f

Անկախ

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների բուժումն իրականացվում է պետպատվերի շրջանակում


Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների բուժումն իրականացվում է պետպատվերի շրջանակում: Այս մասին ապրիլի 13-ին ԱԺ արտահերթ նիստում ասաց առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը:

Նրա խոսքով՝ եթե մարդու մոտ կորոնավիրուսով վարակում է ախտորոշվել, ապա բուժումն անցկացվում է պետպատվերի շրջանակում: «Պետությունն այս շրջանում ստանձնում է անհրաժեշտ ամբողջ բժշկական օգնության ցուցաբերումը , որը պետք է ցույց տալ հիվանդին»,- պարզաբանեց Ավանեսյանը:

Ընդ որում՝ նա նշեց, որ այս ցուցակի մեջ չեն մտնում այն անձինք, որոնց մոտ կան քրոնիկական հիվանդություններ, եւ որոնց մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել:

Փոխնախարարը նաև տեղեկացրեցֆ, որ Հայաստանում նախատեսվում է հիմնադրամ ստեղծել` լրացուցիչ մահճակալներ ձեռք բերելու համար: 

Բացի այդ, ըստ նրա, պլանավորվում է լրացուցիչ մասնագետներ ներգրավել, ովքեր կվերապատրաստվեն կորոնավիրուսի դեմ պայքարի համար: 

«Մենք ընդամենը 1400 մահճակալ ունենք` կորոնավիրուսով վարակված հիվանդներին սպասարկելու համար: Անհրաժեշտ է համապատասխան պայմաններ ստեղծել` վարակիչ հիվանդությունների բուժման լիցենզիա չունեցող այլ բժշկական կազմակերպությունների մասնակցությունն ապահովելու համար, որպեսզի այդ բժշկական կազմակերպությունները հնարավորություն ունենան նորմալ բժշկական ծառայություններ տրամադրել հիվանդներին»,- պարզաբանեց Ավանեսյանը:

Հիշեցնենք, որ օրինագծերի այս փաթեթն միաձայն հաստատվել էր պատգամավորների կողմից առաջին ընթերցմամբ` 115 կողմ ձայնով: Օրենսդրական նախաձեռնության համաձայն` ՀՀ կառավարության որոշմամբ այդպիսի հնարավորություն կստանան այն ընկերությունները եւ իրավաբանական անձինք, որոնք չունեն համապատասխան լիցենզիաներ` բնակչությանը բժշկական ծառայություններ մատուցելու համար:

ՀՀ Առողջապահության նախարարություն

«Հրապարակ». Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Իրանի տարածքում հրթիռային հարվածներ չեն գրանցվել. լրատվամիջոց
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
«Ժողովուրդ». 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում 12 ամսում
«Հրապարակ». Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
«Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»
Իսրայելը հարվածել է Իրանին
«Ժողովուրդ». Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Anglo Asian Mining-ի՝ թանկարժեք մետաղի արդյունահանումը տարվա ընթացքում եռակի նվազել է
Բայդենն ազդարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Չինաստանը գաղտնի ռազմական ներկայություն է ապահովել տիեզերքում. ՆԱՍԱ-ի ղեկավար
Ղարաբաղը գրավելիս Ռուսաստանն օժանդակել է Ադրբեջանին. Նորատ Տեր-Գրիգորյանց
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
‹‹Ուղիղ թշնամու դիմաց ենք հայտնվել››․ Արմեն Ավագյան
Ավելին
Ավելին