Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը միայն մեկ ամիս անց կկարողանա վերադառնալ իր պարտականությունների կատարմանը: Այդ մասին հայտնում է The Times պարբերականը՝ վկայակոչելով իր աղբյուրներին: Գրում է Gazeta.ru-ն։
Աղբյուրների տվյալներով՝ քաղաքական գործիչը լիարժեք կապաքինվի առնվազն մեկ ամիս անց:
Ինչպես նշում են հրատարակության զրուցակիցները, նույնիսկ դրանից հետո Մեծ Բրիտանիայի վարչապետը աստիճանաբար կվերադառնա իր պարտականությունների կատարմանը:
Ջոնսոնը հիվանդության մասին հայտարարեց նախ մարտի 27-ին: Նա ինքնամեկուսացավ իր տանը, բայց առողջության վատթարացումից հետո նրան տեղափոխել էին Լոնդոնի ինֆեկցիոն հիվանդանոցներից մեկը: