f

Անկախ

Թղթից մինչև ասֆալտ կարող են այլևս «չվախենալ» ջրից  շնորհիվ գիտնականների ստացած հիդրոֆոբ ծածկույթի


Գիտնականները ստացել են հատուկ միացություն, որով մակերևույթները մշակելիս դրանք անջրաթափանց են դառնում։ ՀՀ ԳԱԱ Մանվելյանի անվան ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտի գիտաշխատող, տեխնիկական գիտությունների թեկնածու Ռիմա Մանուկյանը վերջին երկու-երեք տասնամյակներին հիդրոֆոբ միացությունների ստացման ուղղությամբ է աշխատել։ Ասում է՝ իր հետազոտությունների շնորհիվ կարողացել է  ստանալ լուծույթներ տարբեր մակերեսների մշակման համար՝ թղթից մինչև հող ու ասֆալտ։

 

«Անկախի» հետ զրույցում Ռիմա Մանուկյանն ասում է, որ իր ստացած արդյունքները կիրառական մեծ պոտենցիալ կարող են ունենալ։ «Ստվարաթղթից արկղով սնունդ են տեղափոխում, խոնավանում է, միջի պարունակությունն էլ փչանում է։ Այս լուծույթով մշակված գարդոնի պարագայում նման խնդիր չի կարող առաջանալ,- ասում է Մանուկյանը։- Կամ, օրինակ՝ ֆուտբոլի ժամանակ սկսում է անձրև տեղալ, հողը թրջվում է, խոտածածկի վրա սկսում են սղալ։ Այս լուծույի շնորհիվ ողջ ստադիոնը կարող է անջրաթափանց դառնալ, անձրևն էլ այլևս չի խանգարի սպորտային խաղերին»։ Գիտնականը նշում է՝ իր վերջին հետազոտություններով նաև ստացել է լուծույթ, որը կարող է ապահովել ասֆալտի ամրությունը՝ այն դարձնելով անընկալունակ ջրի նկատմամբ։ Հարցին, թե ռազմական ոլորտում ինչ կիրառություն կարող է ունենալ իր գիտական արդյունքը, Մանուկյանն ասում է, որ այն կարող է կիրառվել դիրքերի կահավորանքում․ խրամատների խոնավությունը կարող է առողջական խնդիրների պատճառ դառնալ, մինչդեռ կահավորված դիրքերը հատուկ լուծույթով մշակելիս խոնավության խնդիրը կլուծվի։

 

Մանուկյանը նշում է, որ իր ստացած միացությունը կարող է նաև էկոլոգիական աղետների կանխարգելմանը ծառայել։ Երբեմն պատահում է, որ նավթամթերք տեղափոխող նավերը վթարվում են և պարունակությունը ծովը կամ օվկիանոսն է լցվում։ Ասում է՝ իր ստացած միացություններով հնարավոր է ջուրը մաքրել, ավելին, ջրից հանված նավթամթերքն էլ հնարավոր է նորից կիրառելի դարձնել՝ ֆիլտրող նյութերից մաքրելուց հետո։

 

Տիկին Մանուկյանից հետաքրքրվում ենք՝ արդյոք քայլեր ձեռնարկում է իր գիտական արդյունքների հանրայնացման և կիրառականության ապահովման ուղղությամբ։ Ասում է՝ ռուսական ամսագրերին հոդվածներ է ուղարկել և առաջիկայում մի քանիսն էլ պետք է ուղարկի։ Իսկ կիրառականության ուղղությամբ, ցավոք, որևէ քայլ չի ձեռնարկվում։ 80 գյուտերի հեղինակ Ռիմա Մանուկյանը հիշում է՝ ԽՍՀՄ տարիներին իր գյուտերից շատերն են կիրառական ոլորտ անցել ու ներդրվել առօրյա կյանք։ Մինչդեռ հիմա այդ հարցերով զբաղվողներ չկան․ գիտնականներն աշխատում են, քանի որ այլ կերպ չեն կարող, գիտությունը չափազանց հետաքրքիր ոլորտ է, բայց նրանց աշխատանքի արդյունքով, գոնե Հայաստանում, հետաքրքրվողներ չկան։ 

 

Հարցին, թե ինչ է պետք, որպեսզի իր մշակումները կիրառական ոլորտ անցնեն, տիկին Մանուկյանն ասում է, որ նախ և առաջ պետք է Հայաստանում բազմաէթիլհիդրոքսիլօքսանի արտադրություն հիմնել․ տարածքը կա, պոտենցիալը կա, մնում է համապատասխան որոշում և ֆինանսավորում լինի։ Նշում է՝ այժմ նյութը Ռուսաստանից են բերում և ստիպված է խնայողաբար այն օգտագործել գիտափորձերի ընթացքում։ 

 

Մանուկյանը նաև պատրաստվում է մասնակցել ԲՏԱ նախարարության նորարարությունների դրամաշնորհների մրցույթին։ Հույս ունի, որ գոնե այսպիսով կկարողանա իր հետազոտությունների ընդլայնման համար գումարներ ներգրավել և մեկ քայլ մոտենալ իր գյուտերը կիրառական ոլորտ տանելու գործընթացին։ 

 

Իսկ մինչ այդ նա հերթական արտոնագիրն է գրանցել՝ ամրագրելով իր հեղինակային իրավունքը գիտական գյուտի նկատմամբ։

Տիկին Մանուկյանի հետ քննարկում ենք նաև, թե արդյոք իր ոլորտում կան երիտասարդ մասնագետներ, ունի արդյոք իր գործը շարունակողներ։ Պատասխանը, սակայն, բացասական է։ Նա նշում է, որ երիտասարդների համար գիտությունը գրավիչ չէ․ աշխատավարձը ցածր է, վերաբերմունքն էլ երբեմն ծաղրական։ Իր օրինակով է նշում՝ հաճախ են իրեն ասում, որ կյանքը նվիրել է գիտությանը, բայց գեթ մեկ անգամ մի կլորիկ գումար անգամ չի կարողացել աշխատել։ Ասում է՝ ինքը չի զղջում իր ընտրած ուղու  համար, գիտությունից հետաքրքիր բան չկա աշխարհում, և հնարավորության դեպքում նորից նույն ուղին կընտրեր։ Բայց երիտասարդներին չես կարող ստիպողաբար պահել գիտությունում․ պետք է գրավիչ պայմաններ լինեն կամ գոնե փոխվի հասարակության վերաբերմունքը գիտության ու գիտնականի նկատմամբ։  Նա նաև նշում է, որ հաճախ խանգարող գործոն է բյուրոկրատիան։ Որպես օրինակ նշում է իր խմբի երիտասարդ աշխատակցին, որին աշխատանքից հեռացրել են պատճառաբանությամբ, որ հեռավար է աշխատում և աշխատանքային ժամերին ֆիզիկապես տեղում չէ։ Նա հարց է բարձրացնում՝ ո՞րն է կարևոր՝ գիտական արդյունքը, թե աշխատանքային ժամին ֆիզիկապես ներկա գտնվելը աշխատավայրում։

84-ամյա Մանուկյանը նաև առաջարկ ունի գիտության կազմակերպիչներին։ Ասում է՝ միայն ինքն ունի 131 գիտական գաղափար, որոնք կարող են ինչ-որ պահի օգտակար լինել և ծառայել թե գիտությանը, թե երկրին։ Մինչդեռ  Հայաստանում չունենք գաղափարների բանկ։ Ասում է՝ պետք է նման բանկ ստեղծել, որ գիտնականների մահվանից հետո անգամ նրանց գաղափարները պահպանվեն և շարունակեն ծառայել մարդկությանը։



 

գիտություն գիտության ֆինանսավորում ԳԱԱ անօրգանական քիմիա գյուտ

Եթե ուզում ենք և տնտեսական աճ, և ծնելիության աճ, պետք է գործուն քայլեր ձեռնարկենք հավասար հնարավորությունների ապահովման ուղղությամբ
«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, բջջային հեռախոսների պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել
Փաշինյանի հիմնական նպատակը քարոզչական, քաղաքական դաշտում տրամադրությունների փոփոխության հասնելն է, թեման սառեցնելը, որից հետո հանձնման պրոցեսն իր համար առավել սահուն կլինի․ Աբրահամյան
Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու դի
Իրանի Սպահան իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել միայն բռնազավթված Արցախի տարածքից. Վարդան Ոսկանյան
Շուշիի 117-ամյա Կանաչ Ժամ եկեղեցին հողին է հավասարեցվել
Քրեական ոստիկանության ծառայողները կասեցրել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի ներկրման փորձը
«Գնացեք հողերը պաշտպանեք, ոչ թե 10 տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա». քաղաքացին՝ քաղաքապետարանի պաշտոնյային
ԲԸՏՄ վերահսկողության արդյունքում մարտին կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն
Սեռով պայմանավորված կանանց թիրախավորումը տարածված է հասարակական բոլոր մակարդակներում. ՄԻՊ
«Ձեր երեխեքի աչքերին ոնց եք նայում». Քաղաքապետարանն ու ոստիկանությունը առգրավեցին փողոցային առեւտուր անողների ապրանքը
Տաթևի վանքի շրջակայքում ստեղծվելու է նոր այգի՝ Ռուբեն Վարդանյանի «Մենք ենք մեր սարերը» գործակալության կողմից
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Վանաձորում, Օձունում, Գյումրիում, Երևանում
Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար
Հայաստանի 4 ներկայացուցիչ մեկնարկում է շախմատի կանանց անհատական ԵԱ-ում
Բռնցքամարտիկները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը. դատախազություն
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, որը տեղում մահացել է
Երևանում «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծի է ենթարկել բանկի մասնաճյուղի կառավարչին և աշխատակցին
Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 7 մարզերում
Աքորի գյուղում չգործող պահեստ է այրվել
Գայի պողոտայում «Օպելը» բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել. կան վիրավորներ
Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև հրթիռները «զննելու» համար․ Դավիթ Տոնոյան
Ավելին
Ավելին