Միացյալ Նահանգների Վերմոնտ նահանգից սենատոր Բեռնի Սանդերսը դուրս է եկել ԱՄՆ նախագահական մրցավազքից: Այդ մասին հայտնում է CNN հեռուստաալիքը: Գրում է Gazeta.ru-ն։
Այսպիսով, սենատորի նման որոշումից հետո ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը կդառնա նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցությունից առաջադրված թեկնածու:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահական մրցավազքից դուրս գալու մասին հայտնել էր նաև Նյու Յորքի նախկին քաղաքապետ, միլիարդատեր Ջորջ Բլումբերգը։