Ջոնս Հոփկինսի համալսարանի տվյալներով՝՝ աշխարհի երկրների շարքում նոր տեսակի կորոնավիրուսից մահացությունների թվով Միացյալ Նահանգները երկրորդ տեղում է հայտնվել: Գրում է Gazeta.ru-ն։
Վերջին տվյալներով՝ ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվելուց հետո մահացածների թիվը հասել է 14.817-ի, մինչդեռ Իսպանիայում այդ ցուցանիշը կազմում է 14.792: Աշխարհում COVID-19-ի հետևանքով զոհերի թվով առաջին տեղում Իտալիան է, որտեղ գրանցված է 17 669 մահ:
2019 թ․ դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչ նոր տեսակի կորոնավիրուսն է դարձել, որին տրվել է COVID-19 պաշտոնական անունը: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսի պանդեմիայի բռնկման մասին: