Sky News հեռուստաալիքի փոխանցմամբ ՝ հիվանդանոցից դուրս գրվելուց առաջ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հանձնած կորոնավիրուսի թեսթի պատասխանը բացասական է եղել։ Գրում է Gazeta.ru-ն։
Ներկայումս Ջոնսոնը դեռևս չի ստանձնել կառավարության ղեկավարի պարտականությունները և գտնվում է Չեկերսի իր նստավայրում, իսկ նրան փոխարինում է Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբը: Վարչապետի առողջական վիճակը բավարար է գնահատվում:
Մարտի 27-ին Ջոնսոնը հայտարարեց, որ նոր տեսակի կորոնավիրուսով է վարակվել: Իսկ ապրիլի 6-ին վարչապետի ինքնազգացողության վատթարացումից հետո նրան Լոնդոնի ինֆեկցիոն հիվանդանոցներից մեկն էր տեղափոխվել։
Ջոնսոնը երեք օր շարունակ վերակենդանացման բաժանմունքում է մնացել: Իսկ այնուհետև պաշտոնական հայտարարություն էր տարածել և շնորհակալություն հայտնել բուժանձնակազմին և հայտարարել, որ նրանց կյանքով է պարտական։