f

Անկախ

Թոփ 5 վայրեր, որտեղ առավել հաճախ կարելի է կորոնավիրուսով վարակվել


Ներկայումս  ամբողջ աշխարհում  մարդկանց  ամենաշատը  հուզող հարցերից մեկը  կորոնավիրուսի վարակից անհատական պաշտպանությունն է: Նույնիսկ սահմանափակ տեղաշարժման և տնային ռեժիմի պայմաններում շարունակում են «թեժ կետեր»  պահպանվել, որտեղ հիվանդությունով վարակվելու հնարավորությունը  բավական  մեծ է:  Գրում է Aif.ru-ն։

«Ինչպե՞ս  կորոնավիրուսով չվարակվել»  թեման  առանց  չափազանցության  արդեն  բավական երկար ժամանակ ամենաակտուալն է։  Բացի այդ  համաշխարհային լրահոսի գլխավոր  թեման ևս շարունակում է   կորոնավիրուսը մնալ, որը  դեռևս  երկար ժամանակ կարող է պահպանվել։ 

Թեև ներկայումս բոլորը տնային մեկուսացման պայմաններում են գտնվում, սակայն  այնուամենայնիվ  կան պոտենցիալ  վտանգավոր  վայրեր, որտեղ  կարելի է վարակվել  նոր և վտանգավոր հիվանդությունով։  

Այն մասին, թե այսօր որ  վայրերն  են համարվում ամենավտանգավորը համաճարակաբանական տեսակետից և ինչպես պաշտպանվել ինֆեկցիաներից  պատմել է բժշկական գիտություների  թեկնածու, օտորինոլարինգոլոգ Վլադիմիր Զայցևը:

Վայրերի վարկանիշը

Այսօր բոլորն ինքնամեկուսացման  ռեժիմի  պայմաններում  են գտնվում  և  դիմակայում են  տան ռեժիմին: Այդ  ամենը անհրաժեշտ է շղթաները կտրելու  և  երկրաչափական պրոգրեսիայով վարակի աճը կանխարգելու  համար: Ընդ որում՝ կարանտինը  կոշտ  չէ և  մարդիկ  տանից դուրս գալու  հնարավորություն ունեն:  Չնայած  նման տեղաշարժի ազատությունը սահմանափակվում է հետևյալ պայմաններով՝ առողջության  հետ կապված  հրատապ անհրաժեշտություն, ընտանի կենդանիների հետ զբոսանք, խանութ դուրս գալու  և աղբը  թափելու  անհրաժեշտություն։  Ընդ որում՝ շատ դեպքերում թույլատրվում է գնալ տան մոտակայքում գտնվող խանութներ, և  տնային կենդանիներին զբոսանքի տանել  բնակության վայրից ոչ ավելի, քան 100 մետր հեռավորության վրա: Բայց նույնիսկ այդպիսի սահմանափակ  պայմաններում, ռիսկերը դեռևս պահպանվում են։  Եվ կան վայրեր, որտեղ վիրուսի համակենտրոնացումը կարող է ավելի մեծ լինել:

5․ Աղբը թափելու համար  փողոց  դուրս  գալ

Վարակման վայրերի վարկանիշ ստեղծելու  դեպքում փողոցում  ռիսկերն ավելի  քիչ  են, քան  շենքերի ներսում: Բայց  այն միևնույն է  շարունակում է պահպանվել, քանի որ վիրուսային մասնիկները կարող են որոշ ժամանակ մնալ մակերևույթների  վրա և փոշու մեջ: Հետևաբար, աղբը թափելուց հետո պետք է լվանալ և  մշակել  ձեռքերը:

4․Տնային կենդանիների հետ զբոսանք

Առանձնահատուկ ուշադրության արժանի  է և վարակվելու մի փոքր ավելի մեծ  վտանգ  կարող է  ունենալ  շների հետ զբոսանքը: Նախ ՝ ընտանի կենդանիներին  տնից դուրս  հանելիս  ավելի հաճախ կարելի է ձեռքերով  դիպչել աստիճանավանդակներին  և դռների  բռնակներին:  Բացի այդ, վիրուսները  կարող են դիպչել շան  թաթերին: Եթե պաթոգեն մասնիկները մնան ասֆալտի վրա  փոշու մեջ, ապա  դրանում  կարող է լինել ոչ միայն կորոնավիրուս, այլ  նաև ցանկացած բան,  իսկ  որոշ միկրոօրգանիզմներ ոչ պակաս վտանգավոր են, քան COVID-19-ը:

Տուն վերադառնալուց հետո առաջին հերթին  անհրաժեշտ է  ձեռքերն  ախտահանել սանիտայզերով։  Այնուհետև անմիջապես շանը  բաղնիք  տանել և  մանրակրկիտ լվանալ  նրա թաթերը: Դրանից հետո  հարկավոր է  օճառով և  տաք ջրով լվանալ  ձեռքերը: Դա կնվազեցնի վարակման ռիսկերը։  

3․Բենզալցակայան

Շատերը  նույնիսկ  կարանտինի պայմաններում  շարունակում են աշխատանքի  գնալ։  Հետևաբար, ճանապարհների վրա  բավական մեծ թվով  ավտոմեքենաներ  կան,  իսկ  դրանք  իհարկե, լիցքավորման կարիք ունեն:  Ընդ որում՝ բենզալցակայանը կարող է վարակի իրական օջախ  դառնալ: Ի վերջո, ամեն օր տասնյակ մարդիկ կարող են դիպչել բենզալցակայանի լիցքավորման սարքին:

Հետևաբար, նախքան  ավտոմեքենան լիցքավորելը, անհրաժեշտ է  սանիտայզերով կամ սպիրտ պարունակող  հակասեպտիկով մշակել ձեռքերը:

Լավագույն լուծումը կլինի  այնպիսի բենզալցակայանի  նախապատվություն տալ, որոնք  լցավորող  աշխատակիցներ ունեն։  Նման բենզալցակայաններում  աշխատակցից  բացի ոչ ոք  լիցքավորման սարքը  չի վերցնում, իսկ  դա  նվազագույնի է  հասցնում  վարակվելու հնարավորությունը։

2․ Խանութներ

Ըստ վտանգի աստիճանի  վարկանիշի երկրորդ  տեղում  խանութներն են: Այստեղ ամեն օր կամա  թե  ակամա  շատ մարդիկ են լինում: Իսկ նրանցից ոչ բոլորն են փորձում հետևել  սահմանված կանոններին։ Այսպես օրինակ, ոչ  բոլորն են հետևում  1,5-2 մետր հեռավորություն պահպանելու խորհրդին։  

Վարակման ռիսկերը նվազեցնելու համար անհրաժեշտ է դիմակով խանութ  գնալ, մուտքի մոտ  նախքան զամբյուղ կամ սայլակ  վերցնելն  անհրաժեշտ է ձեռքերը հակասեպտիկ  միջոցներով  մշակել: Նախապատվությունը տվեք փաթեթավորված և պահպանման  երկար  ժամկետ  ունեցող   ապրանքներին: Կարող եք ուշադրություն դարձնել նաև պատրաստի ապրանքներին:

Այսօր հարկավոր է գնումներն  արագ կատարել  և  ցանկալի է  նախապես կազմված ցուցակով  խանութ մտնել: Միանգամից  մի քանի օրվա  համար  սնունդ  գնեք, որպեսզի  խուսափեք ամենօրյա  գնումներից։  

Խանութում պետք է հատկապես զգույշ լինեք փաթեթավորման տոպրակների հետ։ Դուք չեք կարող դրանք վերցնել և մատները թքոտելով  փորձեք բացել: Ի վերջո, հայտնի չէ, թե ով է  ձեզանից  առաջ  դրանք  վերցրել, իսկ  վիրուսը կարող է պահպանվել:  Մատները թքոտելով՝ դուք միայն կնպաստեք  ձեր  օրգանիզմ  վարակի  արագ  ներփաթանցմանը:

1․ Դեղատուն

Վստահորեն վարակվելու  ամենամեծ  վտանգ ներկայացնող վայրերից  առաջինը դեղատունն  է: Նախ և առաջ  դեղատների ոչ  բոլոր այցելուներն են առողջ լինում: Քանի  որ  դեղերի համար դեղատուն այցելողների  մեծ  մասը  բաժին է ընկնում  բացառապես հիվանդության առաջին կամ նույնիսկ արդեն երկարատև ախտանիշներ ունեցող  անձանց: Շատերը  նույնիսկ  չգիտեն  ինչ հիվանդության:

Հիմնական խնդիրն այն է, որ շատերն աշխատակիցներին են խնդրում իրենց  դեղամիջոց  խորհուրդ  տալ: Դեղագործները շատ հաճախ  ստիպված են լինում բացել դեղի  տուփը և  կարդալ  նկարագրությունը: Այդ ընթացքում դեղատանը  հերթ  է  գոյանում: 

իսկ դեղատների տարածքները  հիմնականում փոքր են լինում, ուստի դժվար է  հեռավորություն պահպանել: Բացի այդ, վիրուսը կարող է օդում լինել, երբ  ինչ-որ  մեկը  փռշտում կամ  հազում է, ինչպես նաև չափազանց ակտիվ շնչառություն  ունի:

Ինքնապաշտպանության նպատակով  դեղատուն դիմակով  այցելեք, քթին  կարող եք լրացուցիչ հակավիրուսային քսուք  քսել: Նախապես ստուգեք, թե ինչ դեղի  կարիք ունեք,   ընտրեք  դրանց  անալոգները  և այլն, որպեսզի  հերթ  չառաջացնեք  և չշեղեք դեղագործին: Փորձեք  այնպիսի  ժամանակ  դեղատուն մտնել, երբ  այնտեղ  քիչ մարդիկ կան, քանի որ այդ  դեպքում վարակվելու  վտանգը շատ ավելի  քիչ կլինի։ Մուտքի մոտ  ձեռքերը  հակասեպտիկ  միջոցներով  մշակեք,  արժե նույն  գործողությունն  անել  նաև  դեղատնից  դուրս  գալուց  հետո:

Հիգիենայի ոչ բարդ  պահանջներին հետևելը,  փողոց  դուրս գալու  նախնական նախապատրաստումը, մտածված պահվածքը  և  անձամբ  ձեր և ձեր   հարազատների  մասին   հոգատարությունը  թույլ  կտա  յուրաքանչյուր  անգամ տնից  դուրս  գալը  հնարավորինս անվտանգ  դարձնել:

 

Աշխարհում 2019-nCoV կորոնավիրուս վտանգավոր վայրեր վարակում վարկանիշ

Տեղի է ունեցել առերես հարցաքննություն ՔՊ-ական Հակոբ Ասլանյանի ու Սամվել Վարդանյանի մասնակցությամբ
«Փաստ». Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն
«Ժողովուրդ». 1000 տիրազուրկ հորերից ջուրը հոսում է Թուրքիա. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 199
«Իրավունք». «Շանթ դաշինք». Հայր եւ որդի պատրաստվում են ընտրությունների
«Փաստ». Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են
Հերթական սրբապղծությունը․ «Հրապարակ»
ՔՊ-ում վախ են «բռնում»․ «Հրապարակ»
ՀՀ պետականության դեմ բացահայտ ուղղված քայլ է իշխանությունն առաջ տանում` ցեղասպանության զոհերի անունների ցուցակ կազմելը համարելով «Ցեղասպանության հետ կապված իրական հիմքերի կառուցում»․ Թաթոյան
Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու տեսահոլովակը 2 միլիոնից ավելի դիտում է ունեցել․ «Հրապարակ»
Երևանում հայտնաբերվել է ԱՄՆ քաղաքացու նկատմամբ զինված ավազակային հարձակում կատարողը
Մեզ համար հիմք է հանդիսանում Ալմաթիի հռչակագիրը․ ԵՄ դեսպանը` ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների և ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը Եվրամիության արձագանքի մասին․ «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Պատգամավորին ստիպեցին «փոշմանել». «Ժողովուրդ»
«Հրապարակ». Ովքե՞ր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքին
«Փաստ». Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված
«Ժողովուրդ». Այսօր հայտնի կդառնա, թե որ երեք դատավորներն են գնում ՄԻԵԴ
«Փաստ». Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը»
«Ժողովուրդ». Ըստ «Freedom House»-ի՝ ՀՀ դատական համակարգը 7 բալային համակարգի սանդղակով գնահատվել է 2.75 միավորով
Ռուսաստանի և Իսրայելի անվտանգության խորհուրդների քարտուղարները բանակցություններ են վարել
Լեմկինի ինստիտուտը պատասխանել է Արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանի հայտարարությանը
Գերմանիան Իսրայելին հորդորում է հարգել միջազգային իրավունքը
Գերմանիայի կանցլերը քննադատել է Վրաստանի՝ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Իրանի հարձակումը Իսրայելին ստիպել է հետաձգել Ռաֆահի վրա հարձակման ծրագրերը. CNN
Ռուսաստանը և Տաջիկստանը համատեղ զորավարժություններ են անցկացնում
Մակրոնը հույս ունի համոզելու տարածաշրջանի երկրներին, որ Իրանը սպառնալիք է
Ավելին
Ավելին