՛՛Առավոտը՛՛ ներկայացրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի անդրադարձը ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանի ֆեյսբուքյան աղմկահարուց գրառմանը:
ՀՀ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը ուշագրավ գրառում է արել, թե հո նախարարները, փոխնախարարները, պատգամավորները նվիրյալներ չե՞ն, որ հավելավճարներ չստանան, չէ՞ որ նրանք չարքաշ աշխատում են։ Հարգելի տիկին Նազարյան, իհարկե, կարելի էր Ձեզ հետ համաձայնվել, եթե դուք (նկատի ունեմ ողջ ձեր թիմը, Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ), չներկայանայիք ժողովրդին որպես նվիրյալներ, եթե ձեր Սիրելի Առաջնորդը ԱԺ ամբիոնից չխոսեր խեղճ ժողովրդի «հացին կակա» ասելու մասին և այլն։ Իսկ ի՞նչ կարծիքի եք, տիկին Նազարյան, Հայաստանի սոցիալ-տնտեսական պայմանների (որի համար, իհարկե՝ մեղավոր են նախկինները) պարագայում 500000-1000000 դրամ աշխատավարձերը արդյո՞ք ենթադրում են «չարքաշ» գոյություն։
Չե՞ք կարծում, որ նախարարներն ու փոխնախարարները, թերևս կարող են միանվագ պարգևավճարներ ստանալ, եթե իրենց ղեկավարած ոլորտներում հանրությանն համար առկա է հստակ առաջընթաց։ Արդյո՞ք առաջընթաց է համարվում, օրինակ` գիշերօթիկների, ծննդատների փակումը, հայկական ավիացիայի ձախողումը։ Կարդացեք նաև ԱԺ շուրջ 700 աշխատակիցների և պատգամավորների պարգևատրման ֆոնդն ամբողջությամբ փոխանցվում է կորոնավիրուսային վարակի կանխարգելման գանձապետական հաշվեհամարին «Չենք պատրաստվում տանկեր մտցնել քաղաք, հատուկջոկատայիների փողն ուղղել ՍԴ դատավորների վրա, նրանց ստիպել որոշումներ կայացնել». Արման Եղոյան «Կինը ոչ միայն բռնարարի զոհ է, այլ նաև նրա շրջապատի մարդկանց լռության զոհն է»․ Լենա Նազարյան Եվ վերջապես պատգամավորների մասին։ Խնդրում եմ բացատրել, թե ի՞նչն է համարվում «չարքաշ» աշխատանք․ անձեռնմխելությու՞նը, անձնական աշխատասենյակ ունենա՞լը, օգնական-սուրճ մատուցող ունենա՞լը, արտասահմանյան գործուղումնե՞րը։ Իսկ պատգամավոր պաշտոնյաների դեպքում, նաև առավել շքեղ աշխատասենյա՞կը, ծառայողական ավտոմեքենա՞ն, քարտուղարուհի՞ն, թիկնապա՞հը, օգնական-խորհրդատունե՞րը, թե՞ երբեմն պատվիրակությունների ընդունումը, հերթապահ ժպիտով։ Շարքը կարելի է շարունակել․․․ Ներեցեք, տիկին Նազարյան, մտաբերեցի՝ Ձեր իսկապես չարքաշ աշխատանքը։ Չէ՞ որ դուք (նկատի ունեմ ողջ ձեր թիմը) ստիպված եք նույնիսկ առանց կարդալու կրծքով պաշտպանել կառավարության, ավելի ճիշտ Սիրելի Առաջնորդի պարտադրած օրենքները, անկախ այն բանից թե ներքուստ համաձա՞յն եք, թե՞ ոչ։ Չէ՞ որ հաճախ խղճի խայթ եք զգում, բայց նաև չեք համարձակվում նույնիսկ մտերիմների շրջանում արտահայտվել։ Չէ՞ որ կարող եք հայտնվել Սիրելի Առաջնորդի սև ցուցակում և զրկվել «հեքիաթից», որը ձեզ նույն ինքն է պարգևել։ Այո, սեփական «եսը» մոռանալը, դրա համար տառապելը, Սիրելի Առաջնորդին քննադատողներին հայհոյելը, ծաղրելը, Սիրելի Առաջնորդի աչալուրջ աչքի հսկողության տակ միաձայն կոճակ սեղմելը՝ «մաստեր կլաս» ցուցադրելը, իսկապես չարքաշ աշխատանք է և միանգամայն արժանի բարձր պարգևավճարների։ ․․․Ի դեպ, այդ մասին գիտի նաև Սիրելի Առաջնորդը, որն էլ հենց այդ պատճառով նախաձեռնել է պարգևավճարների տրամադրումը։ Ավետիք Իշխանյան