РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մաշկաբանը խորհուրդ է տվել ինչպես համաճարակի ժամանակ հակասեպտիկներ և օճառ ճիշտ օգտագործել։ Գրում է Gazeta.ru-ն։
Ի.Մ. Սեչյոնովի անվան Մոսկվայի առաջին պետական բժշկական համալսարանի մաշկային և վեներական հիվանդությունների ամբիոնի դոցենտ, բժշկական գիտությունների թեկնածու Լյուդմիլա Սմիրնովայի խոսքերով՝ հակասեպտիկ պետք է օգտագործել հանրային վայրերում գտնվելու ընթացքում։
Տանը կարելի է ձեռքերը լվանալ օճառով, բայց ոչ «յուրաքանչյուր հինգ րոպեն մեկ»:
Սմիրնովան նշել է, որ ալկոհոլ պարունակող հակասեպտիկները չափազանց չորացնում են մաշկը, ուստի խորհուրդ է տրվում օգտագործել այն ոչ ավելի, քան օրը երկու անգամ: Մաշկաբանը հավելել է, որ օճառով պետք է ձեռքերը լվանալ ոչ ավել, քան օրը վեց անգամ `չոր ձեռքերից խուսափելու համար: