f

Անկախ

Ադրբեջանցին Հայաստանում սպանել է Կոտայքի մարզի բնակչին. գործը դատարանում է


ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իրականացված մեծածավալ քննչական եւ այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են Հրազդան քաղաքի բնակչի սպանության դեպքի միշարք հանգամանքներ, շարժառիթը, ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը, որը Ադրբեջանի Հանրապետությունում ծնված, ազգությամբ ազերի, սակայն վերջին 25 տարում Հայաստանի Հանրապետությունում փաստացի բնակվող, ՀՀ քաղաքացի 41-ամյա տղամարդ է՝ տուժողի վաղեմի ծանոթը եւ հարեւանը: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։

Նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2019 թվականի դեկտեմբերի 18-ին` ժամը 22:30-ի սահմաններում, 41-ամյա տղամարդն իր հարեւանի տանն ընթրել եւ ոգելից խմիչք է օգտագործել նրա հետ, որից հետո նրանց միջեւ կենցաղային հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ վերջիններս քաքշել ու հարվածել են միմյանց: Այնուհետեւ Ադրբեջանի քաղաքացին, բռունցքով հարվածելով հարեւանի դեմքին, գետնին է տապալել նրան, ապա, ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, բռունցքով շարունակել հարվածներ հասցնել նրա գլխին եւ մարմնի այլ հատվածներին, ինչի հետեւանքով ստացած վնասվածքներից վերջինս մահացել է:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով:

Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Հայաստան ՀՀ Քննչական կոմիտե

Այլ հոդվածներ հեղինակից

ԱՀԿ-ն դադարեցրել է COVID-19- ով հիվանդների  վրա  երկու  դեղամիջոցների փորձարկումը
ԱՄՆ-ում COVID-19-ի ռեկորդային թվով դեպքեր են գրանցվել
ԿԺԴՀ ԱԳՆ-ն ԱՄՆ-ի հետ բանակցությունների մասին
Է՜հ, էլ ի՞նչ է պետք երջանիկ լինելու համար,- ասում է Մհերը:
Քլինթոնը՝ համաճարակի մասին
«Մրցակցում» ենք Քաթարի, Բահրեյնի, Քուվեյթի, Չիլիի հետ․ Հայաստանը COVID 19-ի դեմ պայքարը ձախողած երկրների «պատվավոր» տասնյակում է
Հայ ազգի բախտը ուղակի բերել ա, որ Արցախյան պատերազմը Նիկոլի պեսները չեն ղեկավարել
Անձնագիր ուտելով անտառապահին սպասելիս
Նիկոլ Փաշինյանի Հայաստանը...
Գյումրիում բնակարանում հայտնաբերվել է ՌԴ 102-րդ ռազմաբազայի 20-ամյա զինծառայողի կախված դին
Մանրամասներ՝ դատավոր Վահագն Մելիքյանի դեմ ԱԱԾ գործադրված ճնշումներից. Փաստինֆո
ԲԴԽ–ն՝ կորոնավիրուսի համավարակի կանխարգելմանն ուղղված աշխատանքների մասին
ՀԿ-ները՝ «Արմնյուզ» եւ «TV5» այցելության մասին
Արցախի իշխանությունները հետամուտ են լինելու տարածքային ամբողջականության վերականգնմանը
Հեղինակավոր The Washington Post-ը, The New York Times-ը և ABC հեռուստաալիքն անդրադարձել են «ԱրմՆյուզ» և «5-րդ ալիք» ոստիկանների այցելությանը
Աշխարհաքաղաքական տհասության հետևանք. ՀՀ ՊՆ-ն` ռուսական ռազմակայանը դուրս բերելու մասին
Աշխարքաղաքական օրակարգը սահուն կերպով մուտք է գործել Հայաստանի ներքաղաքական կյանք
Հուլիսի 7-8-ին ունենք կարճատեւ շոգեր.Գագիկ Սուրենյան
Արմավիրի մարզում արագիլները կսկսեն սատկել. նրանք աղտոտված են․ ահազանգ ՀԲՃ-ից (տեսանյութ)
ԲՀԿ առաջնորդ, կորոնավիրուսով վարակված Գագիկ Ծառուկյանը մեկուսացել է իր առանձնատանը
ԱՀ Ազգային ժողովում ընդունել են ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին
Երեք փաստ և երկու հարց:
Կորոնավիրուսից մահացել է վիրաբուժ Դանիել Մանուկյանը
Գյուղացիները սեփական ուժերով առանց որևէ այլ օգնության թուրքական զորքերին կոտորելով վռնդել են մեր գյուղի մատույցներից
Սարսանգի ջրամբարում 11 եւ 14-ամյա երեխաներ են ջրահեղձ եղել
Ավելին
Ավելին