UFC-ի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ խառը մենամարտերի թեթև քաշային կարգում ամերիկացի մարզիկ Թոնի Ֆերգյուսոնի մրցակիցն առաջիկա մենամարտում կլինի ամերիկացի Ջասթին Գեթժին:
31-ամյա Ջասթին Գեթժին Տոնի Ֆերգյուսոնի հետ կմենամարտի ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովի փոխարեն, որն ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանում հայտարարված կարանտինի պատճառով չի կարող լքել երկիրը և մասնակցել մենամարտին: Թոնի Ֆերգյուսոնը Նուրմագոմեդովին անվանել է վախկոտ:
Ջասթին Գեթժին նախորդ տարվա սեպտեմբերին պարտություն էր կրել Խաբիբ Նուրմագոմեդովի հետ մենամարտում:
Թոնի Ֆերգյուսոնի և Ջասթին Գեթժիի մենամարտը տեղի կունենա ապրիլի 18-ին: Մենամարտի անցկացման վայրը դեռ որոշված չէ: