Տոկիոյի oլիմպիական խաղերի հետաձգումը Միջազգային օլիմպիական կոմիտեի վրա մի քանի հարյուր միլիոն դոլար կարժենա:
ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը հայտարարել է, օլիմպիական խաղերի տեղափոխության ֆինանսական կորուստը դեռևս վերջնական հաշվարկի կարիք ունի: Սակայն այն ՄՕԿ-ի վրա կնստի մի քանի միլիոն դոլար:
Մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Տոկիոյի 32-րդ ամառային օլիմպիական խաղերը հետաձգվել են: ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հեռախոսազրույց ունեցան, և Բախն իր համաձայնությունը տվեց խաղերը մեկ տարով հետաձգելու վերաբերյալ: