f

Անկախ

Անցնող շաբաթը Հայաստանում


Շաբաթվա սկզբին՝ մարտի 30-ին, Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու 482 դեպք էր հաստավել, 3 հիվանդ մահացել էր, 30-ը՝ բուժվել: Շաբաթվա վերջին՝ ապրիլի 5-ին, 822 դեպք, 57 բուժված, 7 մահ:  

Նոր վարակակիրների հայտնաբերման շարժընթացը շաբաթվա ընթացքում այսպիսին էր. մարտի 30-ին՝ 58 նոր դեպք, մարտի 31-ին՝ 50, ապրիլի 1-ին՝ 39, ապրիլի 2-ին՝ 92, ապրիլի 3-ին՝ 73, ապրիլի 4-ին՝ 34, ապրիլի 5-ին՝ 52:

Կորոնավիրուսի տարածվածությունը հանրապետության մարզերում մարտի 31-ի տվյալներով այսպիսին էր. Արագածոտն՝ 10, Արարատ՝ 113, Արմավիր՝ 51, Լոռի՝ 4, Կոտայք՝ 88, Շիրակ՝ 6, Սյունիք՝ 8, Վայոց ձոր՝ 1, Տավուշ՝ 2: Շաբաթվա վերջի տվյալները դեռ չեն ներկայացվել: Ասենք, որ ապրիլի 2-ին արդեն Սյունիքում գրանցվել էր 17 դեպք (9 դեպք Կապանում, 8 դեպք՝ Մեղրիում), Լոռիում՝ 5: Ապրիլի 4-ին Չարենցավանի համայնքում կորոնավիրուսի 81 դեպք կար:  

Ապրիլի 1-ին առեղծվածային մի դեպք գրանցվեց Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում: Վարակվածը 68-ամյա տղամարդ է, որն արտերկրում չի եղել և հաստատված վիրուսակրի հետ չի շփվել: Բժիշկները դեռ չունեն այն հարցի պատասխանը, թե ինչպես է նա վարակվել:

Մտահոգություններ արտահայտվեցին բանակը, պայմանավորված կորոնավիրուսի համավարակով, զորանոցային վիճակի բերելու մասին: Ի պատասխան պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ որ 24-ժամյա ռեժիմով գործադրում է բոլոր ջանքերը՝ զինված ուժերը կորոնովիրուսային վարակից հնարավորինս զերծ պահելու համար, Զինված ուժերն ի զորու են հաղթահարելու այս մարտահրավերը:

Կառավարությունը շարունակեց սոցիալական աջակցության և բիզնեսի տնտեսական աջակցման իր մշակած 8 քայլերի իրականացումը, իսկ ապրիլի 2-ին հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 9-րդ միջոցառումը, որի շահառու են մինչև 18 տարեկան երեխա ունեցող այն ընտանիքները, որոնք համապատասխանում են մի շարք պայմանների:  

Խորհրդարանում քննարկվեց «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որը վերաբերում էր կորոնավիրուսից մահացածների դիահերձումն  արգելելուն: Քննարկումների ընթացքում պարզվեց, որ կորոնավիրուսից մահացած անձի մարմինը հանձնվում է հարազատներին զմռսված, քանի որ մասնագետները չգիտեն՝ վարակակիր է արդյոք կորոնավիրուսից մահացածի մարմինը, թե ոչ: Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց, իսկ հաջորդ օրը կառավարությունը խորհրդարանից հետ կանչեց այն հետագա քննարկումների համար:

Աղմուկ հանեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքներում լրացումներ կատարելու փաթեթը: Լրացումները վերաբերում են անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքի նոր սահմանափակումներին: Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ չկարողացավ ընդունել այն: «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները չմասնակցեցին քվեարկությանը, իսկ «Իմ քայլի» պատգամավորները դահլիճում 65 հոգուց քիչ էին:

Վարչապետ Փաշինյանը  ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտարարեց, որ ստիպված են քաղաքացիների մի շարք կենսական իրավունքներ սահմանափակել, բայց այդ ամենը քաղաքական նպատակներով չի արվում, այլ իրավիճակը կառավարելի պահելու և կորոնավիրուսը հաղթահարելու համար: Նույն օրը երեկոյան կառավարությունը Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրեց արդեն մեկ անգամ տապալված փաթեթի օրակարգով, և այն ընդունվեց:

Ապրիլի 1-ին արտակարգ դրության ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանը նոր որոշում ընդունեց Հայաստանի ողջ տարածքում կիրառվող սահմանափակումների վերաբերյալ։ Ըստ այդմ՝ սահմանափակվեց մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը և սահմանվեց պարտադիր ինքնամեկուսացում։ Մարզերի և Երևանի վարչական սահմանների միջև սահմանափակվեց բնակչության ազատ տեղաշարժը: Պարետի որոշմամբ դադարեցվեց հանրային տրանսպորտի գործունեությունը, ներառյալ մետրոն, բացառություն է միայն երկաթուղային:

Ապրիլի 3-ին գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանի գրառումից հայտնի դարձավ, որ քրեակատարողական հիմնարկներում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով գլխավոր դատախազությունը դիտարկում է նախնական կալանքի տակ գտնվող ծանր կամ քրոնիկ հիվանդություններ ունեցողների խափանման միջոցը փոխելու հնարավորությունը: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ  նախնական կալանքի տակ գտնվող 2 անձ ազատ է արձակվել։

Սակայն Էրեբունի բուժկենտրոնում ստացիոնար բուժում ստանալուց հետո երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվեց «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։ Բժիշկները նրա առողջական վիճակում դինամիկա են արձանագրել, սակայն փաստել են, որ նախկին նախագահը այս պահին բժշկի մշտական վերահսկողության և հետագա բուժման կարիք ունի:  

 

Իրադրությունը  սահմանում և Ապրիլյան պատերազմի տարելիցը

Մարտի 30-ին ադրբեջանական կողմը ձեռնարկեց դիվերսիոն ներթափանցման փորձ Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական դիրքապահ ուժերի գործողությունների շնորհիվ հակառակորդը հետ շպրտվեց: Թեթև վիրավորում է ստացել երկու հայ զինծառայող: Բացի այդ, հակառակորդը թիրախավորեց Բաղանիս և Ոսկեվան գյուղերը, վիրավորվեց ոսկեվանցի մի երեխա:  

Իսկ ապրիլի 3-ին մարտական դիրքում կզակի շրջանում ստացած վիրավորումից մահացավ պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գարեգին Բաբակեխյանը: Քրեական գործ հարուցվեց զինծառայողին ինքնասպանության հասցնելու հոդվածով: Հաջորդ օրը տեղեկացվեց, որ ձերբակալվել է սպանվածի համածառայակիցը:

Մարտի 2-ին՝ Ապրիլյան պատերազմի տարելիցի օրը, հանրապետության քաղաքական և հոգևոր առաջնորդները Եռաբլուր այցելեցին միմյանցից առանձին:  

«Եռաբլուր» է այցելել և ապրիլյան պատերազմում նահատակված հերոսների հիշատակին հարգանքի տուրք է մատուցել նաև երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Մինչև այդ նրա գրասենյակը հայտարարություն էր տարածել, որով նախկին նախագահը շնորհավորել էր արցախցիներին մարտի 31-ի ընտրությունների առիթով և ընդգծել՝ Արցախի շահը վեր է ամեն ինչից:

Այդ օրը «5-րդ ալիք» հեռուստաալիքով հեռարձակվեց « Հաղթանակի ապրիլ» վավերագրական ֆիլմը, որը լայն արձագանք ստացավ, քանի որ լույս էր սփռում բազմաթիվ հայտնի ու անհայտ իրողությունների վրա, հրամանատարներն ու մասնակիցները պատմում էին, թե իրականում ինչպես է նվաճվել հաղթանակը:

Ընտրություններն Արցախում

Մարտի 31-ին Արցախում տեղի ունեցան նախագահի և խորհրդարանի ընտրություններ, որոնք առաջինն էին նոր սահմանադրություն ընդունելուց հետո: Խորհրդարանի ընտրություններում առաջադրվել էին 2 կուսակցությունների դաշինք և 10 կուսակցություն: Նախագահի  պաշտոնին հավակնում էր 14  թեկնածու: Չնայած այդ ընտրությունները հետաձգելու բազմաթիվ կոչերին՝ պայմանավորված կորոնավիրուսի վարակի տարածման վտանգով, ընտրությունները կայացան: Արցախի նախագահ Բակո Սահակյանը հայտարարեց, որ կորոնավիրուսի պատճառով ընտրությունները չհետաձգելու որոշումը եղել է գիտակցված և հիմնավորված:

Նախագահի ընտրություններում 14 թեկնածուներից որևէ մեկը չստացավ 50 տոկոսից ավելի ձայն, ուստի տեղի կունենա երկրորդ փուլ:  Առավելագույն ձայներ են ստացել Արայիկ Հարությունյանը՝   49.26 տոկոս, Մասիս Մայիլյանը՝  26.4 տոկոս և Վիտալի Բալասանյանը՝  14.7 տոկոս: Մյուս թեկնածուները ստացել են 3 տոկոսից  պակաս ձայն:

Իսկ խորհրդարանի ընտրությունների արդյունքով՝ Արցախի Ազգային ժողով են անցնում 5 քաղաքական թիմեր: Արայիկ Հարությունյանի գլխավորած «Ազատ հայրենիք-ՔՄԴ» դաշինքը ստացել է  ձայների 40.4 տոկոսը, Սամվել Բաբայանի հիմնած «Միասնական հայրենիք» կուսակցությունը՝ 23.63 տոկոսը, Վիտալի Բալասանյանի «Արցախի Արդարություն կուսակցությունը»՝ 7.9 տոկոսը, ՀՅԴ-ն՝  6.4 տոկոսը, Աշոտ Ղուլյանի գլխավորած Արցախի ժողովրդավարական կուսակցությունը՝ 5.81 տոկոսը:

Արայիկ Հարությունյանը, պատասխանելով լրագրողների այն հարցին, թե  կառավարություն կազմելու համար արդյոք պատրաստ է կոալիցիա կազմել մյուս թեկնածուների հետ, հայտնել է, որ պատրաստ է գործակցել քաղաքական բոլոր ուժերի հետ, սակայն Վիտալի Բալասանյանի հետ գործակցելու հարցում վերապահում ունի՝ պայմանավորված Հայաստանի իշխանությունների հասցեին նրա կոշտ հայտարարություններով:  

Անցած շաբաթ Հայաստանի հանրությունը սգաց առաջատար գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի աշխարհի կրկնակի գավաթակիր Լևոն Արոնյանի կնոջ՝ Արիանա Կաոիլիի մահը, որը վթարի էր ենթարկվել մարտի 14–ին և մի քանի վիրահատություն էր տարել:  

Հանրության շրջանում  խուճապ առաջացրեց վերը բերված լուսանկարը, որով հայտնի դարձավ, որ Երևանի մարզահամերգային համալիրի ճեմասրահը կահավորվել է որպես հոսպիտալ, այնպիսի տպավորություն էր ստեղծվում, որ նոր հազարավոր վարակվածներ են սպասվում և արդեն իսկ պատրաստված 16 բուժհաստատությունները չեն բավականացնելու հիվանդներին:  

Եվ մեծ վրդովմունք առաջացրեց ոսպի և հնդկաձավարի գների թանկացման պատճառով դրանց ավելի էժան փոխարինիչները փնտրելու խորհուրդը, որի հեղինակը էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն էր: Մինչև հիմա լրագրողները և ֆեյսբուքում ծվարած հանրությունը որոնում են այդ փոխարինիչները և հավանաբար դեռ երկար կփնտրեն:  

 

անցնող շաբաթ

Այլ հոդվածներ հեղինակից

Շվեդիան զղջում է կարանտինային միջոցառումների  անտեսման  համար
ԱՄՆ-ը կարող է արգելել  չինական ավիաընկերությունների  թռիչքները
Պատրաստ ենք հրաժարվել սեփական երեխայից, որպեսզի նա գնա «էլիտար» դպրոց. խոսքեր չունեմ. նախարար
Մահացել է գնդապետ Վազգեն Մարգարյանը
Համավարակը գտնվում է ծաղկման փուլում. պարոն վարչապետ, ուժային կառույց պետք չէ, առողջապահական է պետք․ Հայկ Մանասյան
Էս ի՞նչ մի կոկորդիլոսի արցունքներ եք թափում պետականության շահի մասին. Շարմազանով
Փրկարար ծառայությունում տեսակապով անցկացվել է հերթական օպերատիվ խորհրդակցությունը
Նախագահի հրամանագրով Ծովինար Համբարձումյանը նշանակվել է Իտալիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
Հուլիսի սկզբին արդեն Հայաստանում այդ զենքը կարտադրվի. Պաշտպանության փոխնախարար
Պետք է օր առաջ փակել երկիրը, մարդկանց համար ապահովել վարկային արձակուրդ․ Գոհար Մելոյան
Արցախում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով զինծառայող է մահացել․ ՊԲ
ԱՀԿ-ում պատմել են, թե ինչպես խուսափել կորոնավիրուսի երկրորդ ալիքից
Կասեցված տնտեսվարողների շարքում է արտադրական 7 խոշոր ձեռնարկություն. ԱԱՏՄ
Անահիտ Պարզյանը նշանակվել է «ՆՈՐՔ» հիմնադրամի գործադիր տնօրեն
Copy & paste. Իշխանությունների՝ COVID 19-ի դեմ պայքարի գործիքը
Հրդեհ է բռնկվել ջերմաքարշի կողային հատվածում
ԱՀ Ոստիկանության պետը ընդունել է Մարդու իրավունքների պաշտպանին
Կառավարությունն ու ժողովուրդը նյարդայնացնում են միմյանց. «Այլընտրանքային նախագծեր խումբ»
ՌԴ-ում մեկ օրում COVID-19- ից բուժվածների  թիվը գերազանցում է  նոր  վարակվածների  թվին
Դավիթ Տոնոյանը «Վեոլիա ջրի» տնօրենի հետ քննարկել է զորամասերի ջրամատակարարման հարցը
Բանակում իրավիճակը վերահսկելի է. Բալայան
Լոռու մարզին նվիրաբերվել է թվային շարժական ռենտգեն համակարգ
Ուղղակի զավեշտալի է. Հրաչյա Հակոբյանը՝ Արթուր Վանեցյանի հայտարարության մասին
Կրակային պատրաստության գործնական պարապմունքներ
Թրամփը  մեղադրանքներ է հնչեցրել Բայդենի հասցեին
Ավելին
Ավելին