Sky News հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Անցած օրվա ընթացքում Մեծ Բրիտանիայում COVID-19 կորոնավիրուսային վարակից ավելի քան 900 մարդ է մահացել: Գրում է Gazeta.ru-ն։
Անցած 24 ժամվա ընթացքում մահացությունների ընդհանուր թիվը երկրում 938 է կազմել:
Միացյալ Թագավորությունում կորոնավիրուսի հետևանքով մահացածների ընդհանուր թիվը 7,097 է կազմում:
Ընդ որում՝ Մեծ Բրիտանիայում վարակման հաստատված դեպքերի թիվը հասել է 60,733-ի:
2019 թ․ դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչ նոր տեսակի կորոնավիրուսն է դարձել, որին տրվել է COVID-19 պաշտոնական անունը: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսի պանդեմիայի բռնկման մասին: