f

Անկախ

«Դատավորի» վիրահատությունը, վիրահատական սեղանին մահացած արդարադատությունը ու անմարդկային վերաբերմունքի մաստեր կլասը. Հովհաննիսյան


Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Փաստորեն, ըստ շրջանառվող լուրերի «դատավոր» Աննա Դանիբեկյանը 33 օր անաշխատունակ է՝ քանի որ քթի վիրահատության է ենթարկվել (ըստ լուրերի՝ քթի միջնապատի)։ Երեկվանից լուրը կարդալիս մի տեսակ անհարմարության զգացողություն ունեմ։

Թվում է՝ նորմալ է, բոլորի հետ կարող է պատահել՝ վիրահատությունը կարող է լինել անհրաժեշտություն, բնականաբար վերականգնվելը եւս անհրաժեշտ է, բայց խնդիրն այն է, որ 5 օր հիվանդանոցում մնալուց հետո 28 օր տանը մնալը նմանվում է փախուստի՝ բեմադրված փախուստի։

Փախուստ՝ իր համար տանջանք հանդիսացող դատական նիստից, իր հերթական ինքնախայտառակումից, երբ ակնհայտ է իր մասնագիտական ապիկարությունը ու մարդկային անհաղորդությունը։ Նա չի էլ ուզում ընկալել, որ իր պահվածքը ծաղր է, իրավունքի, արդարադատության, դատական իշխանության, մարդու՝ ապրումակցելու ունակության։ Նա ու իր տերերը հոդաբաշխ բացատրություն չեն կարող տալ՝ թե ինչու 33 օր վերականգնվում էր սովորաբար 10-15 օր վերականգնում պահանջող խնդրից։

Եթե անկեղծ՝ բացի խղճմտանքից այս տիկինն այլեւս որեւէ էմոցիա չի առաջացնում։ Նա իր ամբողջ էությամբ ցույց է տալիս, որ չի կարողանում ու չի ցանկանում այդ գործը վարել։ Բայց իրեն՝ իր «տեսակին», հազիվ են գտել, հո չեն թողի գնա՝ նա «անփոխարինելի» է։
Առողջություն ու հոգեկան անդորր ձեզ տիկին «դատավոր»։

Հ.Գ. Ինչպես միշտ լուռ է դատական իշխանության անկախության երաշխավորը` բարձրագույն դատական խորհուրդը` յուր նախագահի գլխավորությամբ: Այս մարմինը ոչ միայն որևէ կերպ իր դատավորներին չի պաշտպանում իշխանության ճնշումներից, այլ ընդհանրապես հետաքրքրված էլ չէ, որպեսզի ապահովի երկրում դատական իշխանության բնականոն գործունեությունը: Տիա՜րք ամոթ ունենալը ձեզ չէր խանգարի։ Դա էլ 33 օրանի բժշկական տեղեկանքով չի։

Հայաստան Արփինե Հովհաննիսյան ՖԲ Գրառում

Այլ հոդվածներ հեղինակից

Նիկոլ Փաշինյանը կրկին մետրոյից լուսանկար է հրապարակել այս անգամ՝ անչափահասի
Ադրբեջանի կողմից ռազմատենչ կոչերը համարժեք արձագանք են ստանում թե ԱԳՆ-ի, թե ՊՆ-ի կողմից.
Մի քանի նվազագույն կանոն անձնական տվյալների պաշտպանության համար.
Վարկերի վերանայման հնարավորությունից օգտվել է մոտ 550 հազար Ֆիզիկական եւ 17.4 հազար իրավաբանական անձ
Պարգեւավճարների համակարգը բավականին դրական ազդեցություն է ունեցել ոստիկանների աշխատանքի վրա. ՀՀ ոստիկանապետ
Երկրորդ կարծիք լինել չի կարող. Փաշինյանի ստեղծած «թուլեքի թագավորությունը» ժամ առաջ պետք է ապամոնտաժել. Միհրան Հակոբյան
Անցած տարի միջին ամսական աշխատավարձը կազմել է 182 673 դրամ. Ջանջուղազյան
Պահանջում ենք չեղարկել ժողովրդի հարկային բեռն ավելացնող խայտառակ նախագիծը. «Հայրենիք» կուսակցություն
ՈՉ՛ հարգելի ժողվարչապետ.ՀՀ քաղաքացին պետք է պահանջի, որ ինքը և իր ընտանիքի անդամները ստանան բարձր և արժանապատիվ աշխատավարձ. Արմեն Ավետիսյան
«Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծն ական է Հայաստանի ժողովրդավարության ճանապարհին
Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Դանիայի թագուհի Մարգրետե Երկրորդին` ազգային տոնի առթիվ
Մի քանի նվազագույն կանոն անձնական տվյալների պաշտպանության համար. Շուշան Դոիդոյան
Էս ոստիկանները պետք է ազատվեն աշխատանքից. Գեւորգ Պետրոսյան
Նիկոլի ոչ մի ասածի չի կարելի հավատալ, պաթոլոգիկ խաբեբա է, եթե ճիշտ բան է ասում, նշանակում է մեկ այլ հարցում փորձում է գցել
Քաղաքացու հարցերը վարչապետին. «Այլընտրանքային նախագծեր խումբ»
Եթե լուսանկարում երեւացող այդ աղջկա ընտանիքն ուզենա, կարող է դատական հայց ներկայացնել. Մարուքյան
ՀՀ կառավարության պարտքը 3.2 տրլն դրամ է կազմում. ՀՀ փոխվարչապետ
Հակաճգնաժամային ծրագրերի վրա 280 մլն դոլար չի ծախսվել, բայց մենք հիմա այդ փողը ԱՄՀ-ից վերցնում ենք. Մարուքյան
ԼԵՎՈՆ ՋԱՎԱԽՅԱՆ – 70․ Նա ամեն առավոտ արթնանում է ապրելու համար
Սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների մասով գնաճը կազմել է 1,9 տոկոս. նախարար
Նիկոլ Փաշինյանը նոր նշանակումներ է արել
Երախտագիտություն եմ հայտնում վրաց ժողովրդին այս դժվար պահին մեզ սատարելու համար․ Լենա Նազարյան
Եթե Անանյանին ազատել են մաքսատանը հերթերի պատճառով, ապա դա աբսուրդ է. Մարուքյան
2019 թվականին Հայաստանի Պետական բյուջե մուտք է արվել մոտ 1,5 տրլն դրամ. փոխվարչապետ
«Գլորիա»-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 115-ի
Ավելին
Ավելին