f

Անկախ

«Գեբբելսը, ինչպես և իր տերը, հոյակապ հասկանում էին՝ որպեսզի մարդիկ կուրորեն գնան քո հետևից և անվերապահորեն ենթարկվեն քեզ, անհրաժեշտ է ցուցադրել նրբագույն դեմագոգիա


Տիկնայք և Պարոնայք
Խնդրում եմ համբերատար գտնվել և կարդալ մինչև վերջ՝ ուղղակի մի փոքր համեմատական եմ անցկացրել Ադոլֆ Հիտլերի և Նիկոլ Փաշինյանի միջև, որը կարծում եմ հետաքրքիր կլինի։

Ադոլֆ Հիտլերը ասում էր՝ «Եթե ստես բավականաչափ երկար ժամանակ, բավականաչափ բարձր և բավականաչափ հաճախ, ապա մարդիկ կսկսեն հավատալ», դրան ավելացնելով՝ «Ինչքան հրեշավոր ստես, այնքան շուտ քեզ կհավատան»։

Ինչպես նկատում ենք, Նիկոլ Փաշինյանը հենց այդպես էլ վարվում է։ Ստի այսպիսի քանակ և որակ՝ Հայաստանը դեռ իր պատմության մեջ չի տեսել։ Այս քանակի ստի տակից դուրս գալու համար, կարծում եմ Փաշինյանը հույսը դրել է Հիտլերի մի այլ խոսքի վրա՝ «Հաղթողին ոչ-ոք չի հարցնի՝ նա ճիշտ է ասել, թե սուտ»... Սակայն հաշվի չի առել, որ հիմա 1940-ականները չեն և ինքն էլ շատ հեռու է... նույնիսկ Հիտլեր լինելուց։

Հիտլերն ասում էր՝ «Առաջինը, ինչ պետք է անենք՝ դա փրկենք Գերմանիան, մեր երկիրը ղեկավարող հրեաներից...»։ Ի՞նչ է ասում Նիկոլ Փաշինյանը՝ նույնը, ուղղակի «հրեաներ» բառի տեղը կարող ենք դնել «հներ», «սևեր»։ Գերմանիայի փրկության գաղափարի ստվերի տակ, Հիտլերը կառուցեց «համակենտրոնացման ճամբարներ» և բազմաթիվ նրա «ֆանատ-հետևորդներ», այդ ճամբարներում սկսեցին ոչնչացնել մարդկանց։ Նույնը կատարվում է և հիմա։ Իհարկե հիմա «համակենտրոնացման ճամբար» կառուցել ուղղակի հնարավոր չի լինի, սակայն «Երևան» քրեակատարողական հիմնարկը դարձել է «համակենտրոնացման ճամբարի» պես մի բան և այնտեղ անարդար կերպով պահվում և խոշտանգվում են Հայ մարդու համար սիմվոլ հանդիսացող մարդիկ։

Այո, ես չշփոթեցի՝ Ռոբերտ Քոչարյանին, տարուց ավել բանտարկության մեջ պահելը, առանց որևե մեղադրանքի և դատի, կորոնավիրուսի համաճարակի պայմաններում խոցելի տարիքում գտնվող մարդուն չազատելը համեմատական է անցյալ դարի կեսերին Ադոլֆ Հիտլերի համակենտրոնացման ճամբարներում իրականացված կտտանքների հետ։

Հիտլերը նույնպես տառապում էր մեծամոլությամբ՝ «Ես հավատում եմ, որ Աստծու կամքը ուղարկեց պատանուն՝ Ռեյխ, որ նա մեծանա, կանգնի ազգի գլխին և բերի իր հայրենի հողը՝ կրկին պետականության»։ Սակայն այստեղ մեր Քաջ Նազարը գերազանցեց նույնիսկ Ադոլֆին՝ նա իրեն համեմատեց Հիսուս Քրիստոսի հետ...

Հիտլերը համոզված էր, որ՝ «Միայն ֆանատիկ ամբոխն է հեշտ կառավարելի»։ Այո, ստեղծելով ու սինթեզելով «ֆանատիկ տրամադրված ամբոխ», Նիկոլ Փաշինյանը ժողովրդի մի որոշակի մասսայի սկսեց կառավարել, իսկ կառավարելու արդյունավետության համար, նա օգտագործեց Հիտլերի մի այլ միտք՝ «Եթե ուզում եք վայելել ժողովրդական մասսաների սերը՝ ասեք նրան ամենանհեթեթ, տխմար և կոպիտ բաները»...

Այսպիսի համեմատություններ կարելի է շատ երկար անել։ Սակայն չեմ ուզում Ձեզ հոգնեցնել, բայց վերջում ուզում եմ մեջբերել Ադոլֆ Հիտլերի երևի ամենաանկեղծ խոսքերից մեկը՝ «Ես այս աշխարհ եմ եկել ոչ թե նրա համար, որ մարդկանց ավելի լավը դարձնեմ, այլ այն բանի համար, որ օգտագործեմ նրանց թուլությունները»։
Հիշեք սա...

P.S. Ուզում եմ մեջբերել հայտնի գերմանացի ժուռնալիստ Օսկար Ֆերենբախի «Գերմանիայի սնանկացումը և վերածնունդը։ Հայացք XX դարի եվրոպական պատմությանը» գրքից մի փոքրիկ հատված՝ «Գեբբելսը, ինչպես և իր տերը, հոյակապ հասկանում էին՝ որպեսզի մարդիկ կուրորեն գնան քո հետևից և անվերապահորեն ենթարկվեն քեզ, անհրաժեշտ է ցուցադրել նրբագույն դեմագոգիա։

Ավելի ուշ, հիմարացած մարդիկ իրենք իրենց հարցնում էին՝ «ինչպե՞ս կարող էինք մենք ընկնել այս ՇԱՐԼԱՏԱՆՆԵՐԻ լարած թակարդը»։ Այսօր, նացիստական դեմագոգիան թվում է գրոտեսկային և ծիծաղից բացի ոչինչ չի առաջացնում։ Եվ ամենածիծաղելին այս ամենի մեջ նա է, որ Հիտլերը բարձրաձայն և նախապես հայտարարել էր իր պլանների մասին, քանի որ համոզված էր, որ ոչ-ոք չի էլ խիզախի իրեն հակաճառել...»

#ժողովրդից_թաքուն
#դըմփ_դըմփ_հոպպլա
#Արցախը_սորոսին_մի_տուր
#գլուխը_միայն_ուտելու_համար_չի

Միհրդատ Ռոստոմի Մադաթյան Նիկոլ Փաշինյան Ադոլֆ Հիտլեր Կարծիք

Այլ հոդվածներ հեղինակից

Կայացել է ՙԿրթություն հանուն կայուն զարգացման-2030 շրջանակի՚ ճանապարհային քարտեզի քննարկումը
Շոյգու. Ռուս խաղաղապահները հնարավոր ամեն ինչ անում են Լեռնային Ղարաբաղում խաղաղությունը պահպանելու համար
Խաղաղ համակեցության շանս չունենք. մարզվեք, կրթվեք, շատ երեխա ունեցեք ու պատրաստվեք հաջորդ փուլին. Էլիբեգովա
Ուշացման, հապաղման ժամանակաշրջանը մոտենում է ավարտին. Արսեն Ջուլֆալակյան
Վազգեն Մանուկյանին վարկաբեկողներն ու մերժողները ծառայում են թուրք-ադրբեջանական ծրագրերի իրագործմանը...
ԱԳՆ-ն 2.5 տարվա ընթացքում պետական լրջագույն կառույցից ֆրիկ-շոուի վերածելու գործընթացը շարունակվում է. Աշոտյան
Ռուս փորձագետը պարզաբանել է, թե Հայաստանն առաջին հերթին ինչպիսի սպառազինություն պետք է գնի
«Դիվանագիտությունը սիրում է լռություն». ԱԳ նախարարը ընթերցեց իր հայտարարության տեքստը, իսկ հարցերին չպատասխանեց
Վազգեն Մանուկյանի անունը Գետաշենի անկման հետ կապված շահարկումներից զերծ պահելու համար, ներկայացնում եմ Գետաշենի անկման իրական պատճառը
Փաշինյանի համար դեղեր տարած երիտասարդներն ազատ արձակվեցին. նրանց բերման էին ենթարկել անձը պարզելու համար
Բագրատաշենի անցակետում դեկտեմբերի 1-ից վերականգնվել են ամեն տեսակի բեռնատար տրանսպորտային միջոցների անխափան մուտքը և ելքը
Ով է փրկել Ջալալ Հարությունյանին
Նոր գտածոներ. Վանա լճի ափին Արարատյան թագավորության շրջանի ավերակներ են հայտնաբերվել
Հայաստանում հարցվածների 45,7%-ն է տեսնում խորհրդարանական արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն
ԱԱԾ-ն փորձում է տապալել Սերգեյ Խառատյանի գործով գրավի դատական նիստը. փաստաբան
Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանը ներգրավվել է որպես մեղադրյալ եւ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Փաշինյանը պատերազմի ամենաթեժ օրերին քննարկել է ՆԱՏՕ–ին դիմելու սցենարը. ուշագրավ մանրամասներ գաղտնի ծրագրից. NEWS.am
Մարմաշեն, Եղեգիս և Գլաձոր համայնքները նորից տեխնիկա են ստացել, ներդրվել է 100 միլիոն 300 հազար դրամ․ ՀՏԶՀ
Փնտրվում է էկոնոմիկայի փոխնախարար՝ իշխանամետ հայացքներով. Hraparak.am
ԿԽՄԿ ռեսուրսներն Արցախում ավելանալու են, և շարունակվելու է հումանիտար օգնության բաշխումը
Այն, ինչի մասին կպատմեմ, առնչվում է Հոկտեմբերի 27֊ի սպանդի թեմային ուղղակիորեն․Վարդան Բալյան
Պետությո՞ւն, թե՞ տարածք․ Հայաստանի ապագայի մեր որոշելիքը
Մենք պետք է հանդիմանանք ապազգային կառավարության գործունեությանը և պահանջենք Փաշինյանի անցնցում հեռացումը. Մասիսի քաղաքապետ
Խոշոր վթար` Արարատի մարզում․ բախվել են Mercedes-ն ու բեռնատար Газель-ը․ վերջինս կողաշրջվել է. կա 5 վիրավոր
ԵՊՀ դեկանները պահանջում են ԱԺ-ից անհապաղ հետ կանչել օրենքի նախագիծը
Ավելին
Ավելին