f

Անկախ

Լեւոն Տեր-Պետրոսյանը 1998 թվականին իշխանությունը կորցնելով՝ չկարողացավ դրա հետ համակերպվել.Ավետիք Իշխանյան


Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը 1998 թվականին իշխանությունը կորցնելով՝ չկարողացավ դրա հետ համակերպվել: Եվ այդ, մեղմ ասած, վիրավորանքը ժամանակ առ ժամանակ նրա մոտ ի հայտ է գալիս: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը՝ մեկնաբանելով Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի օրերս հրապարակված հոդվածը:

Իրավապաշտպանը պարզաբանեց, որ ողջունում է Հայաստանի նախկին ղեկավարների կարծիքի առկայության բուն փաստը՝ քաղաքակլան եւ հանրային գործընթացների վերաբերյալ, որոնք երկրում ընթացել եւ ընթանում են նրանց հեռանալուց հետո, բայց միայն մի պայմանով, եթե նրանք, մասնավորապես առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, չլինեն որեւէ քաղաքական ուժի ղեկավարներ: «Իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանը շարունակում է մնալ Հայ ազգային կոնգրեսի ղեկավարը, եւ մենք գիտենք, թե ՀԱԿ-ն ինչպիսի դիրքորոշում ունի տարբեր քաղաքական հարցերով: Այս տեսակետից կարելի է ասել, որ եթե նա մտածում էր պետականության եւ երկրի զարգացման մասին, ապա պարտավոր էր նվազագույնը դատապարտել Սահմանադրական դատարանի ապագայի հարցով անօրինական եւ հակասահմանադրական հանրաքվեի անցկացումը: Այսինքն՝ այստեղ չի կարող խոսք լինել որեւիցե պետական շահի պաշտպանության եւ առաջմղման մասին: Դա մանր քաղաքական հաշվարկ էր, որը ոչ մի ընդհանուր բան չուներ պետության ապագայի հետ»,- ընդգծեց Իշխանյանը:

Իրավապաշտպանի խոսքով՝ եթե Հայաստանի նախկին նախագահը հանդես էր գալիս միավորման կոչով, ապա այդ կոչը պետք է հասցեագրված լիներ բոլոր քաղաքական ուժերին՝ անկախ այն հանգամանքից, թե ինչ դիրքորոշում ունեն՝ կառավարամետ թե ընդդիմադիր: «Բայց նա ընդդիմադիր քաղաքական ուժերին ոչ բարենպաստ է անդրադարձել՝ նրանց «դավաճաններ» անվանելով: Սա պետական մտածողության հետ ոչ մի ընդհանուր բան չունի»,- ամփոփեց իրավապաշտպանը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հոդված էր հրապարակել, որում նշել էր, որ համաճարակի պատճառով երկիրն այսօր պատերազմական վիճակում է, ընդ որում՝ շատ ավելի լուրջ եւ վտանգավոր, քան ավանդական պատերազմների ժամանակ: Տեր-Պետրոսյանը, որին փորձագետների մեծ մասը համարում է Փաշինյանի քաղաքական կնքահայրը, սկսել է խոսել ինչ-որ «երկրորդ ճակատի» մասին, որն իբր բացվել է գործող իշխանությունների դեմ, որը «թվում է՝ առերեւույթ օգտակար խորհուրդների եւ կառուցողական առաջարկների շղարշի ներքո ատելություն ու թշնամանք է սերմանում»: Այնուհետեւ հաջորդել է 75-ամյա նախկին նախագահի կոչը քաղաքացիներին՝ հետեւել ոչ միայն պարետի հրահանգներին, այլեւ առողջապահության նախարարի, որը բոլորովին վերջերս կասկածում էր կարանտինի արդյունավետությանը՝ որպես համաճարակի դեմ պայքարի մեթոդ: Տեր-Պետրոսյանը նաեւ կոչ է արել սառեցնել 2016 թվականի ապրիլյան ռազմական էսկալացիայի իրադարձությունների հետաքննության խորհրդարանական հանձնաժողովի աշխատանքը, քանի որ «դրա աշխատանքն ավելորդ գրգռվածություն է առաջացնում երկրի առանց այդ էլ գերլարված մթնոլորտում»: Նախկին նախագահի կարծիքով՝ պետք է «վերջ տալ Արցախի ընտրությունների շուրջ ընթացող խժդժություններին եւ իշխանության նոր մարմինների շուտափույթ ձեւավորմամբ ապահովել հանրապետության լիակատար կառավարելիությունը»: Նա, իհարկե, չի անվանել կոնկրետ հասցեատերերին՝ ի դեմս ԼՂՀ գործուղված ՀԿ ակտիվիստների։ Լեւոն Տեր-Պետրոսյանը նաեւ հույս է հայտնել, որ «Հայաստանի երկրորդ եւ երրորդ նախագահներն իրենց վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցներին կկարգադրեն անմիջապես դադարեցնել իշխանությունների դեմ վերջիններիս ծավալած կատաղի պայքարը»՝ այդպես էլ չհստակեցնելով, թե այդ «պայքարն» ինչում է դրսեւորվում:

 

Ավետիք Իշխանյան լևոն տեր պետրոսյան Հայաստան

Այլ հոդվածներ հեղինակից

Գոռ Մինասյանը նվաճեց արծաթե մեդալ Եվրոպայի առաջնությունում
Գրոսմայստեր Աննա Սարգսյանը դարձավ արծաթե մեդալակիր բելառուսյան մրցաշարում
Արփինե Դալալյանը 4-րդն է Եվրոպայի առաջնությունում
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 650, մահվան՝ 15 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 202 817 է, մահվան դեպքերինը՝ 4687
Մահացել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը
Հյուսիս-հարավ ճանապարհի Արգավանդ-Շիրակ հատվածում հայտնաբերվել են ուրարտական դարաշրջանի կարևոր նմուշներ
ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ԱՄՆ-ում   մեկ օրում կորոնավիրուսի ավելի քան 82 հազար դեպք  է հայտնաբերվել
Կիմ Չեն Ընը նախարարի է մահապատժի  ենթարկվել․ԶԼՄ-ներ
Սիմոն Մարտիրոսյանը Եվրոպայի առաջնությունում նվաճեց փոքր ոսկե մեդալ
Եթե չհակադարձենք նման արշավներին, ներկա օկուպացիոն ռեժիմը մեկ այլ բնագիծ էլ կզիջի Տավուշում, Վայոց Ձորում. թուրքագետ
Բուժհաստատությունները մի քանի անգամ մերժել են հիվանդին ընդունել ստացիոնար բուժման
Արցախում կորոնավիրուսի 7 նոր դեպք կա
Մենք խայտառակվել ենք՝ որպես ազգ և պետություն, բայց վերածնվելու շանս ունենք՝ խաղաղվելով մեր անցյալի հետ․ Միհրան Հակոբյան
«Մերօրյա Խորենացին» ապրեց 50 տարի՝ ազգին նորովի նվիրելով իր բազմահազարամյա պատմությունը. Արտակ Մովսիսյանն այսօր կդառնար 51 տարեկան
Հայաստանի տնտեսական անկումը խորանում է ահագնացող տեմպերով. պետպարտքի ավելացում, գնաճ, ներդրուների արտահոսք․ «Ազգ»
Ռադիկ Մարտիրոսյանը՝ նոր օրենքի մասին․ «Փաստաթղթի մեջ 2-3 հիմնական խնդիրներ կան, որոնք հակասում են Սահմանադրությանը»․ «Ժամանակ»
Արա Սաղաթելյան. Աջակցելու ենք բոլորին, ով պայքարում է Նիկոլի դեմ. «Հրապարակ»
Կոնստանտին Զատուլին․ «Խաղաղապահ բրիգադի ղեկավարին մեղադրելն այնքան էլ արդար չէ»․ «Հրապարակ»
Երկու հայ և մեկ ադրբեջանցի՝ պատվո հարթակին
ԱՄՆ-ում Գերմանիայի դեսպանը կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կիրառել չափաբաժիններով
ԱՄՆ ռազմական նավերը Սև ծովում կմնան մինչև մայիսի 5-ը
Սենթ Վինսենթ կղզում հրաբխի ակտիվացման հետևանքով բնակչության մի մասը տարհանվել է
Ռուս խաղաղապահները մարդասիրական օգնություն են հասցրել ԼՂ Ասկերանի շրջանի բնակիչներին և բուժկետին. ՌԴ ՊՆ
Մեր հայրենակիցները գերությունից կարող են ազատվել միայն այն դեպքում, երբ վերականգնվի մեր պետականությունը․ Էդգար Ղազարյան
Ավելին
Ավելին