Լեգենդար ամերիկացի բասկետբոլիստ, 41-ամյա Կոբի Բրայանտը զոհվել է մասնավոր ուղղաթիռի (Sikorsky S-76) կործանման հետևանքով։
Կոբի Բրայանտի ուղղաթիռի կործանման հետեւանքով զոհվել է 9 մարդ՝ 1 օդաչու, 8 ուղևոր։ Ամերիկյան մամուլը հայտնել էր, որ զոհվել են 41-ամյա Կոբի Բրայանտն ու նրա 13-ամյա դուստր Ջինան։
Բրայանտը մշտապես օգտվել է ուղղաթիռից դեռ «Լոս Անջելես Լեյքերսում» հանդես գալու տարիներից։
Բրայանտը կարիերան ավարտել էր 2016-ին։ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի հնգակի չեմպիոն է։ Կարիերայի ամբողջ ընթացքում՝ 1996-ից հանդես է եկել «Լոս Անջելես Լեյքերսում»։
ԱՄՆ-ի հավաքականում կազմում դարձել է 2008թ․ Պեկինի և 2012թ․ Լոնդոնի Օլիմպիական խաղերի չեմպիոն։