Իսպանիայի ազգային հավաքականի ու Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն Mundo Deportivo-ի հետ հարցազրույցի ժամանակ անդրադարձել է այն հարցին, թե, արդյոք, հնարավոր է ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարի՝ «Բարսելոնա» վերադարձը.
«Նեյմարը բարդ տղա է։ Ինձ թվում Է ՝ նա վատ օրինակ է ծառայում մյուսների համար։ Միևնույն ժամանակ, նա ֆանտաստիկ ֆուտբոլիստ է։ Իմ կարծիքով, այս պահին նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստների հնգյակում է, բայց նա խաղադաշտում շատ է սիմուլյացիայի դիմում»:
Նեյմարը «Բարսելոնայում» հանդես է եկել 2013-2017 թթ., իսկ այնուհետև 222 մլն եվրոյի դիմաց տեղափոխվել է ՊՍԺ: