f

Անկախ

Փաշինյանն իր հերթական երկարաշունչ ասուլիսի ժամանակ պնդեց, որ կեղծվել են 1996–ի նախագահական ընտրությունները. Թևանյան


Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Փաշինյանն իր հերթական երկարաշունչ ասուլիսի ժամանակ պնդեց, որ կեղծվել են, մասնավորապես, 1996–ի նախագահական ընտրությունները։

Երեք հարց այս կապակցությամբ.

1. Եթե Փաշինյանը համոզված է, որ կեղծվել են 1996–ի նախագահական ընտրությունները, ապա ինչո՞ւ, իր ոճին հավատարիմ, քրեական գործեր չի հարուցում և իրավական առումով չի անդրադառնում ընտրակեղծիքներին, դրան հաջորդած ծեծ ու ջարդին, քաղաքական հետապնդումներին, վայրագություններին և այլն։ Չէ՞ որ դասական առումով սահմանադրական կարգի տապալում տեղի է ունեցել հենց 1996–ի նախագահական ընտրությունների ժամանակ։ Այդ մասին կան ոչ միայն քաղաքական գործիչների (այդ թվում՝ տերպետրոսյանական թիմի կարկառուն ներկայացուցիչների), այլ նաև միջազգային կառույցների (մասնավորապես՝ ԱՄՆ պետդեպի) վկայությունները և գնահատականները։

Ի դեպ, և՛ 1996–ից, և՛ դրան հաջորդած մյուս ընտրություններից հետո տեղի ունեցած քաղաքական զարգացումների արդյունքում եղել են ֆիզիկապես տուժված քաղաքացիներին (մահվան ելքով կամ առողջության վնասումով), բայց վարչապետը պետբյուջեի հաշվին գումարներ է վճարում միայն 2008–ի հետ կապված մարդկանց։ Ինչո՞ւ է այդպես ստացվում։ Ներքուստ սեփական մեղքի զգացո՞ւմ ունի նա։ 2008–ին տուժածներն ավելի՞ հավասար են, քան մյուսները։

2. Եթե Փաշինյանը համոզված է, որ կեղծվել են 1996–ի նախագահական ընտրությունները, ապա ինչպե՞ս էր Տեր–Պետրոսյանին աջակցում 2008–ի նախագահական ընտրությունների ժամանակ և ինչպես էր մարտի մեկին ղեկավարում փողոցային անկարգությունները՝ հանուն «չարիքի իշխանության» վերականգնման։ Չէ՞ որ, ինչպես ինքն է սիրում ձևակերպել, ժողովրդից գողացած քվեներին առնչվող հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն։

Անդրանիկ Թևանյան ՖԲ Գրառում Նիկոլ Փաշինյան 1996–ի նախագահական ընտրություններ

Փարիզում տղամարդը փակվել է Իրանի հյուպատոսարանում և սպառնացել պայթեցնել իրեն․ նա ձերբակալվել է
«Մեծ յոթնյակի» երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
Իսրայելի ու Իրանի միջև հարձակումների շարքն ավարտվել է. CNN
«Մեծ յոթնյակի» երկրներն Իրանին կոչ են արել դադարեցնել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման աջակցությունը
«Մեծ յոթնյակի» երկրները երբևէ այսքան միասնական չեն եղել. Բլինքեն
«Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի դեմ՝ Հորդանանի Արևմտյան ափին տիրող իրավիճակի առնչությամբ
Ղազախստանի նախագահն արգելել է վեյփերի վաճառքն ու տարածումը
Չինաստանը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հիմնական մատակարարն է. Բլինքեն
«Քննիչը ոտքը դրել է քաղաքացու գլխին, ստիպել՝ հանել հագուստը»․ փաստաբանն ահազանգում է, ՔԿ-ն՝ հերքում
Դեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է. Մեսրոպ Առաքելյան
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը ետ են քաշվելու, տեղը զիջելու են սահմանապահ զորքերին
ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ 3 խմբակցություններ
Քարտեզ. Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ 4 գյուղերի հատվածում կլինի սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Ինչ են որոշել Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ․ պաշտոնական հաղորդագրություն
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Ավելին
Ավելին