f

Անկախ

Չեխիայում եւ հավատարմագրման մյուս 5 երկրներում չկան դժվար, առավելևս՝ անելանելի վիճակում հայտնված ՀՀ քաղաքացիներ. դեսպան


Այս ընթացքում Հայաստան մեկնելու աջակցության խնդրանքով դեսպանություն են դիմել տասնյակից ավել ՀՀ քաղաքացիներ. դեսպանության աջակցությամբ մեծ մասը Հայաստան են վերադարձել, մի քանիսը չցանկացան մեկնել, իսկ Սերբիայում գտնվող ՀՀ քաղաքացիների վերադարձը դժվարանում է այդ երկրի օդային և ցամաքային ճանապարհների փակ լինելու պատճառով: Այս մասին Չեխիայում լույս տեսնող «Օրեր» ամագրին տված հարցազրույցում նշել է Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը:

«Ինչպես գիտեք, Չեխիան Եվրոպայում առաջին երկրներից էր, որ, պայմանավորված երկրում կորոնավիրուսի վարակի տարածմամբ, հայտարարեց արտակարգ դրություն, ապա՝ նաև սահմանեց համազգային կարանտին և համապատասխան սահմանափակումներ։

Սկսած մարտի 9-ից, Չեխիայում ՀՀ դեսպանությունն իր ֆեյսբուքյան էջում պարբերաբար տեղեկատվություն է տեղադրել հավատարմագրման երկրներում (Չեխիա, Սերբիա, Խորվաթիա, Սլովենիա, Չեռնոգորիա), ինչպես նաև Հայաստանում իրավիճակի, ճամփորդության սահմանափակումների և կարանտինային միջոցառումների վերաբերյալ՝ մշտապես  հորդորելով դեսպանության տիրույթում գտնվող ՀՀ քաղաքացիներին կանգնել հյուպատոսական հաշվառման դեսպանությունում և հայտնելով դեսպանության հետ կապ հաստատելու միջոցների, այդ թվում՝ դեսպանության թեժ գծի շուրջօրյա հասանելիության մասին։

Ստեղծված իրավիճակում դեսպանություն են դիմել երկու տասնյակից ավելի ՀՀ քաղաքացիներ, այդ թվում Սերբիայից և Խորվաթիայից: Հիմնականում քաղաքացիներին հետաքրքրում են դեպի Երևան թռիչքների առկայությունը և նրանց մուտքի արտոնագրի ժամկետի լրանալու հետ կապված խնդիրները. բոլորին տրամադրվում է իրենց հարցադրումներին համապատասխան ճշտված տեղեկատվություն»,-ասել է նա:

Հարցին, թե ի՞նչ ռեժիմով է աշխատում դեսպանությունը և ինչպիսի՞ աջակցություն կարող են ակնկալել Հայաստանի այն քաղաքացիները, որոնք չեն կարողացել մեկնել հայրենիք, նա պատասխանել է. «Դեսպանությունը շարունակում է աշխատել ամենօրյա ռեժիմով, հերթափոխներով, դեսպանությունում գործարկվել է շուրջօրյա հասանելիությամբ թեժ գիծ։ Քաղաքացիների հյուպատոսական ընդունելությունն իրականացվում է խիստ սահմանափակ ռեժիմով, արտակարգ իրավիճակում կարանտինային բոլոր պարտավորությունների պահպանմամբ։ Քաղաքացիներին հորդորում ենք հյուպատոսական բաժին դիմել միայն ծայրահեղ անհրաժեշտություն առաջանալու դեպքում և միայն նախնական հեռախոսային և էլեկտրոնային գրանցումով՝ դրական պատասխան ստանալու դեպքում։

Դեսպանությունը ցուցակագրում է դիմած բոլոր քաղաքացիներին՝ վերջիններիս հետ գտնվելով ամենօրյա կապի մեջ և նրանց տրամադրելով հյուրընկալ պետության կողմից ձեռնարկված կարանտինային միջոցառումների, պետական սահմանի հատման հնարավորությունների մասին ճշտված, հստակ տեղեկատվություն։

Դեսպանությանը տրամադրված տեղեկատվության համաձայն, դեսպանության տիրույթում, այն է՝ հավատարմագրման բոլոր 5 երկրներում, չկան դժվար և առավել ևս՝ անելանելի վիճակում հայտնված ՀՀ քաղաքացիներ։

Նշենք, որ դեսպանության հավատարմագրման երկրներում ՀՀ քաղաքացիների վիճակին տեղեկանալու և անհրաժեշտության դեպքում օժանդակելու նպատակով՝ դեսպանությունն իր ֆեյսբուքյան էջում պարբերաբար տեղադրվող համապատասխան հայտարարությունների միջոցով մշտապես հորդորում է դեսպանության հյուպատոսական տիրույթում գտնվող ՀՀ քաղաքացիներին կանգնել հյուպատոսական հաշվառման կամ տրամադրել տեղեկություն իրենց գտնվելու վայրի վերաբերյալ՝ դեսպանություն ուղարկելով իրենց տվյալները։ Հյուպատոսական հաշվառման կանգնելը կամավոր և անվճար գործընթաց է, որի նպատակը՝ հենց ՀՀ քաղաքացիների իրավունքների և շահերի պաշտպանությունն ապահովելն է, արտակարգ իրավիճակներում հնարավոր աջակցություն ցուցաբերելը, անհրաժեշտ խորհրդատվություն տրամադրելը»:

Անդրադառնալով հայերի վարակման դեպքերին, դեսպանն ընդգծել է. «Դեսպանությունը մշտական կապի մեջ է հավատարմագրման երկրների իշխանությունների և համայնքային կառույցների հետ, որոնց կողմից ՀՀ քաղաքացիների վարակվածության, հոսպիտալացման կամ մահվան դեպքերի մասին որևէ տեղեկատվություն դեսպանությանն այս պահին չի հայտնվել։ Մինչ օրս դեսպանություն դիմած կամ դեսպանության հետ կապ հաստատած քաղաքացիները նույնպես նման տեղեկատվություն չեն փոխանցել, որևէ գանգատ չեն ունեցել իրենց առողջական վիճակի վերաբերյալ»:

Նա հավելել է, որ դեսպանությունն աշխատանքներ է տանում ոչ միայն Չեխիայում, այլև հավատարմագրման մյուս երկրներում՝ Սերբիայում, Խորվաթիայում, Սլովենիայում և Չեռնոգորիայում գտնվող մեր քաղաքացիների մասին տեղեկատվություն ստանալու և վերջիններիս հետ կապի մեջ լինելու ուղղությամբ։

Հայաստան Չեխիա ՀՀ ԱԳՆ

Այլ հոդվածներ հեղինակից

2019 թվականին ՀՀ ԱԱԾ-ի կարիքների համար 34.1 մլրդ դրամ է հատկացվել. ՀՀ ֆիննախ
Ոստիկանություն. 2019-ին հանցագործությունների ընդհանուր թիվն աճել է 8,8 տոկոսով
Ոստիկանության մոտ 100 ծառայող վարակվել է կորոնավիրուսով. Ոստիկանապետ
Նման դեպքերում ոստիկանությունն իրավունք ունի գործել կտրուկ և չոր. վարչապետի խոսնակ
ՀՀ Պետական ​​անվտանգության գլխավոր վարչությունում կրճատումներ են իրականացվում. Արման Սարգսյան
2019 թվականին ՀՀ ԱԻՆ-ի կարիքների համար 15.1 մլրդ դրամ է հատկացվել. ՀՀ ֆիննախ
Իմ կողմից ազատման դիմում չի եղել, եթե լիներ, ես այսօր այստեղ չէի լինի. ԱԱԾ տնօրեն
Ռուսաստանում  կորոնավիրուսի 8726 նոր դեպք  է  հայտնաբերվել
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգայի կենտրոնը երեկ ձեռք է բերել 4600 փայտիկ` 2300 նմուշի համար
Ալաբամայում   հրաձգության  հետևանքով յոթ մարդ  է  մահացել
Դիմակ կրելը պարտադիր պահանջ է, սակայն ոստիկանների գործողությունները պետք է լինեն համաչափ. Թաթոյան
Վլադիմիր Վարդանյանը ԵԽԽՎ հանձնաժողովում նշանակվել է «Covid-19 պանդեմիայի ազդեցությունը մարդու իրավունքների եւ իրավունքի գերակայության վրա» հարցով զեկուցող
Բացահայտվել է երկու տարի առաջ կատարված դանակահարությունը․ կան ձերբակալվածներ
Թալինի ոստիկանները ապօրինի գազային ատրճանակ ու մարիխուանա են հայտնաբերել
Առաջիկա օրերին Հանրապետության տարբեր շրջաններում սպասվում են տեղումներ
2019 թվականին ՀՀ ոստիկանության կարիքների համար 68.7 մլրդ դրամ է հատկացվել. ՀՀ ֆիննախ
Փրկարարները դուրս են բերել Փամբակ գետն ընկած 60–ամյա կնոջը. նրա առողջական վիճակը բավարար է
Եղել են որոշ դրվագներ, որ հերքվել են. Տիգրան Կարապետյանը՝ Ապրիլյան պատերազմի միֆերի մասին
Այս կառավարությունը պետությունը փռեց ասֆալտին. ՀՅԴ Բյուրոյի անդամ
Նիկոլ Փաշինյանը կրկին մետրոյից լուսանկար է հրապարակել այս անգամ՝ անչափահասի
Ադրբեջանի կողմից ռազմատենչ կոչերը համարժեք արձագանք են ստանում թե ԱԳՆ-ի, թե ՊՆ-ի կողմից.
Մի քանի նվազագույն կանոն անձնական տվյալների պաշտպանության համար.
Վարկերի վերանայման հնարավորությունից օգտվել է մոտ 550 հազար Ֆիզիկական եւ 17.4 հազար իրավաբանական անձ
Պարգեւավճարների համակարգը բավականին դրական ազդեցություն է ունեցել ոստիկանների աշխատանքի վրա. ՀՀ ոստիկանապետ
Երկրորդ կարծիք լինել չի կարող. Փաշինյանի ստեղծած «թուլեքի թագավորությունը» ժամ առաջ պետք է ապամոնտաժել. Միհրան Հակոբյան
Ավելին
Ավելին