f

Անկախ

Հայկ Ալումյան․ «Նիկոլ Փաշինյանի դեմ հայցադիմումը տեղ հասավ, նույն օրը պարոն Քոչարյանին հիվանդանոցից քրեակատարողական հիմնարկ տեղափոխեցին»


Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանն ասում է, որ երբ իրենք հայցադիմում են ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ, Քոչարյանին հիվանդանոցից տեղափոխել են քրեակատարողական հիմնարկ։

Պաշտպանը «Հետք»-ի հետ զրույցում նշեց, որ մինչ իրենց ներկայացրած հայցադիմումը Նիկոլ Փաշինյանին կհասներ, արդեն խոսակցություն է տարածվել, որ, կարծես թե, Ռոբերտ Քոչարյանին ուզում են տեղափոխել։

«Ես չեմ բացառում, որ դա կապված է այն հանգամանքի հետ, որ իմացել էին, որ հայցադիմում ենք ներկայացնում։ Հայցադիմումը ներկայացրինք, հենց հասավ տեղ, նույն օրը պարոն Քոչարյանին հրատապ հիվանդանոցից քրեակատարողական հիմնարկ տեղափոխեցին»,- ասաց Հայկ Ալումյանն, ով հակված չէ հավատալ զուգադիպությունների։

«Գուցե մաքուր զուգադիպություն է, բայց ավելի քիչ հավանական է, որ դրանում զուգադիպություն լինի, քան միտում»,- կարծիք հայտնեց Հայկ Ալումյանը։

Քոչարյանը Նիկոլ Փաշինյանի դեմ դատական հայց է ներկայացրել սահմանադրական փոփոխությունների քարոզարշավի ժամանակ Փաշինյանի հրապարակային արտահայտություների համար, որոնցով, ըստ Քոչարյանի Փաշինյանն իրեն զրպարտել է։

«Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի ժամանակ տարբեր թեմաներով խոսելիս եկավ, հանգեց պարոն Քոչարյանի հետ կապված հարցերին և երեք դրվագով անհավասարակշիռ և պարոն Քոչարյանի անմեղության կանխավարկածը խախտող հայտարարություններ արեց, դրա հիման վրա որոշել ենք դատական հայց ներկայացնել»,- ասաց Հայկ Ալումյանը։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի ժամանակ հիշեցրել է 2018-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ իր տված խոստումը՝ 5 տարում 2.5 միլիարդ դոլար ավելի գումար ծախսել բանակի մարտունակության բարձրացման համար, որից առնվազն 1.2 մլրդ-ն, ըստ Փաշինյանի, պետք է հակակոռուպցիոն պայքարով վերադարձված գումար լինի։ Քարոզարշավի ժամանակ Փաշինյանն ասել է նաև, որ այդ 1.2 մլրդ-ը պետք է տան Ռոբերտ Քոչարյանն ու այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ։

«Ասում եմ անվանական, Սե՛րժ Սարգսյան, Ռոբե՛րտ Քոչարյան, Գագի՛կ Խաչատրյան, Գագի՛կ Բեգլարյան, Արա՛մ Հարությունյան, եվրոպացիների փեշերի տակ չեք պախկվի, ձեր թալանածը կոպեկ-կոպեկ պիտի բերեք, բանակի զարգացման և Արցախի ինքնորոշման պահպանման գործին դնեք: Ես ձեզ խորհուրդ եմ տալիս կամավոր բերել, չբերեք՝ բերման կենթարկենք»,- քարոզարշավի ելույթներից մեկի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

Հավելենք, որ Ռոբերտ Քոչարյանը հայցադիմումով նաև 2 մլն դրամ փոխհատուցում է պահանջում վարչապետից։

Ինչպես հայտնի է, մոտ մեկ տարի առաջ, Ռոբերտ Քոչարյանը ևս մեկ հայցադիմում էր ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ։ Հայցադիմում ներկայացնելու առիթը Ֆրանսիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հրապարակային հայտարարությունն էր, որում Փաշինյանն ասել էր բառացիորեն հետևյալը․

«Կամ թեկուզ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մեկնաբանությունը: Ասում է՝ անձեռնմխելի է: Ի՞նչ է նշանակում անձեռնմխելի: Այսինքն, կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել՝ ես անձեռնմխելի՞ եմ: Այդ որտե՞ղ է այդպես գրած»:

Երբ մեկնարկել էր այս գործով դատական նիստը, Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը հայտնել էր, որ իրենք կհրաժարվեն հայցադիմումից, եթե Նիկոլ Փաշինյանը հայտարարի, որ հրապարակային արված հայտարարությամբ նկատի չի ունեցել Ռոբերտ Քոչարյանին։ Նիկոլ Փաշինյանի պաշտպանը նրա անունից հայտնել էր, որ Քոչարյանին նկատի չի ունեցել, որից հետո Քոչարյանը հրաժարվել էր հայցից։

Հայկ Ալումյանից հետաքրքրվեցինք, թե հիմա կա՞ որևէ նախապայման, որի պարագայում Քոչարյանը կրկին կհրաժարվի Փաշինյանի դեմ ներկայացված հայցից, ինչին ի պատասխան Ալումյանը նշեց, որ վերջնական որոշումը կայացնում է Ռոբերտ Քոչարյանը։

«Ես իր փոխարեն չեմ կարող ասել, բայց ենթադրում եմ, որ այս անգամ իր խոսքերից հրաժարվելը  քիչ է լինելու, որ մենք հայցից հրաժարվենք»,- ասաց Հայկ Ալումյանը։

Հայկ Ալումյան Ռոբերտ Քոչարյան Դատարան ՔԿՀ Նիկոլ Փաշինյան

Այլ հոդվածներ հեղինակից

Շվեդիան զղջում է կարանտինային միջոցառումների  անտեսման  համար
ԱՄՆ-ը կարող է արգելել  չինական ավիաընկերությունների  թռիչքները
Պատրաստ ենք հրաժարվել սեփական երեխայից, որպեսզի նա գնա «էլիտար» դպրոց. խոսքեր չունեմ. նախարար
Մահացել է գնդապետ Վազգեն Մարգարյանը
Համավարակը գտնվում է ծաղկման փուլում. պարոն վարչապետ, ուժային կառույց պետք չէ, առողջապահական է պետք․ Հայկ Մանասյան
Էս ի՞նչ մի կոկորդիլոսի արցունքներ եք թափում պետականության շահի մասին. Շարմազանով
Փրկարար ծառայությունում տեսակապով անցկացվել է հերթական օպերատիվ խորհրդակցությունը
Նախագահի հրամանագրով Ծովինար Համբարձումյանը նշանակվել է Իտալիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
Հուլիսի սկզբին արդեն Հայաստանում այդ զենքը կարտադրվի. Պաշտպանության փոխնախարար
Պետք է օր առաջ փակել երկիրը, մարդկանց համար ապահովել վարկային արձակուրդ․ Գոհար Մելոյան
Արցախում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով զինծառայող է մահացել․ ՊԲ
ԱՀԿ-ում պատմել են, թե ինչպես խուսափել կորոնավիրուսի երկրորդ ալիքից
Կասեցված տնտեսվարողների շարքում է արտադրական 7 խոշոր ձեռնարկություն. ԱԱՏՄ
Անահիտ Պարզյանը նշանակվել է «ՆՈՐՔ» հիմնադրամի գործադիր տնօրեն
Copy & paste. Իշխանությունների՝ COVID 19-ի դեմ պայքարի գործիքը
Հրդեհ է բռնկվել ջերմաքարշի կողային հատվածում
ԱՀ Ոստիկանության պետը ընդունել է Մարդու իրավունքների պաշտպանին
Կառավարությունն ու ժողովուրդը նյարդայնացնում են միմյանց. «Այլընտրանքային նախագծեր խումբ»
ՌԴ-ում մեկ օրում COVID-19- ից բուժվածների  թիվը գերազանցում է  նոր  վարակվածների  թվին
Դավիթ Տոնոյանը «Վեոլիա ջրի» տնօրենի հետ քննարկել է զորամասերի ջրամատակարարման հարցը
Բանակում իրավիճակը վերահսկելի է. Բալայան
Լոռու մարզին նվիրաբերվել է թվային շարժական ռենտգեն համակարգ
Ուղղակի զավեշտալի է. Հրաչյա Հակոբյանը՝ Արթուր Վանեցյանի հայտարարության մասին
Կրակային պատրաստության գործնական պարապմունքներ
Թրամփը  մեղադրանքներ է հնչեցրել Բայդենի հասցեին
Ավելին
Ավելին