f

Անկախ

ՄԻՊ-ը համաձայն է, որ իրավիճակը խնդրահարույց է, Ռոբերտ Քոչարյանը պետք է անհապաղ ազատ արձակվի կալանքից. Վարդևանյան


Այսօր՝ ապրիլի 8-ին, հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանն ասաց, որ Ռոբերտ Քոչարյանը պետք է անհապաղ ազատ արձակվի կալանքից` հաշվի առնելով մի շարք հանգամանքներ: 

Փաստաբանը հայտնեց, որ դիմել է Գերագույն դատական խորհրդի ղեկավարին եւ երկու անգամ ` օմբուդսմենին: 

«Օմբուդսմենից ես ստացա պատասխան, համաձայն որի ներկայացված խնդիրը` դատավորի բացակայությունը, մարդու իրավունքների խախտում է: Այսինքն, ՄԻՊ-ը համաձայն է, որ իրավիճակը խնդրահարույց է մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից»,- ասաց փաստաբանը` հավելելով, որ դատարանը տարօրինակ կերպով օպերատիվ է գործում, երբ խոսքը ձերբակալության մասին է, բայց չի շտապում, երբ խոսքը խափանման միջոցի վերանայման մասին է:

Փաստաբանը շեշտեց, որ եվրոպական կողմը` ի դեմս Խոշտանգումների կանխարգելման հանձնաժողովի եւ հանձնակատար Դունյա Միյատովիչի, կոչ է արել այլընտրանքային միջոցներ ձեռնարկել կորոնավիրուսի պանդեմիայի հետ կապված ռիսկային խմբում գտնվող անձանց նկատմամբ: «Կան դատավորներ, որոնք իրենց սեփական նախաձեռնությամբ հենց այդպես էլ արել են: Ընդ որում, «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների մեջ կան վարակվածներ, չնայած իշխանությունները չէին ցանկանում դա խոստովանել: Միյատովիչը հստակ նշել է, որ վերանայումը պետք է իրականացվի առանց խտրականության: Որպեսզի այնպես չստացվի, որ մի դեպքում կիրառվում է, մյուս դեպքում չի կիրառվում: Դատախազությունը եւս հանդես է եկել նմանատիպ նախաձեռնությամբ: Այս չափանիշներն ուղղակիորեն վերաբերում են Ռոբերտ Քոչարյանին: Եթե իշխանությունները առաջնորդվեն երկակի ստանդարտներով, դա օրենքի կոպիտ խախտում կլինի»,- նախազգուշացրեց փաստաբանը: 

Արամ Վարդեւանյանը հայտնեց դատավորի գրասենյակի հետ կապ հաստատելու փորձերն անհաջող են եղել: «Դատարանի նախագահի աշխատասենյակում տեղեկացնում են, որ իրենց հայտնի չէ, թե դատավորը երբ կվերադառնա: Մեզ ասում են, որ խոսել են նրա հետ, բայց չեն կարող ասել, թե երբ նա կվերադառնա: Եթե դատավորն այդպես է վերաբերվում գործին, երբ ձերբակալված կա, ապա նա պատասխանատվություն է կրում դրա հետ կապված բոլոր հնարավոր ռիսկերի համար, դա դատավորին պատիվ չի բերում»,- ասաց Արամ Վարդևանյանը:

 

Ռոբերտ Քոչարյան Արամ Վարդևանյան

2021-ի արտահերթ ընտրություններին Ոսկեպարում ճնշող մեծամասնությունն ընտրել է ՔՊ-ին. Վահե Դավթյան
Ապրլի 24-ի առթիվ նվեր՝ Իլհամ Ալիևին
Սահմանամերձ Կիրանցում դասադուլ է
Որ մեկդ մասնակից եղաք էդ հակահայ, գործին, իմ ամենամտերիմ գործընկերն էլ լինեք, դառնալու եք իմ ամենաոխերիմ թշնամին. Գեոդեզիստի կոչը գործընկերներին
Բագրատ Սրբազանը Նոյեմբերյանում է. Պետք է գործենք կանոնավոր, բանակի պես
Կառավարություն. Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Ռուբեն Վարդանյանի հացադուլից հետո որպես պատիժ նրան թույլ չեն տվել խոսել հարազատների հետ. Արցախի ՄԻՊ
Երեկվա հանդիպումից հետո հասկացել ենք՝ գործողությունները սպառնում են մեր անվտանգությանը. Նոյեմբերյանի փոխքաղաքապետ
«Ո՞վ է Նիկոլ Փաշինյանը. այսպես կզած ինչքա՞ն պետք է ապրենք». Գեղարքունիքի բնակիչ
Էսօր Իջևանն է, վաղը Գեղարքունիք են հասնելու, հերթով գալիս են. Քաղաքացիները փակել են Երևան-Սևան մայրուղին
Գյուղապետերին ասել են՝ փուլային տարբերակով ամբողջական հանձնելու են և շատ արագ. Սուրեն Պետրոսյան
Ջահերով երթ. Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ. Հայտարարություն
Մեր զորքը նահանջել է մեր դիրքերից. Բագրատ Սրբազան
Կոչ եմ անում բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքին, ոչ մի քայլ հետ չգնաք. Մահապարտների ջոկատի հրամանատար
Երևանում վթարի է ենթարկվել թիվ 38 երթուղին սպասարկող ավտոբուսը. տուժած կա
Ես հրաժարվել եմ այդ հանձնաժողովի անդամ լինելուց, ես իմ սահմանը ճանաչում եմ դիրքերով, ոչ թե փշալարով. Բաղանիսի գյուղապետ
Նոյեմբերյան համայնքի ղեկավար կազմը, այդ թվում գյուղապետները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. Հայտարարություն
Նոյեմբերյանի համայնքում այս պահին իրավիճակը լարված է. մարդիկ ճանապարհ են փակել
ՀՀ-ում անվտանգության համակարգի ներդրման թեմայով «ԱՐԱՐ» հիմնադրամը հետազոտությունների դրամաշնորհ է հայտարարել
Սերգեյ Ավագյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ
Վթարի պատճառով 24 ժամ ջուր չի լինելու Արագածոտնի մարզում
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր հայրենիքը. Հայր Զաքարիա
Ազատություն կամ մահ. ես քրեական գործերից, կալանավորումից չեմ վախենում, չեմ լռելու. Միհրան Մախսուդյան
Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ մեր բոլորի. Վահե Հովհաննիսյան
Ամերիկացի կոնգրեսականները նախատեսում են Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծ ներկայացնել
Ավելին
Ավելին