f

Անկախ

Նարեկ Աբգարյան. «Խորհուրդ կտամ բոլորին լինել պոզիտիվ և մնալ տանը»


Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ  Նարեկ Աբգարյանը վերջերս է վերադարձել Միացյալ Նահանագներից: Նարեկը ԱՄՆ էր մեկնել 15-րդ մենամարտն անցկացնելու և համաշխարհային ճանաչում ունեցող պրոմոութերական ընկերության հետ պայմանագիր ստորագրելու: Կորոնավիրուսի տարածման պատճառով հայ մարզիկը ժամանակից շուտ վերադարձավ հայրենիք:

Անկախի հետ զրույցում Նարեկը պատմում է ԱՄՆ-ում անցած մարզումային ցիկլի, հայաստանյան պարապմունքների մասին, միևնույն ժամանակ հորդորում բոլորին, անկախ ստեղծված իրավիճակից, լինել լավատես:

-Նարեկ, Top Rank-ի հետ պայմանագիր կնքելուց բացի, մարզումներով հագեցած շրջան եք անցել ԱՄՆ-ում: Կկիսվե՞ք տպավորություններով:

-Մեկնել էի ԱՄՆ՝ մենամարտ անցկացնելու: Գնալուց առաջ արդեն տեղյակ էինք, որ ստորագրելու ենք պայմանագիր աշխարհի լավագույն պրոմոութերական ընկերություններից մեկի՝ Top Rank-ի հետ:

Շուրջ 2 ամիս հավաքաների ենք մասնակցել աշխարհահռչակ ու փորձառու մարզիչ Ֆրեդի Ռոուչի գլխավորությամբ, որն էլ ներկայումս իմ մարզիչն է պրոֆեսիոնալ ռինգում: Անցկացրած ժամանակաշրջանն ԱՄՆ-ում ինձ տվեց բավական մեծ փորձ, քանի որ մարզվում էինք աշխարհի չեմպիոնների, ճանաչված ու անվանի մարզիկների հետ՝ միաժամանակ սպարինգ մենամարտեր անցկացնելով:

Մինչ համաճարակի լուրերն ու այնուհետև տարածումը, արդեն որոշված էր, որ Լաս Վեգասում ապիլի 11-ին մեծ շոու երեկոյի ընթացքում պետք է մենամարտեի ամերիկացի բռնցքամարտիկ Լորենս Նյուտոնի հետ: Կարծում եմ, որ այս ամենի ավարտից անմիջապես հետո մենամարտը տեղի կունենա: Նշեմ նաև, որ ամերիկացի բռնցքամարտիկը պրոֆեսիոնալ ռինգում 14 մենամարտ է անցկացրել և նույնքան հաղթանակ տարել:

-Սահմանված խիստ կարանտինի պայմաններում  ինչպե՞ս եք մարզվում:

-Քանի որ մենամարտը հետաձգվել է անորոշ ժամանակով, ես կողմ եմ տան պայմաններում մարզվելուն: Այս պահին մարզադահլիճներն էլ չեն գործում, մեզ մնում է ամեն օր ուղղակի վազել և ֆիզիկական վարժություններ կատարել, որոնց միջոցով էլ կպահենք մեր մարզավիճակը:  

-Հաճախ լսում ենք, որ համաճարակից հետո աշխարհն առաջվանը չի լինի: Սպորտի առումով ի՞նչ կասեք. տարվա կարևոր սպորտային իրադարձություններն էլ հետաձգվեցին:

-Այս դեպքում անիմաստ է ասել, որ սպորտը նահանջ է ապրելու, քանի որ ամբողջ աշխարհում գրեթե բոլոր բնագավառներում շատ վատ է իրավիճակը: Կարծում եմ, որ սպորտն էլ իր հերթին կորուստներ կունենա սկսած Տոկիո-2020-ից:

Համաճարակը վերջանալուց հետո մարդիկ կսկսեն իրենց ժամանակն ավելի ճիշտ օգտագործել: Կարծում եմ, որ բոլոր մարզիկները, ինչպես նաև բոլոր մարդիկ հոգեբանորեն կվերականգնվեն և ավելի ոգևորվածությամբ կսկսեն նոր թափով մարզվել և շարունակել իրենց կիսատ թողած գործերը:

-Ինչպե՞ս հոգեբանորեն լիցքաթափվել և դուրս գալ ստեղծված իրավիճակից:

-Ես ունեմ հոբիներ, որոնց միջոցով էլ լրացնում եմ ազատ ժամանակս. Դա լինում է հիմնականում  ֆիլմերի դիտման, խոհարարական վարպետությունների դրսևորման  միջոցով: Եվ, իհարկե, հիմնական ժամանակս նվիրել եմ տղայիս: Խորհուրդ կտամ բոլորին, անկախ ամեն ինչից, լինել պոզիտիվ և մնալ տանը: Բոլորին առողջություն եմ մաղթում: Հետևե՛ք մասնագետների խորհուրդներին և մնացե՛ք տանը: Օգտվելով առիթից՝ շնորհավորում եմ կանանց և աղջիկներին մայրության և գեղեցկության տոնի առթիվ՝ մաղթելով գարնանային տաք ու ջերմ տրամադրություն և անսպառ ժպիտներ:

Սպորտ պրոֆեսիոնալ բռնցքամարտ բռնցքամարտ Նարեկ Աբգարյան հարցազրույց Խմբագրի ընտրանի

Այլ հոդվածներ հեղինակից

Բայդենը ամերիկացիների 15% -ին «ոչ այնքան լավ մարդիկ» է անվանել
COVID-19- ի դեմ  ռուսական պատվաստանյութը պատրաստ է զինվորականների վրա կլինիկական փորձարկման
Քաղաքացին չի կատարել ոստիկանի օրինական պահանջը․ոստիկանության պարզաբանումը տեսանյութի հետ կապվա
«Սա ամբոխավարության ամենախուլիգանական մեթոդներից է». Լարիսա Ալավերդյանը «շոկի» մեջ է
Արցախում կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան
2019-ին ՀՀ ԱԻՆ-ին հաջողվել է 480 միլիոն 503 հազար դրամ խնայել. փոխնախարար
Ավինյանը Հայկական կարմիր խաչի ընկերության՝ «Արձագանք նոր կորոնավիրուսային վարակին» ծրագրի մասին որոշում է ստորագրել
Անբարտավանի նման հիմա էլ ոստիկանությանն ու ժողովրդին ես իրար դեմ հանում,պարոն աննախադեպ. Շարմազանով
Առավել երկարատեւ կասեցումներ՝ կրկնախախտումների կամ առավել ռիսկային խախտումների դեպքում․ ԱԱՏՄ-ն անակնկալ ստուգայցերը շարունակվում են
Մեղադրանքներ են առաջադրվել՝ կաշառք տալու և ստանալու համար
ՃՏՊ Արգավանդ գյուղի մոտակայքում
Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել առողջապահության նախարարի հետ
Ռեստորանների աշխատակիցները այսօր կրկին Կառավարության առաջ էին. պահանջում են թույլատրել աշխատել
Ֆրանսիացիները   չվաճառված գինուց  հակասեպտիկներ կպատրաստեն
Հունիսի 10-ին «Արմենիա» ավիաընկերությունը իրականացնելու է չարթերային Երևան-Միներալնիյե Վոդի - Երևան չվերթը
2019 թվականին ՀՀ ԱԱԾ-ն ընդհանուր 49 միլիոն 470 հազար դրամի 7 ավտոմեքենա է ձեռք բերել
Հայաստանը մեկ միլիոն բնակչությանը բաժին ընկնող կորոնավիրուսով վարակման դեպքերի թվով աշխարհում արդեն 22-րդ տեղում է
«Աղետը պետք է կանխել, սակայն հնարավոր է կանխել միայն միասնական ջանքերով, համերաշխության մթնոլորտում»․ Գարեգին Բ
Իրական սիլլոգիզմ
Անցկացվել են մեքենավարման և հրաձգության գործնական պարապմունքներ
ԱՀ Գիտության, կրթության, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում ընդունել են Լուսինե Ղարախանյանին
ՀՀ սահմանին հետախուզվողներ են ձերբակալվել. ԱԱԾ տնօրեն
Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ
Մարտական հենակետերում իրականացվել են ստուգումներ
2019-ին Հայաստանում մեծ ուշադրություն են դարձրել սահմանային անվտանգությանը. ԱԱԾ
Ավելին
Ավելին