Իտալիայի ֆուտբոլի ազգային թիմի և «Միլանի» լեգենդար ֆուտբոլիստ Պաուլո Մալդինին ապաքինվել է կորոնավիրուսից:
La Gazzetta dello Sport-ի հաղորդմամբ՝ մարտին Պաուլո Մալդինին և իր որդին վարակվել էին կորոնավիրուսով: Երկուսն էլ բուժզննում են անցել և ամբողջապես ապաքինվել են վիրուսից: Մալդինին արդեն իսկ վերադարձել է աշխատանքի: