f

Անկախ

Հնդիկների մասնակցությամբ խարդախություն․ ԱԱԾ-ն նոր բացահայտում է արել


Ապրիլի 1-ին ԱԱԾ -ն նոր բացահայտում է արել,  մասնավորապես Հնդկաստանի Հանրապետության քաղաքացիներ Կաուշիկկոմար Մադհավլալ Պատելը, Վիվեկ Ռանակոտին եւ քննությամբ դեռեւս չպարզված ոմն Մորովն ու Մաջիթ Խանը, նախնական համաձայնության գալով, խաբեությամբ Հնդկաստանի քաղաքացի Բարնա Բասից 2019թ. հունիսից հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում խարդախությամբ հափշտակել են խոշոր չափի ընդհանուր 2.565.000 դրամին համարժեք 5.400 ԱՄՆ դոլար, որից 2.000 ԱՄՆ դոլարը՝ ՀՀ-ում, իսկ մնացածը մաս-մաս՝ Երեւան քաղաքի տարբեր հատվածներում՝ այդ թվում «Գլենդել Հիլզ» թաղամասում վարձակալված բնակարանում եւ Հանրապետության հրապարակում իրացրել են քննությամբ դեռեւս չպարզված հանգամանքներում պատրաստված իրավունք վերապահող կեղծ փաստաթուղթ, հաղորդում է Armlur.am-ը՝  վկայակոծելով իր աղբյուրները:

Ըստ այդմ, Հնդկաստանի քաղաքացի Բարնա Բասը, ՀՀ ժամանելու, աշխատանքի անցնելու եւ օրինական կարգով ժամանակավոր կացության կարգավիճակ ստանալու համար դիմել է օգնելու պատրաստակամություն հայտնած՝ ՀՀ-ում բնակվող Հնդկաստանի քաղաքացիներ Կաուշիկկոմար Մադհավլալ Պատելնին եւ ինքնությունները դեռեւս չպարզված ոմն Մորովնին ու Մաջիթի Խանին, իսկ վերջիններս նախնական համաձայնության գալով եւ Լալիտբայ Գոգառբայի Պատելի, Վիվեկ Ռանակոտիի հետ, Բ.Բասից խաբեությամբ պահանջել եւ ստացել են:

2019թ. հունիսի 8-ին Բ.Բասը ժամանել է ՀՀ, որտեղ հանդիպել է նշված անձանց, ովքեր հավաստիացրել են, որ կօգնեն նշված գումարի դիմաց իբրեւ օրինական ճանապարհով ժամանակավոր կացության քարտ տրամադրելու հարցում, սակայն խեղաթյուրելով իրականությունը՝ 2020թ. հունվարի 20-ին նրան են իրացրել ՀՀ ոստիկանության ԱՎՎ կողմից, ՌԴ քաղաքացի Լեւոն Վարդանի Վարդանյանի անվամբ տրված, սակայն քննությամբ չպարզված հանգամանքներում կեղծված եւ Բ.Բասի տվյալներով ձեւափոխված, կեղծ պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող 0008976 համարի կացության քարտը:

ՀՀ ԱԱԾ

2021-ի արտահերթ ընտրություններին Ոսկեպարում ճնշող մեծամասնությունն ընտրել է ՔՊ-ին. Վահե Դավթյան
Ապրլի 24-ի առթիվ նվեր՝ Իլհամ Ալիևին
Սահմանամերձ Կիրանցում դասադուլ է
Որ մեկդ մասնակից եղաք էդ հակահայ, գործին, իմ ամենամտերիմ գործընկերն էլ լինեք, դառնալու եք իմ ամենաոխերիմ թշնամին. Գեոդեզիստի կոչը գործընկերներին
Բագրատ Սրբազանը Նոյեմբերյանում է. Պետք է գործենք կանոնավոր, բանակի պես
Կառավարություն. Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Ռուբեն Վարդանյանի հացադուլից հետո որպես պատիժ նրան թույլ չեն տվել խոսել հարազատների հետ. Արցախի ՄԻՊ
Երեկվա հանդիպումից հետո հասկացել ենք՝ գործողությունները սպառնում են մեր անվտանգությանը. Նոյեմբերյանի փոխքաղաքապետ
«Ո՞վ է Նիկոլ Փաշինյանը. այսպես կզած ինչքա՞ն պետք է ապրենք». Գեղարքունիքի բնակիչ
Էսօր Իջևանն է, վաղը Գեղարքունիք են հասնելու, հերթով գալիս են. Քաղաքացիները փակել են Երևան-Սևան մայրուղին
Գյուղապետերին ասել են՝ փուլային տարբերակով ամբողջական հանձնելու են և շատ արագ. Սուրեն Պետրոսյան
Ջահերով երթ. Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ. Հայտարարություն
Մեր զորքը նահանջել է մեր դիրքերից. Բագրատ Սրբազան
Կոչ եմ անում բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքին, ոչ մի քայլ հետ չգնաք. Մահապարտների ջոկատի հրամանատար
Երևանում վթարի է ենթարկվել թիվ 38 երթուղին սպասարկող ավտոբուսը. տուժած կա
Ես հրաժարվել եմ այդ հանձնաժողովի անդամ լինելուց, ես իմ սահմանը ճանաչում եմ դիրքերով, ոչ թե փշալարով. Բաղանիսի գյուղապետ
Նոյեմբերյան համայնքի ղեկավար կազմը, այդ թվում գյուղապետները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. Հայտարարություն
Նոյեմբերյանի համայնքում այս պահին իրավիճակը լարված է. մարդիկ ճանապարհ են փակել
ՀՀ-ում անվտանգության համակարգի ներդրման թեմայով «ԱՐԱՐ» հիմնադրամը հետազոտությունների դրամաշնորհ է հայտարարել
Սերգեյ Ավագյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ
Վթարի պատճառով 24 ժամ ջուր չի լինելու Արագածոտնի մարզում
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր հայրենիքը. Հայր Զաքարիա
Ազատություն կամ մահ. ես քրեական գործերից, կալանավորումից չեմ վախենում, չեմ լռելու. Միհրան Մախսուդյան
Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ մեր բոլորի. Վահե Հովհաննիսյան
Ամերիկացի կոնգրեսականները նախատեսում են Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծ ներկայացնել
Ավելին
Ավելին