Իրավապաշտպան, Հելսինկյան կոմիտեի
նախագահ Avetik Ishkhanyan ն ասում է ՝ դատաիրավական համակարգը սպասում է «միապետի» ՝ Նիկոլ Փաշինյանի ցուցումին։ Նրա խոսքով, դատախազությունը, որը դե յուրե անկախ մարմին է, կարող էր ինքը նախաձեռնել ոչ թե 20, այլ նախնական կալանքի մեջ գտնվող շատ ավելի մեծ թվով մարդկանց խափանման միջոցի փոփոխության հարցը կամ ԱԺ-ի համապատասխան հանձնաժողովները կարող էին հանդես գալ տնային կալանքի կիրառման հետ կապված օրենսդրական փոփոխություններով, բայց, որեւէ մեկը չի համարձակվում։ Ինչ վերաբերում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդության քննության հարցին, Ավետիք Իշխանյանն ասաց.«Եթե ցուցում լիներ, հրատապ կարգով այլ դատավոր կնշանակվեր, կամ ցուցում չկա կամ կա ցուցում՝ չնշանակել այլ դատավոր»։