NBC News հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ում առնվազն 16 մարդ տորնադոյի զոհ է դարձել: Գրում է Gazeta.ru-ն:
Կիրակի առավոտյան՝ ապրիլի 12-ին տորնադոն մոլեգնել է Տեխասի կենտրոնական հատվածում: Այն զգալի վնասներ է պատճառել տեղի շենքերին, այնուհետև շարժվել դեպի արևելք Լուիզիանա, Արկանզաս, Միսիսիպի, Թենեսի, Ալաբամա, Ջորջիա և Կարոլինա նահանգներ:
Միսիսիպի նահանգում 11 մարդ է զոհվել:
Ջորջիա նահանգի Մյուրեյ օկրուգում ևս հինգ մարդ է մահացել:
Միսիսիպի, Լուիզիանա և Ալաբամա նահանգների նահանգապետները արտակարգ դրություն են հայտարարել, որպեսզի օգնեն բնակիչներին վերականգնել աղետի պատճառած վնասները: