f

Անկախ

Ազգային պատկերասրահի Ալավերդու մասնաճյուղի տարածքը համայնքին վերադարձնելու հարցով մարզի դատախազը դիմել է մարզպետին


Լոռու մարզի դատախազությունում կատարված՝ քրեական գործի նախաքննության օրինականության ստուգմամբ պարզվել է, որ Ալավերդի համայնքին պատկանող՝ Կա-խոյան փողոցում գտնվող պատկերասրահի տարածքի նկատմամբ, առանց իրավունքի պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի, գրանցվել է այլ անձի սեփականության իրավունքը, որի հետեւանքով համայնքի օրինական շահերին պատճառվել է էական վնաս։

Մասնավորապես, 2018թ. դեկտեմբերին «Հետք» էլեկտրոնային թերթի թղթակիցը ՀՀ ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում է տվել առ այն, որ լրագրողական հետաքննության արդյունքում պարզել է, որ «Հայաստանի ազգային պատկերասրահի» Ալավերդու մասնաշենքը հանդիսացել է Ալավերդի քաղաքի սեփականությունը, որը, կատարված կեղծիքների արդյունքում, Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վճռով հանձնվել է «Հայէկոնոմբանկ» ՓԲԸ-ի սեփականությանը:

Դեպքի առթիվ 2018թ. դեկտեմբերի 31-ին ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ 1997թ. մարտի 14-ին, ՀՀ կառավարության թիվ 51 որոշմամբ Կախոյան փողոցում գտնվող կահույքի նախկին թիվ 18 խանութի շենքը, որը վերածվել էր ցուցասրահի, սեփականության իրավունքով հանձնվել է Ալավերդի քաղաքային համայնքին:

Մինչ այդ՝ 1996թ. դեկտեմբերի 30-ին, «Հայէկոնոմբանկ» ՓԲ ընկերության Թումանյանի մասնաճյուղի կողմից հայցադիմում է ներկայացվել Վանաձոր քաղաքի ժողդատարան՝ Ալավերդու Քաղառի կողմից 41.392.000 ՀՀ դրամ գումար պարտքը չմարելու համար Քաղառին սնանկ ճանաչելու պահանջով: 1997 թվականի հունիսի 19-ին Վանաձորի քաղաքի ժողդատարանի որոշմամբ Ալավերդու Քաղառը ճանաչվել է սնանկ:

1997թ. օգոստոսի 08-ին դատարանի կողմից որոշում է կայացվել Ալավերդու Քաղառի գույքն ուղղակի գործարքով եւ աճուրդով վաճառելու մասին:

1997թ. օգոստոսի 11-ին սնանկության կառավաիրչը դատարանին տրամադրել է Ալավերդու Քաղառի լուծարանային հանձնաժողովի կողմից վաճառվող օբյեկտների ցանկի եւ վաճառքի նախնական գների վերաբերյալ տեղեկատվություն, որոնց թվում՝ նաեւ պատկերասրահի տարածքը, որի նախնական գին է սահմանվել 5.000.000 ՀՀ դրամը:

Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի 1999թ. ապրիլի 23-ի որոշմամբ Կախոյան 7 հասցեում գտնվող թիվ 18 խանութը, ի թիվս այլ օբյեկկտների, պարտքի դիմաց հանձնվել է «Հայէկոնոմբանկ» ՓԲ ընկերության Թումանյանի մասնաճյուղին:

Մինչդեռ Ալավերդի համայնքի 2 ղեկավարները ոչ 1997թ. եւ ոչ էլ 1999թ. որեւէ առարկություն չեն ներկայացրել պատկերասրահի տարածքի վաճառքի օրինականության վերաբերյալ՝ այն դեպքում երբ ՀՀ կառավարության 1վերոնշյալ որոշմամբ այդ հասեցում գտնվող թիվ 18 խանութի բաղկացուցիչ մաս կազմող «Հայաստանի ազգային պատկերասրահի» Ալավերդու մասնաշենքը հանձնված է եղել Ալավերդի քաղաքի սեփականությանը:

Այսինքն, ըստ նախաքննությամբ ձեռք բերված տվյալների՝ 1997 եւ 1999 թվականներին Ալավերդի քաղաքի նախկին 2 քաղաքապետերը Վ. Լալայանը եւ Կ. Եսայանը, պատշաճ չեն կատարել իրենց վրա դրված պարտականությունները եւ հետեւողական չեն եղել, որպեսզի համայնքի սեփականությանը հանձնված գույքը չներառվի ու չօտարվի այլ կազմակերպության սեփականություն հանդիսացող գույքերի հետ միասին:

Քրեական գործի նախաքննության ընթացքում վերջիններս դիմումներ են հասցեագրել նախաքննական մարմին՝ ընդունելով, որ այդ հարցում աշխատանքի կատարման նկատ-մամբ դրսեւորել են անփույթ վերաբերմունք՝ եւ խնդրելով իրենց նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղե-մության ժամկետներն անցնելու հիմքով:

Այսինքն քննչական մարմնում կատարված նախաքննությամբ հաստատվել է համայնքի օրինական շահերի նկատմամբ հանցավոր ոտնձգություն կատարելու փաստը, հետեւաբար քրեական հետապնդումը բացառող վերը հիշատակված հանգամանքների առկայության պայմաններում կայացվել են վաղեմությունն անցած լինելու հիմքով քրեական հետապնդում չիրականացնելու եւ վարույթը կարճելու որոշումներ:

Սակայն նկատի ունենալով, որ ենթադրյալ հանցագործության հետեւանքները չեն վերացվել՝ Լոռու մարզի դատախազ Գարեգին Մանուկյանը գրություն է հասցեագրել ՀՀ Ալավերդի համայնքի ղեկավար Ս. Խեչումյանին եւ Լոռու մարզպետ Ա. Ղուկասյանին: Մարզի դատախազը բարձրացրել է տեղական ինքնակառավարման մարմնում հետագայում նմանատիպ երեւույթները բացառելու հարցը:

Միաժամանակ միջնոդրագրով դրվել է Ալավերդի քաղաքի Թումանյան 44 եւ 44/1 հասցեներում /նախկինում Ալավերդի քաղաքի Կախոյան փողոցի 7 հասցեում/ գտնվող պատկերասրահի շենքի նկատմամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը վերացնելու /անվավեր ճանաչելու/ պահանջով ՀՀ վարչական դատարան հայցադիմում ներկայացնելու եւ համայնքի օրինական շահերը վերականգնելու ուղղությամբ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու հարցը՝ նկատի ունենալով, որ օրենսդրությամբ այդ գործառույթը վերջիններիս իրավասության շրջանակներում է, եւ  նրանք են հանդիսանում պատշաճ հայցվոր:

Գլխավոր դատախազություն

Դատախազությունը 150 մլն դրամ վերջնահաշվարկ է վճարել իր աշխատողներին. Հիմա գումարը չի հերիքում աշխատավարձերի համար
Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև
Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան
Հայաստանը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն է հիմնում
Հայաստանի թանգարաններում կներդրվի Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ
Մարտունեցիները փակել են ճանապարհը հանուն Տավուշի
Եթե էրատոյին վերապահված է իրավունք թաղանթապատ մեքենայով շրջելու, ինչո՞ւ չպետք է դուք էլ նույն կերպ վարվեք. Պողոսյան
Մենք չենք կարում մեր հերոս տղերքի նկարներին նայենք. Կիրանցի բնակիչ
Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին
«Նիկոլ թուրք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը
«Փարիզ 2024» պարալիմպիկ խաղերին նախապատրաստվելու համար կառավարությունը 12,5 մլն դրամ հատկացրեց
Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. կիրանցի
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի. Նոր որոշում
Թո՛ղ Կառավարության ու Ազգային ժողովի շենքերը բերեն, դնեն սահմանին. Կիրանցի բնակիչ
Արագածոտնի Ալագյազ համայնում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի
«Ֆարմատեք» եւ Վալան Պրոֆ» ընկերություններն ազատվեցին մաքսատուրքից. Խոստանում են 18 մլրդ դրամի ներդրում
Դպրոցի ավարտական քննությունները նաեւ բուհի ընդունելության քննություններ կլինեն. Ե՞րբ է համակարգը ներդրվում
Հաստատվեցին բուհերում մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերը. 1270 տեղից 1054-ը պետական բուհերինն է
Տավուշեցիները փակել են Կիրանցի կամուրջը
Ադրբեջանը վերջին օրերի ընթացքում երրորդ զորավարժությունն անցկացնում
Հայաստանը բռնցքամարտի ԵԱ-ի կիսաեզրափակչում 7 մասնակից ունի
3 մարմնամարզիկ եզրափակչի ուղոգիր է նվաճել
Կառավարությունը ամառային զորակոչ անցկացնելու որոշում կայացրեց. Այն կիրականացնի ապրիլի 29-ից հուլիսի 31-ը
Արցախցի ուսուցիչները բնակության վայրը փոխելու դեպքում կրկին կարող են դիմել օժանդակության ծրագրից օգտվելու համար
Ավելին
Ավելին