Ամերիկացի երգչուհի Լեդի Գագան հայտարարել է, որ ցանկանում է մայր դառնալ: Համապատասխան խոստովանությամբ երգչուհին հանդես է եկել InStyle ամսագրին տված հարցազրույցի շրջանակներում: Գրում է Gazeta.ru-ն։
«Ես անհամբերությամբ սպասում եմ մայր դառնալու հնարավորությանը», - անկեղծացել է երգչուհին։
Նա նաև նշել է, որ մեկի ներսում մեկ այլ անձի մեծացնելու ունակությունը իր մոտ հիացմունք է առաջացնում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ երգչուհին կորոնավիրուսի տարածման պատճառով ինքնամեկուսացել է և իր երկրպագուներին կոչ էր արել հետևել իր օրինակին։ Գագան նշել էր, որ թեև շատ է կարոտել իր ծնողներին և տատիկներին, սակայն նրանց իսկ չվտանգելու նպատակով չի այցելում նրանց։