f

Անկախ

Մի այլ խնդիր է պարգեւավճարների թեման, որի վերաբերյալ քննարկումները գնալով շատանալու ու ավելի անդուր են դառնալու


Կադաստրի նախկին պետ քաղաքաշինարար-ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է նախօրեին ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանի աղմկահարույց արտահայտությանը։

Երեկ հայտնի գրառման շրջանակում ԱԺ փոխնախագահի 500.000 դրամ աշխատավարձը նախարարի համար քիչ լինելու քննարկման ծիրում մի շատ կարեւոր միտք բաց մնաց։ ԱԺ փոխնախագահը կարծում է նախարարի պաշտոնը շատ ավելի պատասխանատու է քան ԱԺ փոխնախագահինը։

Սա շատ ցավալի պնդում է, քանի որ ԱԺ փոխնախագահը միանշանակ կերպով շատ ավելի պատասխանատու պաշտոն է՝ հատկապես խորհրդարանական կառավարում ունեցող երկրում։

Կարծում եմ, այստեղ է թաղված մեր ներկա կառավարման խնդիրներից մեկը, մասնավորապես մեր ներկա իշխանական գործընկերների մոտ կարծիք է ձեւավորվել որ հենց գործադիրն է, մեր երկրում ուշացած բարեփոխիչն, իսկ ԱԺ-ն հիմնականում քաղաքական մարմին է, երբեմն կառավարության նախաձեռնություններում փոքրիկ «սպռավչկաներ» անելով, կամ կոսմետիկ բարեփոխումներիկներ նախաձեռնելով։

Իրականում, շարունակաբար, կառավարության ու վարչապետի աշխատակազմը գնալով թե՛ ԱԺ-ին, թե՛ ՏԻՄ-երի գործառույթները վերցնելով իրենց վրա, թվացյալ կարճ ու արդյունավետ ճանապարհն են ընտրում։

Մի կողմ թողնելով դրանց որակական հատկանիշները ու վերջնարդյունքը, պետք է ֆիքսենք, որ դա ցայտուն հակաինստիտուցիոնալ կառավարման մոտեցում է։ Այսօր ավելի քան երբեւէ ամեն կերպ լուսանցքում են հայտնվում տարբեր ինստիտուտներ, իբրեւ կառավարության շատ «գործադիր» քայլերի համար։

Մի այլ խնդիր է պարգեւավճարների թեման, որի վերաբերյալ քննարկումները գնալով շատանալու ու ավելի անդուր են դառնալու։ Կարծում եմ օր առաջ պետք է անդրադառնալ այս խնդրին ու վերանայել աշխատավարձերի համակարգը պետական համակարգում՝ ի հաշիվ պետական ծառայողների քանակի կրճատման։ Օրինակ կադաստրում մենք բերափոխումների արդյունքում եթե չեմ սխալվում 50%-ով կրճատելու էինք համակարգի աշխատողների քանակն ու ներդրել էինք աշխատակիցների մոտ 70%-ի համար KPI-ների համակարգ։ Ինչ եղավ հետո, արդեն գիտեք բոլորդ...

Սարհատ Պետրոսյան ՖԲ Գրառում ՀՀ Կառավարություն

Իրանի կողմից ատոմային ռումբ ստեղծելուն «շաբաթներ» են մնացել․ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար
Մեծ Բրիտանիան ընդունել է ներգաղթյալներին Ռուանդա արտաքսելու օրենքը
ԱՄՆ-ը չինական բանկերի դեմ պատժամիջոցներ է մշակում՝ ՌԴ-ի հետ համագործակցելու համար․ WSJ
ՌԴ պաշտպանության փոխնախարարին բերման են ենթարկել կաշառք ստանալու կասկածանքով
2030 թվականին Մեծ Բրիտանիան պաշտպանության վրա կծախսի իր ՀՆԱ-ի 2,5%-ը. Ռիշի Սունակ
Եթե Իսրայելը հարձակվի Իրանի վրա, բոլորովին այլ պայմաններում կհայտնվի. Ռաիսի
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Նոյեմբերյանի ոստիկանության բաժնից քիչ առաջ ազատ արձակվեց գնդապետ Միհրան Մախսուդանի որդին եւ եւս երկու բերման ենթարկված
Հավաքական Արևմուտքը, Ուկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում. ՌԴ ԱԳՆ
ԱՄՆ-ն Ուկրաինայի համար 1 միլիարդ դոլարի ռազմական օգնության փաթեթ է պատրաստում
Սի Ծինպինը կայցելի Բելգրադ՝ Չինաստանի դեսպանատան վրա ԱՄՆ-ի ռմբակոծության 25-րդ տարելիցին. Bloomberg
Պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբ է մեկնել «Զվարթնոց» օդանավակայան՝ Լեո Նիկոլյանին տեսացելու նպատակով
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Կարմիր բերետավորների կողմից բռնության է ենթարկվել գնդապետ Մախսուդյանը, նա Նոյեմբերյանի հիվանդանոցում է
Շատ մեծ վտանգներ կան. Սերժ Սարգսյանը՝ Տավուշում տիրող իրավիճակի մասին
Այո, ինձ հրել են. #Բագրատ_Սրբազան
Կիրանցի ճանապարհը փակած քաղաքացիները երթով այցելեցին գյուղի եկեղեցու բակում գտնվող հուշահամալիր
Բագրատ Սրբազանին հրել են, փորձել հեռացնել տարածքից. իրավիճակը կտրուկ լարվեց Այրումից Բագրատաշեն տանող հատվածում
Սուրեն Պետրոսյանն ու ևս 20 քաղաքացի Նոյեմբերյանի բաժնում են, Մախսուդյանը վնասվածքներ ունի, նրան բաց են թողել
Մայիսի 1-ից՝ Երևան-Բաթում-Երևան ուղիղ չվերթներ
«Իրատեսական է, ամենահասանելի ճանապարհն անվստահություն հայտնելն է»․ Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանին հեռացնելու մասին
Պետք է դիմել ցանկացած միջոցի. ամեն միջոց սահմանադրական է. Վազգեն Մանուկյան. տեսանյութ
Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ)
Լարված իրավիճակ՝ Տավուշում․ բնակիչները Բագրատ Սրբազանի գլխավորությամբ փորձում են փակել Բագրատաշենի ճանապարհը. ուղիղ
«Չե՛մ թողնի ճանապարհը փակեք»․ Ոստիկանության գնդապետը սպառնալից տոնով զգուշացրեց Բագրատ Սրբազանին և քաղաքացիներին
Ավելին
Ավելին