Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Աբովյանի, Հրազդանի և Չարենցավանի համայնքապետարանները տրանսպորտային միջոցներ են տրամադրել՝ Երևանում բնակվող, բայց մեր մարզի բժշկական կենտրոններում աշխատանքային գործունեություն ծավալող բուժաշխատողների ամենօրյա երկկողմանի տեղափոխումն իրականացնելու նպատակով:
Շնորհակալ եմ մեր բուժաշխատողներին՝ իրենց անձնվեր աշխատանքի համար:
Առո՛ղջ եղեք: