f

Անկախ

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման՝ հղի կանանց ուղղված ծրագրով վճարումները սկսված են


Այսօրվանից մեկնարկել է Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 7-րդ միջոցառման շահառուների համար վճարումների գործընթացը: Սա նշանակում է, որ ծրագրի շահառուներն արդեն այսօրվանից կարող են անձը հաստատող փաստաթղթով մոտենալ բանկեր և ստանալ իրենց հասանելիք գումարը:

Ծրագրի շահառու կարող է դառնալ այն հղի կինը (առնվազն 12 շաբաթական և ոչ ավելի, քան 34 շաբաթական հղիություն), որը 2020 թ.-ի մարտի 30-ի դրությամբ չի աշխատում և ում ամուսինը 2020 թվականի մարտի 30-ի դրությամբ չունի աշխատանք` վարձու աշխատող չէ և չի հանդիսանում անհատ ձեռնարկատեր (ԱՁ) կամ, հանդիսանալու դեպքում, 2020 թ.-ի մարտի 30-ի դրությամբ նրա գործունեությունը կասեցվել է:

Աջակցություն կարող են ստանալ նաև այն հղի կանայք, ովքեր միայնակ են՝ չունի ՔԿԱԳ-ում գրանցված ամուսնություն, ամուսնալուծված է կամ ամուսինը մահացած է և 2020 թ.-ի մարտի 30-ի դրությամբ չեն աշխատում:

Ընդ որում՝ այս որոշման իրականացման կարգի իմաստով քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա աշխատող կամ ծառայություն մատուցող անձը չի համարվում վարձու աշխատող:

Ստուգելու համար՝ արդյոք հանդիսանո՞ւմ եք աջակցության այս ծրագրի շահառու, մուտք գործեք online.ssa.am կայք, ընտրեք Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումներ պատուհանը, այնուհետև՝ Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 7-րդ միջոցառում պատուհանը՝ https://dimum.ssa.am/index.php?r=application%2Fcovid7, այնուհետև՝ սեղմեք Ծրագրի շահառուներ կոճակը: Լրացրեք Ձեր անունը, ազգանունը, ՀԾՀ (սոցքարտ) կամ ՀԾՀ չունենալու մասին տեղեկանքի համարը:

Եթե շահառու եք, ապա որոնման արդյունքում կնշվի այն բանկի անունը, որին փոխանցվել է գումարը: Անձը հաստատող փաստաթղթով կարող եք մոտենալ նշված բանկի յուրաքանչյուր մասնաճյուղ՝ գումարը ստանալու համար:

Գումարը վճարվելու է առձեռն, միանվագ: Այն չի կարող արգելանքի տակ դրվել, բռնագանձվել կամ հաշվանցվել՝ շահառու դրամական պարտավորությունների դիմաց:

Եթե գումարը բանկային հաշվին փոխանցելուց հետո 3 ամիսների ընթացքում շահառուն պահանջ չի ներկայացնում գումարի նկատմամբ, այն վերադարձվում է ՀՀ պետական բյուջե:

Հայաստան ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Այլ հոդվածներ հեղինակից

Տուգանքների բալային համակարգի ներդրումը թույլ է տվել կրճատել ՃՏՊ-ների եւ մահվան դեպքերի թիվը. ՀՀ ոստիկանություն
Գեղարքունիքում հաստատվել է կորոնավիրուսի 46 նոր դեպք. արձանագրվել է 2 մահ. մարզում ընդհանուր 619 դեպք կա. մարզպետ
Դավիթ Անանյանը որոշել է ինքը հեռանա, քան հեռացնի արդյունավետ կադրերից մեկին. ՊԵԿ
ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագիրը 233 մլն դրամ կտրամադրի նպաստառու ընտանիքների 6-9 տարեկան դպրոցական երեխաներին
2019 թվականին ՀՀ ԱԱԾ-ի կարիքների համար 34.1 մլրդ դրամ է հատկացվել. ՀՀ ֆիննախ
Ոստիկանություն. 2019-ին հանցագործությունների ընդհանուր թիվն աճել է 8,8 տոկոսով
Ոստիկանության մոտ 100 ծառայող վարակվել է կորոնավիրուսով. Ոստիկանապետ
Նման դեպքերում ոստիկանությունն իրավունք ունի գործել կտրուկ և չոր. վարչապետի խոսնակ
ՀՀ Պետական ​​անվտանգության գլխավոր վարչությունում կրճատումներ են իրականացվում. Արման Սարգսյան
2019 թվականին ՀՀ ԱԻՆ-ի կարիքների համար 15.1 մլրդ դրամ է հատկացվել. ՀՀ ֆիննախ
Իմ կողմից ազատման դիմում չի եղել, եթե լիներ, ես այսօր այստեղ չէի լինի. ԱԱԾ տնօրեն
Ռուսաստանում  կորոնավիրուսի 8726 նոր դեպք  է  հայտնաբերվել
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը երեկ ձեռք է բերել 4600 փայտիկ` 2300 նմուշի համար
Ալաբամայում   հրաձգության  հետևանքով յոթ մարդ  է  մահացել
Դիմակ կրելը պարտադիր պահանջ է, սակայն ոստիկանների գործողությունները պետք է լինեն համաչափ. Թաթոյան
Վլադիմիր Վարդանյանը ԵԽԽՎ հանձնաժողովում նշանակվել է «Covid-19 պանդեմիայի ազդեցությունը մարդու իրավունքների եւ իրավունքի գերակայության վրա» հարցով զեկուցող
Բացահայտվել է երկու տարի առաջ կատարված դանակահարությունը․ կան ձերբակալվածներ
Թալինի ոստիկանները ապօրինի գազային ատրճանակ ու մարիխուանա են հայտնաբերել
Առաջիկա օրերին Հանրապետության տարբեր շրջաններում սպասվում են տեղումներ
2019 թվականին ՀՀ ոստիկանության կարիքների համար 68.7 մլրդ դրամ է հատկացվել. ՀՀ ֆիննախ
Փրկարարները դուրս են բերել Փամբակ գետն ընկած 60–ամյա կնոջը. նրա առողջական վիճակը բավարար է
Եղել են որոշ դրվագներ, որ հերքվել են. Տիգրան Կարապետյանը՝ Ապրիլյան պատերազմի միֆերի մասին
Այս կառավարությունը պետությունը փռեց ասֆալտին. ՀՅԴ Բյուրոյի անդամ
Նիկոլ Փաշինյանը կրկին մետրոյից լուսանկար է հրապարակել այս անգամ՝ անչափահասի
Ադրբեջանի կողմից ռազմատենչ կոչերը համարժեք արձագանք են ստանում թե ԱԳՆ-ի, թե ՊՆ-ի կողմից.
Ավելին
Ավելին