f

Անկախ

COVID 19-ը՝ թվերով․ Հայաստանը, հարևանները և աշխարհը


Նոր Կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում հասել է 1 մլն 735 719-ի, մահերի թիվը՝ 106 558-ի, հիվանդությունն արդեն հաղթահարել և ապաքինվել է 392 901 մարդ․ այսպիսին են տվյալները ապրիլի 11-ի ժամը 20։30-ի դրությամբ։

Վարակակիրների և մահերի թվով առաջատարը շարունակում է մնալ ԱՄՆ-ն։ Այստեղ մեկ օրվա ընթացքում COVID 19 է ախտորոշվել 5250 մարդու մոտ, մահացել է 1080 մարդ։ ԱՄՆ-ում վարակակիրների ընդհանուր թիվը 508 126 է, մահացածների թիվը՝ 19827։

Իսպանիայում, որը վարակակիրների թվով երկրորդն է աշխարհում, այսօր մեծ առաջընթաց է գրանցվել․ COVID 19-ից մահերը նվազել են։ Մեկ օրվա ընթացքում Իսպանիայում վիրուսից մահացել է 272 մարդ, ընդհանուր առմամբ՝ 16 353 մարդ։ Այստեղ վերջին մեկ օրվա ընթացքում վիրուսն ախտորոշվել է 3579 մարդու մոտ։ Վարակվածների ընդհանուր թիվը 161 852 է։

Իտալիայում շարունակում են բարձր մնալ վարակվողների և մահերի ցուցանիշները։ Այստեղ մեկ օրվա ընթացքում COVID 19 է ախտորոշվել 4694 մարդու մոտ (հիվանդների ընդհանուր թիվը 152 271 է)։ Անցած օրվա ընթացքում Իտալիայում COVID 19-ի զոհ է դարձել 619 մարդ։ Մահերի ընդհանուր թիվը 19486 է։

Գերմանիայում մեկ օրվա ընթացքում COVID 19 է ախտորոշվել 1655 մարդու մոտ։ Վարակակիրների ընդհանուր թիվը 123 826 է։ Այստեղ այսօր, ինչպես նաև նախորդ օրը, վիրուսի պատճառով մահեր չեն արձանագրվել։ Գերմանիայում COVID 19-ի զոհերի ընդհանուր թիվը 2736 է։

Միացյալ Թագավորությունում 1 օրում վիրուսն ախտորոշվել է 5233 մարդու մոտ։ Հիվանդների  ընդհանուր թիվը 78 991 է։  Մեկ օրում այստեղ մահացել է 917 մարդ (ընդհանուր թիվը 9875 է)։ Մահերի օրական ցուցանիշով ՄԹ-ն աշխարհում առաջատարներից է։

Իրավիճակը շարունակում է լարված մնալ նաև Բելգիայում։ Այստեղ մեկ օրում վիրուսն ախտորոշվել է 1351 մարդու մոտ (ընդհանուր թիվը 28 018 է)։ Բելգիայում COVID 19-ից մահացել է 3346 մարդ, որից 327-ը՝ վերջին մեկ օրում։

Մեր հարևաններից Թուրքիայի վերաբերյալ տվյալները կրկին թարմացված չեն։ 

Իրանում մեկ օրում հաստատվել  է 1837 հիվանդացության դեպք և 125 մահ։ Այստեղ հիվանդների ընդհանուր թիվը 70029 է, մահերի թիվը՝ 4357։

Վրաստանում 1 օրում արձանագրվել է հիվանդացության 8 դեպք, մահ չի արձանագրվել։ Հիվանդների ընդհանուր թիվը Վրաստանում 242 է։

Ադրբեջանում մեկ օրում արձանագրվել է վարակման 67 դեպք և մահվան 1 դեպք։ Ադրբեջանում վարակակիրների ընդհանուր թիվը 1058 է, մահերի թիվը՝ 11։

Հայաստանում վարակակիրների թիվը, ինչպես դեռ օրվա ընթացքում ենք հաղորդել, 977 է։ Նախորդ օրվա համեմատությամբ հիվանդների թիվն ավելացել է 40-ով։

 

 

COVID 19

Փարիզում տղամարդը փակվել է Իրանի հյուպատոսարանում և սպառնացել պայթեցնել իրեն․ նա ձերբակալվել է
«Մեծ յոթնյակի» երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
Իսրայելի ու Իրանի միջև հարձակումների շարքն ավարտվել է. CNN
«Մեծ յոթնյակի» երկրներն Իրանին կոչ են արել դադարեցնել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման աջակցությունը
«Մեծ յոթնյակի» երկրները երբևէ այսքան միասնական չեն եղել. Բլինքեն
«Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի դեմ՝ Հորդանանի Արևմտյան ափին տիրող իրավիճակի առնչությամբ
Ղազախստանի նախագահն արգելել է վեյփերի վաճառքն ու տարածումը
Չինաստանը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հիմնական մատակարարն է. Բլինքեն
«Քննիչը ոտքը դրել է քաղաքացու գլխին, ստիպել՝ հանել հագուստը»․ փաստաբանն ահազանգում է, ՔԿ-ն՝ հերքում
Դեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է. Մեսրոպ Առաքելյան
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը ետ են քաշվելու, տեղը զիջելու են սահմանապահ զորքերին
ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ 3 խմբակցություններ
Քարտեզ. Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ 4 գյուղերի հատվածում կլինի սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Ինչ են որոշել Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ․ պաշտոնական հաղորդագրություն
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Ավելին
Ավելին