ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Միացյալ Նահանգների վարչակազմին հանձնարարել է աջակցել Իտալիային կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում: Գրում է Gazeta.ru-ն։
Այդ մասին հայտնում է «Интерфакс» լրատվական գործակալությունը՝ հղում անելով Սպիտակ տանը:
Նշվում է, որ օգնությունը պետք է ներառի բժշկական և մարդասիրական ապրանքներ, դաշտային հիվանդանոցների ստեղծում:
Բացի այդ, ստորագրված փաստաթղթում նշվել է, որ մի քանի նախարարներ պետք է տարբեր միջոցներ ձեռնարկեն Իտալիային օգնելու համար, այդ թվում՝ աջակցություն ցուցաբերել Իտալիայում տեղակայված ԱՄՆ-ի զինվորականներին:
2019 թ․ դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչ նոր տեսակի կորոնավիրուսն է դարձել, որին տրվել է COVID-19 պաշտոնական անունը:
Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսիի պանդեմիայի բռնկման մասին։