Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը ապրիլի 10-ի ժամը 20։00-ի դրությամբ 1 մլն 645 հազար 334 է։ Նոր վիրուսից աշխարհում արդեն մահացել է 100 հազար 196 մարդ, որոնցից 4504-ը՝ վերջին մեկ օրում։
Վարակակիրների, վարակման նոր դեպքերի և մահերի թվով շարունակում է առաջատար մնալ ԱՄՆ-ն։ Այստեղ օրվա տվյալներով վարակակիրների թիվն ավելացել է 9438-ով՝ հասնելով 478 004-ի։ ԱՄՆ-ում մեկ օրվա ընթացքում մահացել է 1220 մարդ, ընդհանուր առմամբ ԱՄՆ-ում COVID 19-ից մահացել է 17 911 մարդ։ Ապաքինվել է 26098 մարդ։
Վարակակիրների թվով երկրորդ հորիզոնականում Իսպանիան է։ Այստեղ մեկ օրվա ընթացքում վարակակիրների թիվն ավելացել է 3831-ով՝ հասնելով 157 053-ի։ Մեկ օրվա ընթացքում մահացել է 523 մարդ։ Ընդհանուր առմամբ Իսպանիայում վիրուսի զոհ է դարձել 15970 մարդ, հիվանդությունը կարողացել է հաղթահարել 55668 մարդ։
Իտալիայում այսօր հաստատվել է հիվանդացության 3951 դեպք՝ հասնելով ընդհանուր 147 577-ի։ Ընդհանուր առմամբ մահացել է 18849 մարդ, որից 570-ը՝ վերջին 24 ժամվա ընթացքում։ Իտալիայում COVID 19-ից ապաքինվել է 30455 մարդ։
Մեկ օրվա ընթացքում մահերի և վարակման հաստատված դեպքերի թվով առաջատարներից է նաև Մեծ Բրիտանիան։ Միացյալ Թագավորությունում վարակակիրների թիվը 70 272 է, որից 5195-ը՝ այսօրվա ցուցանիշն է։ Մահացածների թիվը՝ 8931, որից 953-ը-ը վերջին մեկ օրում։ Ամբողջությամբ բուժվածների թիվն այստեղ 135 է։
Մեկ օրվա ընթացքում մահերի թվով առաջատարներից է նաև Բելգիան։ Այստեղ հիվանդների թիվը 26667 է, օրից 1684-ը՝ վերջին մեկ օրում։ Բելգիայում նոր կորոնավիրուսից մահացել է 3019 մարդ, որից 496-ը՝ վերջին մեկ օրում։ Բուժվածների թիվը 5568 է։
Ռուսաստանում վարակակիրների թիվը 11917 է։ Մեկ օրում հիվանդությունը հաստատվել է 1786 մարդու մոտ։ Այստեղ COVID 19-ի զոհերի թիվը 94 է, որից 18-ը՝ վերջին մեկ օրում։ Ամբողջությամբ ապաքինվածների թիվը 795 է։
Գերմանիայում վարակակիրների թիվը 119 498 է, մեկ օրվա ընթացքում ավելացել է 1263-ով։ Այստեղ COVID 19-ից մահացել է 2607 մարդ։ Վերջին մեկ օրվա ընթացքում մահացության դեպքեր չեն արձանագրվել։ Ապաքինվածների թիվը 52 40 7 է։
Մեր հարևան Վրաստանում վարակակիրների թիվն ըստ պաշտոնական տվյալների 234 է, որից 16 դեպքը հաստատվել է վերջին մեկ օրվա ընթացքում։ Այստեղ կորոնավիրուսի զոհերի ընդհանուր թիվը 3 է, ապաքինվել է 54 մարդ։
Ադրբեջանում վարակակիրների թիվը 991 է, մեկ օրվա ընթացքում հաստատվել է հիվանդացության 65 դեպք։ Մահերի ընդհանուր թիվը 10-ն , որից մեկը՝ վերջին մեկ օրվա ընթացքում։ Ադրբեջանում կորոնավիրուսից ապաքինվել է 159 մարդ։
Իրանում հիվանդացության ընդհանուր թիվը 68 192 է, որից 1972 դեպքը հաստատվել է վերջին վերջին մեկ օրվա ընթացքում։ Իրանում կորոնավիրուսի զոհ է դարձել 4232 մարդ, որից 122-ը՝ վերջին 24 ժամվա ընթացքում։ Ապաքինվածների թիվն այս երկրում 35 465 է։
Թուրքիայի տվյալները համավարակի տարածման ցուցանիշները ներկայացնող զանազան հարթակներում այսօր չեն թարմացվել։
Հայաստանում հիվանդների թիվը 937 է, որից 16-ը՝ այսօրվա հաստատված դեպքերն են։ Մահացել է ընդհանուր 12 մարդ, որից 2-ը՝ վերջին 24 ժամում։ Ապաքինվածների թիվը 149 է։
Չնայած վարակակիրների թվով աշխարհում առաջատարը ԱՄՆ-ն է, սակայն 1 մլն բնակչությանը բաժին ընկնող վարակակիրների թվով առաջատարն աշխարհում Լյուքսեմբուրգն է։Շուրջ 560 հազար բնակչություն ունեցող երկրում վարակակիրների թիվը 3223 է։ Երկրորդ հորիզոնականում այս ցուցանիշով Իսլանդիան է, որտեղ վարակակիրների թիվը 1657 է, իսկ երկրի ընդհանուր բնաչությունը՝ 351 000։ 1 մլն-ին բաժին ընկնող վարակվածների թվով 3-րդ տեղում Իսպանիան է․ 3359 ցուցանիշով։ ԱՄՆ-ում 1 մլն բնակչին բաժին է ընկնում 1437 հիվանդ: Հայաստանում 1 մլն բնակչին բաժին է ընկնում 316 հիվանդ։