f

Անկախ

Ինչպիսի՞ն է Հայաստանի ջրապահովվածությունը․ գիտնականները գնահատել են ներկա վիճակը և կանխատեսել ապագա փոփոխությունները


Ինչպիսի՞ն է ջրապահովվածությունը Հայաստանում, էկոհամակարգերի և ջրային պաշարների փոփոխության ի՞նչ միտումներ կան, որո՞նք են փոփոխությունների պատճառները. այս և ջրային ռեսուրսներին առնչվող բազմաթիվ այլ  հարցերի պատասխանները  Երկրի հեռազննմամբ ստացված արբանյակային տվյալներով պարզել են ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի գիտնականները, ինչպես նաև կանխատեսումներ արել 2040, 2070 և 2100թթ․ համար։

 ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների  ինստիտուտի երկրատեղեկատվության լաբորատորիայի վարիչ, տ․գ․թ․ Ալեքսանդր Առաքելյանն «Անկախի» հետ զրույցում ասում է, որ իրենց կողմից իրականացվող  ուսումնասիրությունները հատկապես կարևոր են փոփոխվող կլիմայի և մարդու կողմից բնական էկոհամակարգերի վրա ավելացող ճնշումների համատեքստում։

 «Մեր ստացած տվյալները թույլ են տալիս ավելի խորն ուսումնասիրել խնդրի  էությունը»,- ասում է Առաքելյանը։ Նա նշում է, որ իրենց ստացած  արդյունքները կարող են օգտագործվել ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում որոշումներ կայացնողների կողմից։ Օրինակ, կոնկրետ տեղամասում ջրօգտագործման թույլտվություն տալիս կարող են հիմնվել գիտնականների ստացած տվյալների վրա և ըստ այդմ որոշել՝  արդյոք կարելի է այդտեղից ջուր վերցնել, ինչքան է կարելի, այդ քայլի հետևանքով կխախտվի արդյոք էկոլոգիական հավասարակշռությունը, թե ոչ։ Մեկ այլ օրինակ՝ այդ տվյալներով կարող են որոշել՝ տարվա ընթացքում որքան ջրի պակաս են ունենալու և ըստ այդմ կողմնորոշվեն, թե ջրախնայողության ուղղությամբ ինչ քայլեր պետք է ձեռնարկեն։  Գիտնականների ստացած տվյալները կարևոր են նաև ջրի որակի բարելավման ուղղությամբ միջոցառումներ նախագծելիս,  ապագա փոփոխությունները գնահատելիս։ «Այդպիսով կարող ենք գնահատել, թե փոփոխվող միջավայրում ինչպիսի ադապտացիոն միջոցառումներ պետք է ձեռնարկենք, որ հարմարվենք նոր  պայմաններին։ Սա վերաբերում է  և ջրային ռեսուրսներին, և գյուղատնտեսությանը, և էներգետիկային, և այլ ոլորտների»,- ասում է նա։

 Գիտնականը նշում է, որ նաև ապագայի համար կանխատեսումներ են արել, ինչը թույլ կտա պետական մակարդակով պլանավորել ռեսուրսների կառավարման քաղաքականությունը երկարաժամկետ կտրվածքով և ըստ այդմ էլ գործողություններ ու ծրագրեր իրականացնել։

Խոսելով իրենց կանխատեսումների մասին՝ Առաքելյանն ասում է, որ գլոբալ կլիմայական փոփոխություններն ակնհայտ են, դրանք դիտվում են նաև Հայաստանում․ 1960-ականներից ի վեր տարեկան միջին ջերմաստիճանը բարձրացել է 1,5 աստիճանով, ինչն էլ իր ազդեցությունն է թողել բնական էկոհամակարգերի վրա։

 «Ջերմաստիճանի բարձրացումը բերում է խոնավության նվազեցման, գոլորշիացման մեծացման, այսինքն  ունենում ենք ավելի մեծ ջրակորուստներ։ Դա դրական երևույթ համարել չի կարելի։ Ցանկացած շեղում էկոհամակարգի նորմայից բերում է իր  բացասական հետևանքները»,- ասում է Առաքելյանը՝ հավելելով, որ կարճաժամկետ կտրվածքով գուցե դրական է, որ Սևանի ավազանում սկսել են աճել մշակաբույսեր, որոնք նախկինում չէին աճում եղանակային պայմանների պատճառով, բայց էկոհամակարգի կայունության տեսանկյունից դա դրական երևույթ չէ։

 «Եթե ուզում ենք  շարունակել օգտվել մեր ռեսուրսներից, պետք է անցնենք ջրախնայող համակարգերի։ Պետք է ոչ միայն  ասենք՝ փոփոխություններն անխուսափելի են և հարմարվենք դրանց, այլ պետք է կարողանանք քայլեր ձեռնարկել՝ չեզոքացնելու մարդածին բացասական ազդեցությունն  այն ոլորտներում, որտեղ հնարավոր է»,- ասում է Առաքելյանը՝ նշելով, որ նման խնդիր  է Արարատյան դաշտի ստորերկրյա քաղցրահամ պաշարների վատնումը․ հարցի լուծման համար ընդամենը քաղաքական կամք է պետք։

«Ստորերկրյա ջրային պաշարների վերականգնման համար տասնամյակներ են պետք, բայց, մտածելով ապագա սերունդների մասին, պետք է այսօր արդեն քայլեր ձեռնարկենք կորցրած ռեսուրսները վերականգնելու ուղղությամբ»,- ասում է նա։

Գիտնականը շեշտում է՝ բնապահպանության ոլորտում ապագայում աղետի  դեմ չառնելու համար կարևոր է, որ կառավարման համակարգը հենվի գիտական տվյալների վրա։ Ասում է՝ ուշացել ենք այս հարցում, բայց թեկուզ ուշացած, մեր կառավարիչները որոշումներ կայացնելիս  օր առաջ պետք է սկսեն առաջնորդվել գիտական տվյալներով։

Առաքելյանը նշում է, որ իրենց ուսումնասիրությունների արդյունքները միշտ հասանելի են պետական պատկան մարմիններին։ Նաև միջազգային դոնոր կազմակերպություններն են տարբեր հետազոտություններ ֆինանսավորում, որոնց արդյունքները պետք է ծառայեն պետական համակարգում արդյունավետ որոշումների կայացմանը։

 Առաքելյանը նշում է՝ ճիշտ է, հաճախ իրենց հետազոտությունների հիման վրա են որոշումներ կայացվում, սակայն խնդիր է որոշում կայացնողների շրջանակում համապատասխան գիտելիքների և փորձի բացակայությունը։ «Պետք է զարգացնել նաև պետական կառավարման մարմինների մարդկային ռեսուրսների կարողությունները»,- ասում է նա։

Նա նշում է՝ գիտության վրա հիմնված որոշումներ կայացնելու մշակույթ կա, բայց միայն թղթի վրա։ «Մենք կարող ենք փաստել, որ պարբերաբար  հարցումներ,  դիմումներ լինում են ակադեմիական ինստիտուտներին, որով տարբեր նախագծերի կամ երևույթների վերաբերյալ կարծիք են հարցնում։ Բայց ավելի խորը պետք է լինի համագործակցությունը։ Պետք է ոչ թե  կարծիքների մակարդակով լինի, այլ համատեղ աշխատանքներ լինեն, այսինքն՝  գիտական ինստիտուտներն ու գիտնականները պետք է ներգրավված լինեն նախագծերի և օրենքների մշակման մեջ, հենց հիմքից պետք է լինի համագործակցությունը, այլ ոչ թե զուտ որպես խորհրդատվական մարմին դիտարկվեն ակադեմիական ինստիտուտները»,- ասում է նա։

 Անդրաառնալով պետություն-գիտություն համագործակցության բարելավմանը՝ Առաքելյանը նշում է՝ պետք է ստեղծվի մեխանիզմ, որը գիտնականին հնարավորություն կտա իր ձայնը լսելի դարձնել․ «Պետք է քննարկումների հարթակ ստեղծել, որտեղ, օրինակ, կհավաքվեն կոնկրետ ոլորտի գիտնականներն ու կառավարության ներկայացուցիչները և կքննարկեն կոնկրետ խնդիրներ։ Նման էպիզոդիկ հանդիպումներ  գուցե հիմա էլ կան որոշ հարցերի շուրջ, բայց դա բավարար չէ, պետք է լինեն թեմատիկ խմբեր, որոնք անմիջապես կապված կլինեն որոշում կայացնողների հետ ամենաբարձր մակարդակով, որպեսզի մշակվի հայեցակարգ և ճանապարհային քարտեզ այդ ուղղության խնդիրների լուծման համար»։

 Նա վստահ է՝ համագործակցության արդյունավետ ուղին նման աշխատանքային խմբեր ստեղծելն է, որոնք կանոնավոր կաշխատեն, կունենան և կարճաժամկետ, և միջնաժամկետ, և երկարաժամկետ աշխատանքային ծրագրեր և հայեցակարգեր, և կաջակցեն կոնկրետ քայլերի իրականացմանը։

 

գիտություն Ալեքսանդր Առաքելյան խմբագրի ընտրանի ջրային ռեսուրսներ բնապահպանություն  Երկրաբանական գիտությունների ինստիտուտ Հայաստան

Լոնդոնում բանակի հեծելազորային գնդի ձիերը փախել են ախոռից` բախվելով մեքենաներին և ավտոբուսին (տեսանյութ)
Կա արտաքին սատարում այս իշխանություններին․ Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու՝ ընդդիմության փորձերի մասին
Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, դուստրն ու 2 թոռը տեղափոխվել են հիվանդանոց
Կյանքից հեռացել է արևելագետ, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանը
Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը մեր ապագան միասին կառուցելն է. Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել
Սուրեն Պետրոսյանի աջակիցներն այս պահին հավաքվում են ՁՊՎ-ի մոտ. հայտարարություն
Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին
Սուրեն Պետրոսյանը կոչ է անում տավուշցիներին և իր պայքարի ընկերներին շարունակել պայքարը
Նզովվելու են ոչ միայն ցեղասպանության նահատակներին այլև սեփական հայրենի հողը ուրացողները. Բագրատ Սրբազան
Այդ գործողություններն իրականացվում են Տավուշում ստեղծված ինքնաբուխ շարժումը թուլացնելու նպատակով. Հայտարարություն
ՀՀ Սահմանադրությունը, որում ասվում է, որ «Ղարաբաղը Հայաստանի մաս է», անհամատեղելի է խաղաղության պայմանագրի հետ. Ալիևի ներկայացուցիչ
Ոչ մեկն իրավունք չունի հող հանձնելու. Առաջարկում եմ ստեղծել ինքնապաշտպանական ջոկատներ. գեներալ-գնդապետ
«Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Նման գործելաոճով անհնար է կասեցնել Տավուշում ձևավորվող հակազդեցությունը․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
բորենիին Ծիծեռնակաբերդում քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ ցեղասպան», «Նիկոլ թուրք» վանկարկումներով․,տեսանյութ
Երբ Աննա Հակոբյանը մոտեցավ անմար կրակին. քաղաքացիները սկսեցին վանկարկել՝ «Նիկոլ դավաճան»
«Վաղուց ժամանակն է, որ հենց ՀՀ քաղաքացիները ձերբազատվեն հակահայ «իշխանություններից»». Զաքարյան
Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի պարագլուխը վերհաստատում է հակահայկական նախապայմանները․ Իրանագետ
Բեյրութում ՀՅԴ-ականները Թուրքիայի դրոշի հետ այրել են նաև Փաշինյանի նկարը
Օմբուդսմեն. Հայաստանում կալանքը չափազանց շատ է կիրառվում որպես խափանման միջոց
Աշխատանքային ա՞յց, թե նոր շրջադարձ. Սերգեյ Մարկեդոնով
Եվրախորհրդարանը 37 տարի առաջ 1915-ի իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն. Կալյուրանդ
«Մարտական եղբայրության» ձերբակալված անդամներից մեկին մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հոդվածով
Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն երթ են նախաձեռնել․ ուղիղ
«Ողջույն հիվանդանոցից. պայքարը շարունակվում է». գնդապետ Միհրան Մախսուդյանն ապաքինվում է
Ավելին
Ավելին