ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին չի «անհանգստացնում» այն փաստը, որ Ֆրանսիան բժշկական պարագաներ է մատակարարում Իրան: Թրամփն այդ մասին հայտարարել է ճեպազրույցի ժամանակ, որը հեռարձակել է ԱՄՆ Պետդեպարտամենտի Youtube-ի ալիքը: Գրում է Gazeta.ru-ն։
«Նրանք բժշկական պարագաներ են առաքում Իրան»: Դա ինձ չի մտահոգում », - հայտարարել է Թրամփը:
Ավելի վաղ Եվրամիությունն ու Իրանն առաջին անգամ Թեհրանի կողմից բժշկական պարագաներ ձեռք բերելու համար գործարք կնքեցին՝ օգտագործելով INSTEX մեխանիզմը, որը ստեղծվել է հատուկ իսլամական հանրապետության դեմ սահմանված ԱՄՆ պատժամիջոցները շրջանցելու համար: