Sky News հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Դաունինգ Սթրիթից տեղեկացրել են կորոնավիրուսով վարակված Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի առողջական վիճակի մասին: Գրում է Gazeta.ru-ն:
Նշվում է, որ Ջոնսոնը արձագանքում է բուժմանը և գտնվում է կլինիկական կայուն վիճակում:
Ընդ որում՝ նա շարունակում է դեռևս վերակենդանացման բաժանմունքում մնալ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մեծ Բրիտանիայի վարչապետը կորոնավիրուսով է վարակվել: Ջոնսոնը հիվանդության մասին հայտարարել էր մարտի 27-ին: Նա ինքնամեկուսացել էր իր տանը, սակայն ինքնազգացողության վատթարացումից հետո նրան հոսպիտալացրել էին Լոնդոնի ինֆեկցիոն հիվանդանոցներից մեկը: