Ռուսաստանի 49 շրջաններում կորոնավիրուսի 954 նոր դեպք է գրանցվել: Գրում է Gazeta.ru-ն։
Դրանցից 591-ը գրանցվել են Մոսկվայում, իսկ 82-ը` Մոսկվայի մարզում: Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 80 շրջաններում 6343-ի է հասել:
Օրվա ընթացքում Ռուսաստանի ամբողջ տարածքում ապաքինվել է 51 մարդ, բուժվածների ընդհանուր թիվը 406 է կազմում:
Զոհերի թիվը հասել է 47-ի:
2019 թ․ դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչ նոր տեսակի կորոնավիրուսն է դարձել, որին տրվել է COVID-19 պաշտոնական անունը: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսի պանդեմիայի բռնկման մասին: