f

Անկախ

Ինչպե՞ս խուսափել կորոնավիրուսի բռնկումից հայկական բանտերում


Ապրիլի 2-ին Հայաստանի արդարադատության նախարարությունը շատ անախորժ նորություն հայտնեց. «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի հինգ աշխատակից վարակվել է կորոնավիրուսով: Չնայած պաշտոնական տեղեկությանն այն մասին, որ նրանք շփում չեն ունեցել բանտարկյալների հետ և արդեն մեկուսացվել են, միևնույն է, դա որոշակի «զանգ» է: Նախ՝ նրանք կարող էին վարակել նաև ուրիշ աշխատակիցների, վերջիններս էլ, իրենց հերթին, վարակը կհասցնեն բանտարկյալներին, երկրորդ՝ դա ամենևին էլ չի կարող վերջին դեպքը լինել: Թե ինչքան արագ կարող է վարակը տարածվել լեփ-լեցուն բանտերում կամ քննչական մեկուսարաններում, բացատրելու կարիք չկա: Ի՞նչ անել:

Շատ երկրներում, ինչպիսիք են ԱՄՆ-ն, Գերմանիան, Բահրեյնը, Հնդկաստանը և այլք, գերծանրաբեռնված բանտերը բեռնաթափելու նպատակով համաներում են ոչ ծանր հանցագործությունների համար պատիժ կրողներին և նրանց, ովքեր արդեն կրել են այդ պատժի մեծ մասը: Իռլանդիայում, օրինակ, ակտիվացնում և պարզեցնում են ժամանակավոր ազատման մեխանիզմը, երբ մարդը ժամանակավոր կարող է դուրս գալ բանտից, սակայն շաբաթը մեկ պետք է ներկայանա այնտեղ (այժմ այդ կարգն անհրաժեշտ է իրականացնել ամիսը մեկ): Նույնիսկ ոչ ժողովրդավարական Իրանում բանտերից ժամանակավոր ազատել են 85 հազար մարդու, որոնցից  10 հազարին հետագայում համաներում են շնորհել: Ժամանակավոր կամ մշտական հիմքով քննչական հսկողության տակ գտնվողներից շատերի խափանման միջոցը՝ կալանքը, փոխարինում են գրավով, չբացակայելու ստորագրությամբ կամ տնային կալանքով:  

Հայաստանում և այլ երկրներում ստեղծված իրավիճակը հանգեցնում է մարդու իրավունքների լուրջ խախտումների, երբ խոսքը նախաքննության տակ գտնվողների և դեռևս չդատապարտվածների մասին է (նրանց մի մասը ապագայում կարող է արդարացվել): Նրանք այժմ չեն կարող հանձնուք ստանալ (սնունդ և առօրյա անհրաժեշտության իրեր) և ստիպված են սնվել քննչական մեկուսարանի անպիտանի մթերքով, հարազատների հետ հանդիպման իրավունք չունեն և ենթակա են հավելյալ վարակման վտանգների: Եվ սա այն դեպքում, երբ առանց այդ էլ  որևէ մեղք չունեցող մարդկանց ազատազրկման պայմանները Հայաստանում (ասենք՝ նաև հետխորհրդային տարածության մնացած երկրներում) միշտ էլ հեռու են եղել համապատասխանելուց:  

Վերը նշվածից կարելի է եզրակացնել, որ Հայաստանում նույնպես անհրաժեշտ է ազատազրկման վայրերի բեռնաթափման միջոցներ ձեռնարկել: Երկրում անկարգությունների առաջացման և հանցագործությունների մակարդակի մեծացման հավականությունը թույլ չտալու նպատակով անհրաժեշտ է դասակարգել այն դատապարտյալներին, որոնց դեպքում թույլատրելի է համաներումը կամ ժամանակավոր տուն ինքնամեկուսացման ուղարկելը: Այսպես, 65-70-ից բարձր տարիքի մարդիկ, որոնք կորոնավիրուսի վարակի ծանր բարդությունների ռիսկի խմբում են, արդեն հազիվ թե լուրջ վտանգ ներկայացնեն շրջապատի համար (համենայն դեպս, եթե չեն դատապարտվել այնպիսի ծանր հանցագործությունների համար, ինչպիսիք են սպանությունը կամ սեռական բռնությունը):  

Հասարակության համար վտանգ չեն ներկայացնում նաև տնտեսական հանցագործությունների համար (խարդախություն, կոռուպցիա ևն) կալանքի տակ գտնվողները կամ դատապարտյալները: Առաջինները կարող են ազատ արձակվել երկրից չհեռանալու ստորագրությամբ կամ գրավով, մյուսները՝ կա՛մ վաղաժամ պայմանական ազատվել (օրինակ՝ եթե արդեն կրել են պատժի կեսը), կա՛մ ժամանակավոր ազատվել: Կարելի է վաղաժամ պայմանական ազատել (կամ կասկածյալի խափանման միջոցը փոխել) նաև ուրիշ թեթև հանցագործությունների համար դատապարտվածներին, գոնե ազատազրկման ժամկետի որոշակի մասն անցած լինելու պարագայում: Բոլոր դեպքերում այդ միջոցներն անհրաժեշտ էր ձեռնարկել արդեն երեկ, բայց դեռ ուշ չէ հիվանդության  նոր զանգվածային բռնկումների վտանգը նվազեցնելու հարցում հաջողության հասնելու համար:

Ամփոփելով կուզենայի ավելացնել հետևյալը. ազատազրկման դատավճիռը չպետք է մարդու համար մահապատիժ դառնա: Քանի որ օրերս օրենք ընդունվեց Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների տեղաշարժին ու հաղորդակցությանը հետևելու մասին, ազատազրկվածների մասնակի համաներումը շատ ավելի արդարացված և անվտանգ միջոց է դառնում:

Լեոնիդ Ներսիսյան

Աղբյուրը՝ REGNUM

 

 

իրավունք բանտարկյալներ և կալանավորներ Լեոնիդ Ներսիսյան

Դատախազությունը 150 մլն դրամ վերջնահաշվարկ է վճարել իր աշխատողներին. Հիմա գումարը չի հերիքում աշխատավարձերի համար
Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև
Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան
Հայաստանը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն է հիմնում
Հայաստանի թանգարաններում կներդրվի Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ
Մարտունեցիները փակել են ճանապարհը հանուն Տավուշի
Եթե էրատոյին վերապահված է իրավունք թաղանթապատ մեքենայով շրջելու, ինչո՞ւ չպետք է դուք էլ նույն կերպ վարվեք. Պողոսյան
Մենք չենք կարում մեր հերոս տղերքի նկարներին նայենք. Կիրանցի բնակիչ
Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին
«Նիկոլ թուրք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը
«Փարիզ 2024» պարալիմպիկ խաղերին նախապատրաստվելու համար կառավարությունը 12,5 մլն դրամ հատկացրեց
Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. կիրանցի
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի. Նոր որոշում
Թո՛ղ Կառավարության ու Ազգային ժողովի շենքերը բերեն, դնեն սահմանին. Կիրանցի բնակիչ
Արագածոտնի Ալագյազ համայնում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի
«Ֆարմատեք» եւ Վալան Պրոֆ» ընկերություններն ազատվեցին մաքսատուրքից. Խոստանում են 18 մլրդ դրամի ներդրում
Դպրոցի ավարտական քննությունները նաեւ բուհի ընդունելության քննություններ կլինեն. Ե՞րբ է համակարգը ներդրվում
Հաստատվեցին բուհերում մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերը. 1270 տեղից 1054-ը պետական բուհերինն է
Տավուշեցիները փակել են Կիրանցի կամուրջը
Ադրբեջանը վերջին օրերի ընթացքում երրորդ զորավարժությունն անցկացնում
Հայաստանը բռնցքամարտի ԵԱ-ի կիսաեզրափակչում 7 մասնակից ունի
3 մարմնամարզիկ եզրափակչի ուղոգիր է նվաճել
Կառավարությունը ամառային զորակոչ անցկացնելու որոշում կայացրեց. Այն կիրականացնի ապրիլի 29-ից հուլիսի 31-ը
Արցախցի ուսուցիչները բնակության վայրը փոխելու դեպքում կրկին կարող են դիմել օժանդակության ծրագրից օգտվելու համար
Ավելին
Ավելին