f

Անկախ

Դեպի բնականոն կյանքի հուն. Շահան Գանտահարյան


«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը գրում է.

Նոր տիպի կորոնավիրուսի վարակակիրների թվային պատկերները երկրից երկիր տարբերվում են: Այնտեղ, ուր ուշացել են ինքնամեկուսացման կամ մեկուսացման գործընթացները, միտումների կշռույթը արագ է, եւ վարակման տարողությունները` բարձր: Տարբերվում են բնականաբար մահացության դեպքերի թվերը: Հետեւաբար նաեւ` բուժվածների պարագաները: Այս բոլոր վիճակագրություններն անընդհատ թարմացվում են եւ հրապարակայնացվում: Վարակի դեմ հայտարարված պատերազմում Չինաստանը շարունակում է գրավել առաջին հորիզոնականը: 

Թվում է, որ վիճակագրական սուր եւ կոր պատկերները հարթեցնելու պայքար մղող պետությունները միաժամանակ նախապատրաստվում են վարակի հետ գոյակցելու դրությունների որդեգրմանը: Այստեղ դարձյալ Չինաստանն է, որն ազդարարում է բնականոն կյանքի վերադարձի առաջին քայլերը: 

Ինքնամեկուսացումներն ու մեկուսացումները հասկանալիորեն առաջին գործողություններն են վարակի տարածականությունը հնարավոր սահմաններում նվազեցնելու: Այդ կարգավիճակը սակայն տրամաբանորեն որոշ ժամանակ  է ենթադրում: Վարակի դեմ պատվաստանյութի գործարկման թվականի անորոշությունը եւ բանակային կարգապահությամբ հորդորներին չենթարկվելու երեւույթները չեն կարող անորոշ ժամանակով երկարաձգել մեկուսացումը: 

Մեկուսացումը կյանքի սառեցում է. թե՛ պետական, թե՛ ընդհանրապես հասարակական ընկալումներով: Դրամատների թույլատրվող սահմանափակ աշխատանքը, որոշված ասպարեզների աշխատակիցների ազատ շրջագայությունը, առցանց աշխատելու դրությունները, եկեղեցական կյանքի առ ցանցայնացումը, ու դեռեւս` առցանց հավաքները, համախմբումներն ու ժողովները թափ են հավաքում` կյանքի ապասառեցման միտումներ արձանագրելով: Հնչում են թե՛ պետական եւ թե՛ գործարարական մակարդակների հսկայածավալ գործունեությունների վերագործարկման հրամայականները։ 

Տարբեր երկրների թե՛ քաղաքացիների տունդարձի որոշումների գործնականացման առաջին օրինակները, թե՛ տեղաշարժի սահմանափակման համար մեքենաների համարանիշների վերաբերող օրենքների հրապարակումը խոսում են փաստորեն վարակի  հետ համակեցությամբ կյանքը ապասառեցնելու ճիգերի մասին: 

Տունդարձի կամ տարհանման նպատակով իրականացվող թռիչքները մտածել են տալիս, որ երկրորդ փուլը կարող է վերաբերվել կանխարգելիչ օրենքների կիրառումով քաղաքացիական տարբեր թռիչքներ հաստատելու որոշմանը: Կարգավորելի է իհարկե միջազգային թռիչքների նոր օրենսդրությունը` ապահովելով վարակազերծման աշխատանքները: 

Բնականոն կյանքը իհարկե չպետք է պատկերացնել կորոնավիրուսի բռնկումից առաջ գոյություն ունեցող համատարած գործընթացներով: Պարտադիր պաշտպանվածությունը, ֆիզիկական հեռավորության պահպանումը եւ նման կանխարգելիչ կանոնները պիտի գան համալրելու այն բոլոր կետերը, որոնց պարտադրաբար պիտի դիմեն քաղաքացիները` վարակի հետ համակեցությամբ կարելի բնականոնությամբ հավաքական կյանքը շարունակելու համար: 

Վերադառնանք չինական օրինակին եւ նկատենք, որ հետկորոնական աշխարհը գուցե այդ օրինակին հետեւելու պատճառներ ունի: Հետեւելու այս դեպքում ո՛չ միայն վարակի դեմ հայտարարված պատերազմը հաղթահարելու, այլ նաեւ հետպատերազմյան կյանքը կազմակերպելու ուղղություններին: 

Գիտական աշխարհը շարունակում է բացատրել, որ վարակն իր ցիկլն ունի, որը պիտի ավարտվի: Այդ ցիկլի տեւողությունը հայտնաբար հիմնովին կախված է պոտենցիալ վարակակիրների մեկուսացված կարգավիճակներից: Եթե գործնապես բացարձակորեն կիրարկելի չէ մեկուսացումը, ցիկլի ավարտի պահը դժվար է կանխատեսել: Ուրեմն` համակեցությունը կդառնա ավելի տեսանելի հնարավորություն՝ հավաքական կյանքի ապասառեցման համար: Այս համակեցությունն էլ ունի իր կանոնները: Փաստորեն ասպարեզի բերումով շրջագայողները, թռիչքի ուղեւորներն ու մեքենաների վարորդները սկսել են կիրառել այդ կանոնները եւ դրանով  արձանագրել ապասառեցման առաջին քայլերը:

Հայաստան ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ

Այլ հոդվածներ հեղինակից

Վարչապետն էսօրվա իրա լայվում հայտարարեց, որ դիմակները 95%֊ով պաշտպանում են վարակից։
Թրամփը հայտարարությամբ է հանդես  եկել
Այվազովսկու «Նեապոլիտանական  ծոց» կտավը  վաճառվել է  աճուրդում
Նոր Հայաստանում, նոր բարոյականություն, նոր մատնիչներ
Կորոնավիրուսային հեղափոխություն
Նիկոլը վերջացած է ու պետք չի սպասել, թե ինքն երբ կհամաձայվի հեռանալ
Հռոմի պապը դատապարտել  է  ԱՄՆ-ում ռասիզմի դրսևորումները
Նյու  Յորքում անկարգությունների ընթացքում շուրջ  200 քաղաքացի է բերման ենթարկվել
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Քրեակատարողական ծառայության
Գագիկ Խաչատրյանը եւ նրա որդիները դատի են տվել վարչապետին, մամուլի խոսնակին եւ աշխատակազմին
Երկիրը աղետի ճարակ. Փաշինյանը մեղավոր է՝ պետք է հեռացվի
Երեւանի վեց դպրոցի տնօրեններին հայտարարվել է նկատողություն
Պարզվում է պողոսն էնքան էլ պողոս չի
ՀԿԵ մանևրային ջերմաքարշի բոցավառումը տեղի է ունեցել տեխնիկական պատճառներով
Հասարակական անպատասխանատվություն, թե՝ Քաղաքացիական Անհնազանդություն
Հայաստանում հանրային տարածքներում դիմակ կրելը դառնում է պարտադիր
ՊՆ-ն հորդորում է Դավիթ Շահնազարյանին «ժամ մը» առաջ հաղորդում ներկայացնել իրավապահներին
Լարված իրավիճակը Բագրատաշենի անցակետում պահպանվում է. ազգությամբ հայ ՌԴ քաղաքացիները փակել են անցակետը
Բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգը պարզեցվել է
Շվեդիան զղջում է կարանտինային միջոցառումների  անտեսման  համար
ԱՄՆ-ը կարող է արգելել  չինական ավիաընկերությունների  թռիչքները
Պատրաստ ենք հրաժարվել սեփական երեխայից, որպեսզի նա գնա «էլիտար» դպրոց. խոսքեր չունեմ. նախարար
Մահացել է գնդապետ Վազգեն Մարգարյանը
Համավարակը գտնվում է ծաղկման փուլում. պարոն վարչապետ, ուժային կառույց պետք չէ, առողջապահական է պետք․ Հայկ Մանասյան
Էս ի՞նչ մի կոկորդիլոսի արցունքներ եք թափում պետականության շահի մասին. Շարմազանով
Ավելին
Ավելին