f

Անկախ

Հեղափոխության ծնունդ Ջոնի Բրջոնին խժռեց Նիկոլ Փաշինյանին...


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի 4 ժամյա facebook-յան ուղիղ եթերը և իբրև թե ամենաշատ հավանություն ստացած հարցերին պատասխանելը ևս մեկ անգամ ապացուցեցին, որ Հայաստանի ապագան վտանգված է։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է քաղաքագետ Գագիկ Համբարյանը։

«Բայց դրան կանդրադառնամ ավելի ուշ...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և մոդեռատոր Աննա Հակոբյանի ուղիղ եթերն արձանագրեցին հակառեկորդ. երբևէ Փաշինյանի ելույթներն այսքան քիչ մարդ չէր դիտել, ինչպես այս անգամ...Ես հակառակն էի սպասում... Բազմիցս գովազդված ասուլիսի դիտումները շատ պետք լինեին նաև այն հանգամանքով պայմանավորված, որ պարապուրդի մատնված հասարակությունն օրվա մեծ մասը համացանցում է անցկացնում...Սակայն Փաշինանի ուղիղ եթերը, որը սկսվեց մոտ 12 հազար դիտումներով խայտառակ ավարտ ունեցավ՝ 4416 ունկնդիր...Որքան կռահում եմ, դրանց մեծ մասն էլ հայտնի ՊՈԱԿ-ի ֆեյքերն էին, որոնց հրահանգվել էր դիտումների ինչ-որ չափի ապահովում»։

Փաշինյանի ելույթը, որը հեռարձակում էին նաև մի քանի ԶԼՄ-ներ, ըստ Գագիկ Համբարյանի,  ևս շատ քիչ դիտումներ ունեին...

«Հայաստանի վարչապետն այս անգամ ջախջախիչ պարտություն կրեց իր իշխանության կողմից facebook-ում  ստեղծված Ջոնի Բրջոնի անունով խեղկատակ և հիմար կերպարով ներկայացող մեկին, որի գլխավոր խնդիրն է անմեղսունակ վարքագծով և ապուշ պահվածքով շեղել համացանցում այս օրերին շատ ժամանակ անցկացնող հասարակության ուշադրությունը երկրի առջև ծառացած կարևոր խնդիրներից... Բրջոնիի 2-3 ժամանոց ուղիղ եթերները ստաբիլ դիտում են 8-10 հազար մարդ...

Իշխանությունների ստեղծած այս կերպարն այսօր ապացուցեց, որ ավելի պոպուլյար է, քան Նիկոլ Փաշինյանը, որի դեմագոգիան շատերի համար բացահայտված է...

Հայտնի արտահայտությունը՝ "Հեղափոխությունը խժռում է իր զավակներին" արդիական է նաև Հայաստանի համար...

Հեղափոխության ծնունդ Ջոնի Բրջոնին խժռեց Նիկոլ Փաշինյանին... », գրել է Գագիկ Համբարյանը։

Գագիկ Համբարյան ՖԲ Գրառում Նիկոլ Փաշինյան

Կիրանցում արդեն 6-րդ օրն է միջպետական ճանապարհը շարունակում է փակ մնալ. բողոքի ակցիայի մասնակիցները կգիշերեն այստեղ
ՄՔԴ դատախազ Օկամպոն Ֆրանկֆուրտի Սբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված հիշատակի ելույթ է ունեցել
Ազգային ժողովրդավարական բևեռի բողոքի ակցիայի 96 մասնակից բերվել է ոստիկանություն
Լեռնային Ղարաբաղից խաղաղապահների դուրսբերման որոշումն ամրապնդեց Բաքվի և Մոսկվայի հարաբերությունները. Ալիև
24 ժամյա ջրանջատում՝ Գեղարքունիքի մարզում
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
«Ցեղասպանությունը եղել է․ իմ մեծ տատն ու պապը զոհ են գնացել այդ սարսափելի ոճրագործությանը»․ Գեւ Օրկյան
Թումանյան-Մաշտոց խաչմերուկի վրա ոստիկանության կիրառած ֆիզիկական ուժը եղել է խիստ անհամաչափ. Իրավապաշտպան
Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև
Չնայած սարսափներին, որ բախվել և բախվում է հայ ժողովուրդը, չի կոտրվել նրա տոկունությունը. Ադամ Շիֆ
Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել
Վահե Բերբերյանը հրապարակել է Հայոց ցեղասպանության զոհ դարձած իր պապի միակ լուսանկարն ու խոսել իր խոստման մասին
Անվտանգության խորհուրդը երբևէ չի նշել, որ Հայաստանը օկուպացնող պետություն է, առավել ևս՝ ագրեսոր. Եղիշե Կիրակոսյան
«Մարտական եղբայրության» անդամ, ապրիլյան, 44-օրյա պատերազմների մասնակից Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է
Իսրայելը փորձում է կանխել մայիսին Սպիտակ տանը կայանալիք Բայդեն-Էրդողան հանդիպումը․ Hürriyet
Սերգեյ Շոյգուն կարող է կորցնել պաշտոնը նոր կառավարությունում
Նավալնիի հոգեհանգստյան պատարագը մատուցած հոգևորականին արգելել են եկեղեցական արարողություններ անցկացնել
Ամերիկյան օգնությունը Ուկրաինային չի փոխելու իրավիճակը․ Լուկաշենկո
TikTok-ը հակասահմանադրական է անվանել ԱՄՆ-ում դրա հնարավոր արգելքի մասին օրենքը
ԱՄՆ Պետքարտուղարություն. Սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել
Երեւանի կենտրոնում ոստիկանները բերման են ենթարկել Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցի մասնակիցներին
ԱՄՆ-ը 1 միլիարդ դոլար կհատկացնի Գազայի հատվածին
Թբիլիսիում «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման դեմ բողոքող ցուցարարները փակել են գլխավոր փողոցը
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Սիկտիվկարի դատարանը հեռակա ձերբակալել է Գարի Կասպարովին և Գենադի Գուդկովին
Ավելին
Ավելին