինելը բավարար պատճառաբանություն չէ»:

Աղբյուր՝http://yerevan.today/

 

Արամ Վարդևանյան Ռոբերտ Քոչարյան խափանման միջոց Գլխավոր դատախազություն

Այլ հոդվածներ հեղինակից

«Փաշինյանի կառավարությունը պատմության մեջ կմնա որպես գուցե սիրված, բայց լիովին ձախողված կառավարություն». Արտակ Զաքարյան
Վարչապետն էսօրվա իրա լայվում հայտարարեց, որ դիմակները 95%֊ով պաշտպանում են վարակից։
Թրամփը հայտարարությամբ է հանդես  եկել
Այվազովսկու «Նեապոլիտանական  ծոց» կտավը  վաճառվել է  աճուրդում
Նոր Հայաստանում, նոր բարոյականություն, նոր մատնիչներ
Կորոնավիրուսային հեղափոխություն
Նիկոլը վերջացած է ու պետք չի սպասել, թե ինքն երբ կհամաձայվի հեռանալ
Հռոմի պապը դատապարտել  է  ԱՄՆ-ում ռասիզմի դրսևորումները
Նյու  Յորքում անկարգությունների ընթացքում շուրջ  200 քաղաքացի է բերման ենթարկվել
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Քրեակատարողական ծառայության
Գագիկ Խաչատրյանը եւ նրա որդիները դատի են տվել վարչապետին, մամուլի խոսնակին եւ աշխատակազմին
Երկիրը աղետի ճարակ. Փաշինյանը մեղավոր է՝ պետք է հեռացվի
Երեւանի վեց դպրոցի տնօրեններին հայտարարվել է նկատողություն
Պարզվում է պողոսն էնքան էլ պողոս չի
ՀԿԵ մանևրային ջերմաքարշի բոցավառումը տեղի է ունեցել տեխնիկական պատճառներով
Հասարակական անպատասխանատվություն, թե՝ Քաղաքացիական Անհնազանդություն
Հայաստանում հանրային տարածքներում դիմակ կրելը դառնում է պարտադիր
ՊՆ-ն հորդորում է Դավիթ Շահնազարյանին «ժամ մը» առաջ հաղորդում ներկայացնել իրավապահներին
Լարված իրավիճակը Բագրատաշենի անցակետում պահպանվում է. ազգությամբ հայ ՌԴ քաղաքացիները փակել են անցակետը
Բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգը պարզեցվել է
Շվեդիան զղջում է կարանտինային միջոցառումների  անտեսման  համար
ԱՄՆ-ը կարող է արգելել  չինական ավիաընկերությունների  թռիչքները
Պատրաստ ենք հրաժարվել սեփական երեխայից, որպեսզի նա գնա «էլիտար» դպրոց. խոսքեր չունեմ. նախարար
Մահացել է գնդապետ Վազգեն Մարգարյանը
Համավարակը գտնվում է ծաղկման փուլում. պարոն վարչապետ, ուժային կառույց պետք չէ, առողջապահական է պետք․ Հայկ Մանասյան
Ավելին
Ավելին