Գերմանիայում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 4133 նոր դեպք: Այդ մասին հայտնել են Ռոբերտ Կոխի ինստիտուտի ներկայացուցիչները: Գրում է Gazeta.ru-ն։
Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 117 658-ի:
Նշվում է, որ նախօրեին վիրուսի զոհ է դարձել 171 մարդ: Ընդհանուր առմամբ մահացել է 2544 հիվանդ:
Հիվանդությունից բուժվել է 57443 մարդ:
Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 1,7 միլիոն դեպք: